16:55 29.05.2020
Մայիսի 28-ին վերսկսվել է Դանիայի առաջնությունը: Փետրվարի վերջից երկրում խաղերն անցկացվում էին առանց հանդիսականների, իսկ մարտի 9-ին առաջնությունը դադարեցվեց: Հիմա այն վերսկսվել է առանց հանդիսականների «Օրհուս»-«Ռաններս» խաղով:
Խաղի հանդեպ հետաքրքրությունն ահռելի էր շնորհիվ «Օրհուսի» հետաքրքիր գաղափարի. ակումբը տնային մարզադաշտում հսկայական էկրան էր տեղադրել, որն անվանել են աշխարհի առաջին վիրտուալ տրիբունա: Երկրպագուները տեսազանգով հետևել են հանդիպմանը, իսկ ֆուտբոլիստները տեսել են, թե ինչպես են իրենց երկրպագում: Նույնիսկ առանձին սեկտոր է ստեղծվել «Ռաններսի» երկրպագուների համար:
«Մենք փորձել ենք վերստեղծել խաղի մթնոլորտը, որ ֆուտբոլիստները կարողանան զգալ այն երկրպագուների աջակցությունը, ովքեր չեն կարողանում հաճախել խաղին: Ֆուտբոլիստները լսում են երկրպագուներին ու տեսնում են նրանց հենց իրենց կողքին»,- ասել է նախագծի գլխավոր կոորդինատոր Սորեն Կարլսենը:
Սրան գումարած՝ տրիբունաներում փակցվել են նաև երկրպագուների թղթե պատկերները:
40×2,8 մետր չափսեր ունեցող վիրտուալ տրիբունան կազմված է եղել հսկայական էկրաններից, որոնք միաժամանակ հեռարձակել են 200 երկրպագուների պատկերներ: Էկրանները տեղակայված են եղել 22 սեկտորներում, իսկ հեռարձակման գները տատանվել են՝ կախված տեղից, այնպես, ինչպես հանդիսականներով խաղի ժամանակ:
Ի դեպ, մարզադաշտում լսվել են նաև երկրպագուների ձայները: Ոչ հարիր արտահայտությունների կամ վիրավորանքների դեպքում երկրպագուների կապն անջատվել է մոդերատորների կողմից: Այս ամենին մի քանի թվային ստյուարդ է հետևել:
18:55 24.05.2025
Բելառուսը սպասում է «Տոր-Մ2» զենիթահրթիռային համակարգերի շարունակական մատակարարմանըԲելառուսը սպասում է «Տոր-Մ2» զենիթահրթիռային համակարգի շարունակական մատակարարմանը հանրապետություն այս տարի, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է սպառազինության հարցերով պաշտպանության նախարարի տեղակալ – Բելառուսի զինված ուժերի սպառազինության պետ Անդրեյ Ֆեդինը։ «Եվ սպասվում է Սու-30ՍՄ-2 ինքնաթիռների ժամանումը։ Եվ Մի-35Մ ուղղաթիռների ժամանումը, և Տոր-Մ2 զենիթահրթիռային համակարգերի մատակարարումների շարունակությունը»։ Եվ որոշ այլ տեսակի զենքեր, որոնք անհրաժեշտ են զինված ուժերին տրված […] ...
18:44 24.05.2025
ՄԱԿ-ը նպատակ ունի Կիպրոսի գագաթնաժողովին մոտենալ կոնկրետ արդյունքներովՄիավորված Ազգերի Կազմակերպությունը նպատակ ունի Կիպրոսում միջհամայնքային վստահության ամրապնդման միջոցառումների վերաբերյալ կոնկրետ արդյունքների հասնել՝ կղզու խնդիրը լուծելու նպատակով հուլիսին նախատեսված գագաթնաժողովից առաջ։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի Կիպրոսի հարցերով անձնական դեսպանորդ, Կոլումբիայի արտաքին գործերի նախարարության նախկին ղեկավար Մարիա Անխելա Հոլգին Կուելյարը՝ մայիսի 24-ին Նիկոսիայում Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Քրիստոդուլիդեսի հետ հանդիպումից հետո։ «Ես […] ...
18:33 24.05.2025
Սի Ծինփինը շնորհավորել է Վրաստանի նախագահին Անկախության օրվա կապակցությամբՉինաստանի նախագահ Սի Ծինփինը շնորհավորական նամակ է հղել Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիին՝ հանրապետության առաջիկա Անկախության օրվա կապակցությամբ։ Այս մասին հայտնել է Վրաստանի ղեկավարի վարչակազմը։ «Չինաստանը և Վրաստանը զարգացրել են բարեկամական հարաբերություններ՝ հիմնված փոխադարձ հարգանքի և վստահության վրա։ Մենք լավ գործընկերներ ենք։ Վերջին տարիներին վրաց-չինական հարաբերությունները առաջընթաց են ապրել, քաղաքական կապերը խորացել են, իսկ ռազմավարական համագործակցությունը՝ […] ...
18:24 24.05.2025
Հարավային Կորեան մտահոգված է Դեղին ծովում Չինաստանի ակտիվությամբԿորեայի Հանրապետության կառավարությունը մտահոգված է Չինաստանի որոշմամբ՝ արգելելու նավերի անցումը Դեղին ծովի այն տարածքով, որտեղ հատվում են երկու երկրների բացառիկ տնտեսական գոտիները։ Այս մասին հաղորդում է «Յոնհապ» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Արտաքին գործերի նախարարությանը։ Մայիսի 21-ին Newsweek ամսագիրը հաղորդեց, որ Չինաստանի նավագնացության անվտանգության գործակալության տարածաշրջանային գրասենյակը, առանց պատճառաբանության, մայիսի 27-ին տեղական ժամանակով ժամը 08:00-ից մինչև […] ...
18:12 24.05.2025
Գերմանիան ներկայացրել է Ուկրաինա զորք ուղարկելու պայմաններըԳերմանիան կքննարկի Ուկրաինա զորքեր ուղարկելու հարցը միայն այն դեպքում, եթե միջազգային կազմակերպություններից մեկը մանդատ տա խաղաղապահ զորակազմ տեղակայելու համար, հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոն 2024 թվականին հաղորդել էր, որ Արևմուտքը երկրում կտեղակայի այսպես կոչված մոտ 100 հազար մարդուց բաղկացած խաղաղապահ զորախումբ՝ Ուկրաինայի մարտունակությունը վերականգնելու համար։ Անվտանգության հատուկ […] ...