Ախթալայի կամրջի վրա 2015թ. կատարված սպանության փորձի գործը հանգուցալուծվել է ՀՀ գլխավոր դատախազության վճռաբեկ բողոքի բավարարմամբ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+28.09 oC

Ախթալայի կամրջի վրա 2015թ. կատարված սպանության փորձի գործը հանգուցալուծվել է ՀՀ գլխավոր դատախազության վճռաբեկ բողոքի բավարարմամբ

13:22 29.05.2020

ՀՀ վճռաբեկ դատարանը բավարարել է 2015թ. հոկտեմբերի 11-ին Լոռու մարզի Ախթալա քաղաք տանող կամրջի վրա ավտոմեքենաների վրա կրակոցներ արձակելու վերաբերյալ գործով ՀՀ գլխավոր դատախազության ներկայացրած վճռաբեկ բողոքը: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

 Հիշեցնենք, որ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելու փորձ կատարելու և ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու և պահելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով Վարդան Անտոնյանին 2016թ. հոկտեմբերի 4-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Քննությամբ հիմնավորվել էր, որ Վ. Անտոնյանը 2015թ. հոկտեմբերի 11-ին, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ապօրինի կերպով ձեռք բերած, պահած, կրած և փոխադրած ինքնաձիգով փորձել է դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել Վահագն Աբգարյանին, սակայն հանցանքն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով:

Մասնավորապես՝ 2015թ. հոկտեմբերի 11-ի երեկոյան Լոռու մարզի Ախթալա քաղաք տանող կամրջին, Վարդան Անտոնյանը, տեսնելով նույն կամրջի վրայով հանդիպակաց ուղղությամբ ընթացող համաքաղաքացի Վահագն Աբգարյանին պատկանող «Համեր» և դրա հետևից ընթացող` նրա ընկեր Արթուր Մնացականյանին պատկանող «Նիսան Տիանա 280JK» մակնիշի ավտոմեքենաները, իր ընկերոջ ավտոմեքենայից վերցրել էր քննությամբ չպարզված հանգամանքներում ձեռք բերած, պահած և հագուստով քողարկելու միջոցով Արմեն Հարությունյանի ավտոմեքենայի մեջ դրած ինքնաձիգը, և,  Վահագն Աբգարյանին կյանքից զրկելու դիտավորությամբ, չիմանալով, որ վերջինիս փոխարեն ավտոմեքենայում է գտնվում նրա ընկեր Էդուարդ Պողոսյանը, և չիմանալով, թե նշված երկու ավտոմեքենաներում քանի հոգի են գտնվում, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով ինքնաձիգից բազմաթիվ կրակոցներ է արձակել այդ ավտոմեքենաների ուղղությամբ: Սակայն Վարդան Անտոնյանը հանցավոր արարքն ավարտին չի հասցրել, քանի որ արձակված կրակոցները չեն դիպել Էդուարդ Պողոսյանին և Արթուր Մնացականյանին, այլ դիպել են «Համեր» մակնիշի ավտոմեքենայի տարբեր հատվածներին և նշված երկու ավտոմեքենաների հետևում գտնվող ժայռաբեկորներին:

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2018թ. սեպտեմբերի 13-ի դատավճռով Վարդան Անտոնյանը մեղավոր է ճանաչվել իրեն մեղսագրվող հանցագործությունների կատարման մեջ և նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակել ազատազրկում 13 /տասներեք/ տարի ժամկետով:

2019թ. մարտի 25-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մասնակիորեն բավարարելով պաշտպանության կողմի բողոքը՝ բեկանել և փոփոխել էր ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, Վարդան Անտոնյանին ՀՀ Քրեական օրենսգրքի  34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով առաջադրված մեղադրանքը վերաորակել է ՀՀ Քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը) և վաղեմության ժամկետն անցնելու հիմքով նրան ազատել պատասխանատվությունից:

2019թ. հունիսի 11-ին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ կողմից վերջինիս դեմ բերվել է վճռաբեկ բողոք:

ՀՀ վճռաբեկ դատարանը, քննության արդյունքում, 2020թ. մայիսի 26-ի որոշմամբ բեկանել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը և օրինական ուժ տրվել Լոռու մարզի առաջի ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2018թ. սեպտեմբերի  13-ի դատավճռին:

Հաշվակցելով անազատության մեջ գտնվելու ժամանակահատվածը՝ որոշվել է, որ Վարդան Անտոնյանը պետք է կրկին արգելանքի վերցվի:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բենակի թանգարանի գիտական տնօրենի հետ քննարկվել են հայաստանյան թանգարանների հետ համագործակցության հնարավորությունները

19:05 07.07.2025

Բենակի թանգարանի գիտական տնօրենի հետ քննարկվել են հայաստանյան թանգարանների հետ համագործակցության հնարավորությունները

Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Բենակի թանգարանի գիտական տնօրեն դոկտոր Ջորջ Մանգինիսի հետ։ Ինչպես տեղեկացնում են Հունաստանում Հայաստանի դեսպանությունից, հանդիպմանը քննարկվել են հայաստանյան թանգարանների հետ բազմաշերտ համագործակցության հնարավորությունները։ Դեսպան Մկրտչյանը նշել է, որ Հայաստանում մեծ հետաքրքրություն կա Հունաստանի տարբեր թանգարանների հետ համագործակցության ուղղությամբ և Բենակի թանգարանը իր հարուստ հավաքածուներով, […] ...

Հիանալի խաղացի․ Խաչանով

18:54 07.07.2025

Հիանալի խաղացի․ Խաչանով

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնի» 1/8 եզրափակչում հաղթելուց հետո կորտում ճեպազրույց է տվել: «Այսօր ես պարզապես հիանալի խաղացի։ Ես շատ ուրախ եմ, որ կրկին «Ուիմբլդոնի» քառորդ եզրափակչի մասնակից եմ։ Ես պատրաստ էի անցկացնել 5-սեթանոց մրցախաղ, բայց ուրախ եմ, որ ամեն ինչ ավարտվեց երեք սեթում»,- ասել է աշխարհի 20-րդ […] ...

Փեզեշքիանը հայտնել է իր նկատմամբ մահափորձի մասին, հերքել Թրամփի դեմ մահափորձերին առնչությունը

18:46 07.07.2025

Փեզեշքիանը հայտնել է իր նկատմամբ մահափորձի մասին, հերքել Թրամփի դեմ մահափորձերին առնչությունը

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իսրայելի իշխանությունները փորձել են սպանել իրեն, բայց ձախողվել են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ամերիկացի լրագրող Թաքեր Կառլսոնին տված հարցազրույցում, որը հրապարակվել է նրա YouTube-յան ալիքում։ «Այո, նրանք փորձել են…. բայց ձախողվել են», – ասել է Փեզեշքիանը՝ պատասխանելով Կառլսոնի համապատասխան հարցին: Իրանի նախագահը […] ...

Այսօր պաշտոնից ազատված ՌԴ տրանսպորտի նախարարը ենթադրաբար ինքնասպան է եղել

18:39 07.07.2025

Այսօր պաշտոնից ազատված ՌԴ տրանսպորտի նախարարը ենթադրաբար ինքնասպան է եղել

Այսօր պաշտոնանկ արված ՌԴ տրանսպորտի նախարար Ռոման Ստարովոյտը ենթադրաբար ինքնասպան է եղել։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ քննչական կոմիտեն։ Նախկին պաշտոնյայի «մարմինը հայտնաբերվել է նրա անձնական մեքենայում՝ հրազենային վնասվածքով»։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում: 2024 թվականի մայիսից ՌԴ տրանսպորտի նախարարությունը գլխավորող Ռոման Ստարովոյտի պաշտոնանկության պատճառների մասին պաշտոնապես չէր հաղորդվել։ Ավելի ուշ լրագրողները փորձել են ՌԴ նախագահի […] ...

Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների վեհաժողովի նախագահի հետ

18:30 07.07.2025

Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների վեհաժողովի նախագահի հետ

Հուլիսի 6-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների վեհաժողովի նախագահ Պայվի Կաուկորանտայի հետ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել հուլիսի 7-ից 9-ը կայանալիք Ագրեսիայի հանցագործության վերանայման հատուկ նստաշրջանի օրակարգային հարցերի վերաբերյալ։ Երկուստեք ընդգծվել է միջազգային իրավունքի անկյունաքարային դերը՝ միջազգային խաղաղության ու անվտանգության ապահովման հարցում։ ՀՀ ԱԳ […] ...

Հայտարարագիր լրացրած 33 հազար 104 քաղաքացի ետ է ստացել 2 միլիարդ 928 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետ

18:22 07.07.2025

Հայտարարագիր լրացրած 33 հազար 104 քաղաքացի ետ է ստացել 2 միլիարդ 928 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետ

Հունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 33 հազար 104 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1266 քաղաքացի) ետ է ստացել 2 միլիարդ 928 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +107 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 88.4 հազար դրամ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ […] ...

BACK_TO_TOP