14:02 28.05.2020
COVID-19 թեթև դեպքերի տանը բուժման կազմակերպման ժամանակ առողջության առաջնային պահպանման օղակի (պոլիկլինիկաներ) բուժաշխատողների կողմից կատարվում է ռիսկի գնահատում, պացիենտին տրամադրում է խորհրդատվություն վարակի փոխանցումը կանխելու և նախազգուշական միջոցառումների վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից։
Բժշկի ցուցումով օրական 2 անգամ կատարվում է պացիենտի և խնամողի ջերմաչափում: Բժիշկը հեռախոսազանգերի կամ այցելությունների միջոցով գնահատում է պացիենտի և խնամողի առողջական վիճակը: Անհրաժեշտության դեպքում բժիշկը ուղեգրում է ախտորոշիչ հետազոտությունների (ռենտգեն, թեստավորում):
Վարակի փոխանցումը կանխելու նպատակով անհրաժեշտ է սահմանափակել պացիենտի տեղաշարժը տանը, նվազագույնի հասցնել ընդհանուր տարածքների օգտագործումը կամ մեկուսացնել՝ վերջինիս տրամադրելով լավ օդափոխվող սենյակ: Պետք է պահպանել պացիենտից առնվազն 1-2 մետր հեռավորություն: Նաև սահմանափակել պացիենտի խնամողների թիվը և այցելուներ չընդունել:
Պացիենտի խնամքը պետք է իրականացնել անհատական պաշտպանիչ միջոցներով: Պացիենտին, նրա հետ նույն սենյակում գտնվող խնամողին անհրաժեշտ է ապահովել բժշկական դիմակով: Դիմակը խոնավանալու դեպքում պետք է անմիջապես փոխարինել նոր, մաքուր և չոր դիմակով կամ փոխել առնվազն 3 ժամը մեկ անգամ: Նաև պետք է կրել մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ: Դիմակներն ու ձեռնոցներն օգտագործել միայն մեկ անգամ:
Ձեռնոցները, դիմակները և տնային խնամքի ընթացքում առաջացած այլ թափոնները պետք է պահել պացիենտի սենյակում փակվող աղբամանի մեջ՝ նախքան այն որպես թափոն հեռացնելը:
Պացիենտի կամ նրա շրջակա միջավայրի հետ ցանկացած շփումից հետո, սնունդ պատրաստելուց առաջ և հետո, ուտելուց առաջ, սանհանգույցից օգտվելուց հետո պետք է լվանալ ձեռքերն օճառով: Եթե ձեռքերը տեսանելիորեն կեղտոտ չեն կարելի է շփել ալկոհոլային հիմքով ախտահանիչով: Լվացվելուց հետո նախընտրելի է ձեռքերը չորացնել մեկանգամյա օգտագործման անձեռոցիկով:
Ոչ մի դեպքում չի կարելի օգտագործել պացիենտի պարագաները (ատամի խոզանակ, ծխախոտ, սպասք, ուտելիք, ըմպելիք, սրբիչներ, կտորներ կամ սպիտակեղեն):
Պետք է հաճախակի մաքրել և ախտահանել պացիենտի շրջակայքում գտնվող մակերեսները, լոգարանը և սանհանգույցը. օգտագործել կենցաղային օճառ կամ լվացքի փոշի, պարզաջրելուց հետո օգտագործել 0.1% նատրիումի հիպոքլորիդ (քլոր) պարունակող սովորական կենցաղային ախտահանիչ: Պացիենտի կեղտոտ սպիտակեղենն անհրաժեշտ է առանձնացնել փակվող տարայի մեջ: Հագուստը, սպիտակեղենը, լոգանքի և ձեռքի սրբիչները լվանալ լվացքի օճառով կամ լվացքի մեքենայով՝ սովորական կենցաղային լվացքի փոշիով՝ 60-90 °C ջերմաստիճանի պայմաններում և լավ չորացնել:
Մակերեսները մաքրելիս և աղտոտված հագուստը կամ սպիտակեղենը մշակելիս պետք է կրել ձեռնոցներ և պաշտպանիչ հագուստ: Օգտագործելուց հետո կենցաղային ձեռնոցները լվանալ օճառով և ախտահանել քլորի 0.1%-անոց լուծույթով:
10:48 09.07.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 9-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 9-ի 08։00 դրությամբ կազմել է 17.6°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
10:36 09.07.2025
Տուժածների կյանքին վտանգ չի սպառնում․ ՀՀ ՊՆՏուժածների կյանքին վտանգ չի սպառնում, նրանք հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության ներքո են և ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ անդրադառնալով երեկվա միջադեպին։ Հուլիսի 8-ին նախարարությունը հայտնել էր, որ ժամը 16:00-ի սահմաններում՝ ՊՆ N զորավարժադաշտում ուսումնական պարապմունքի ընթացքում ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով կան տուժածներ: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: ...
10:30 09.07.2025
2025թ. առաջին կիսամյակում Երևանում շուրջ 6300 3000 Կելվին ջերմատվությամբ լուսատուներ են տեղադրվելԵրևանյան փողոցներում 2024 թ․ սկզբից մեկնարկել է 3000 Կելվին ջերմատվությամբ լուսատուների տեղադրումը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ 2025թ. առաջին կիսամյակում շուրջ 6300 3000 Կելվին ջերմատվությամբ լուսատուներ են տեղադրվել: Միջազգային առողջապահական ուսումնասիրությունների համաձայն, մասնավորապես՝ American Medical Association-ի (Ամերիքըն մեդիքըլ ասոցիացիա), 3000 Կելվին ջերմատվությամբ լուսատուներն ավելի ճիշտ ընտրություն են, քան 4000 Կելվին և բարձր ջերմատվությամբ լուսատուները՝ […] ...
10:11 09.07.2025
«Ռեալ Մադրիդի» ֆուտբոլիստներով ինքնաթիռը մի քանի ժամ չի կարողացել վայրէջք կատարել Նյուարկում«Ռեալ Մադրիդի» ֆուտբոլիստներին տեղափոխող ինքնաթիռը մի քանի ժամ չի կարողացել վայրէջք կատարել Նյուարկի օդանավակայանում: Այս մասին հաղորդում է Marca թերթը: Ակումբային աշխարհի առաջնության կիսաեզրափակչում «Ռեալ Մադրիդը» կխաղա «Պարի Սեն Ժերմենի» հետ։ Խաղը կկայանա Նյուարկում հուլիսի 9-ին։ Իսպանական թիմը Մայամիից Նյուարկ էր ուղևորվում: Փոթորիկը մեկուկես ժամով հետաձգել է նրանց թռիչքը: Ինքնաթիռը վայրէջքից առաջ պտտվել է օդանավակայանի […] ...
10:00 09.07.2025
ԵՄ-ն քննարկում է Ուկրաինային աջակցելու համար 100 միլիարդ եվրոյի հիմնադրամի ստեղծումըԵվրամիությունը ուսումնասիրում է Ուկրաինային աջակցելու համար 100 միլիարդ եվրոյի հատուկ հիմնադրամ ստեղծելու հնարավորությունը, հաղորդում է Bloomberg-ը։ «Եվրամիությունը քննարկում է 100 միլիարդ եվրոյի հիմնադրամ ստեղծելու հարցը՝ Ուկրաինային աջակցելու համար, քանի որ Ռուսաստանի հետ նրա պատերազմը ավարտի նշաններ չի ցույց տալիս», – ասվում է զեկույցում։ Bloomberg-ի աղբյուրները հայտնել են, որ եթե անդամ պետությունները համաձայնության գան բյուջեի շուրջ […] ...
09:47 09.07.2025
Մակրոնը բրիտանական խորհրդարանին ասել է, որ Եվրոպան չի լքի ՈւկրաինանԵվրոպացիները երբեք չեն լքի Ուկրաինան, երեքշաբթի օրը Մեծ Բրիտանիայի խորհրդարանում ունեցած ելույթում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որտեղ նա գտնվում է եռօրյա այցով։ «Ռիսկի տակ են մեր անվտանգությունն ու մեր սկզբունքները, Եվրոպայում խաղաղության հնարավորությունը», – ասաց Մակրոնը՝ հղում անելով Փարիզից և Լոնդոնից Կիևին տրամադրված օգնությանը։ Միաժամանակ, Ֆրանսիայի նախագահը պնդել է, որ երկու երկրները պետք […] ...