19:15 30.05.2020
Համավարակի պարտադրած խիստ սահմանափակումներն ու կանխարգելիչ միջոցառումներն անցած երկու ամիսներին կրթության համակարգի համար եղան դասավանդման նոր մեթոդների կիրառության փորձաշրջան:
Հեռավար դասերի անցան դպրոցները, բուհերն ու կրթական մյուս հաստատությունները:
Մի ամբողջ կիսամյակի դասերը չձախողվեցին, բայց դպրոցներում ավարտական ու փոխադրական քննությունները չեղարկվեցին, իսկ բուհերի ուսանողներն այս օրերին պետական ավարտական քննություններն ու դիպլոմային աշխատանքները հանձնում են հեռավար կարգով։
Շիրակի պետական համալսարանում ուսանողներ չկան, քննական շրջանին բնորոշ եռուզեռը՝ ևս: Ինչպես դասերն ու գործնական աշխատանքները, այնպես էլ դիպլոմայինների պաշտպանություններն ու ավարտական պետական քննությունները ուսանողները հանձնում են հեռավար։
ՇՊՀ ռեկտորի պաշտոնակատարն իր աշխատասենյակից հեռավար հետևում է քննության ընթացքին: Ասում է՝ ավարտական ամեն մի պետական քննության ավարտից հետո հանձնաժողովի անդամների գնահատումն ու ուսանողների բողոքարկումը ևս հեռավար կարգով է: Նոր մեթոդով աշխատանքին հարմարվել են, առանձնացրել հեռավար կրթության դրական ու բացասական կողմերը:
«Սա պարզապես գործընթաց է, որը նոր ենք սկսում, մեզ թվում է, թե դեռ էկրանի հետ ենք խոսում, բայց ունի նաև դրական կողմ։ Օրինակ՝ մագիստրոսների և հեռակա ուսանողների ներկայությունը դասերին զգալիորեն մեծացել է»,- նշում է ՇՊՀ ռեկտորի պաշտոնակատար Երվանդ Սերոբյանը։
«Բոլոր դեպքերում ես կողմ եմ կենդանի շփման, որովհետև երբ մարդուն տեսնում ես, զգում ես իրեն, դա շատ մեծ նշանակություն ունի կոնկրետ մեր մասնագիտության մեջ»,- իր կարծիքն է հայտնել հեռավար կրթության մասին ԵՊՀ թարգմանության տեսության և պրակտիակայի ամբիոնի դոցենտ Գայանե Գրիգորյանը։
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղում ֆինանսներ բաժնի ավարտական կուրսի ուսանողների դիպլոմայինի հեռավար պաշտպանությունն է:
«Զում» հարթակում քննությանը հետևելու հնարավորություն ունեն համալսարանի բոլոր ուսանողները, իսկ քննական հանձնաժողովի դասախոսներից մի քանիսն առցանց քննությանը միացել էին համալսարանի տարբեր լսարաններից:
Քննություններն ու դիպլոմային աշխատանքները հեռավար հանձնող ավարտական կուրսերի ուսանողների համար գործընթացը սկզբնական փուլում դժգոհելու առիթներ է տվել, բայց տանը մնալու երկամսյա ժամանակահատվածի դրական կողմը հետո են գնահատել, քննություններին պատրաստվելու ժամանակն են շահել:
Իսկ ինչպե՞ս են դասախոսներն ու հանձնաժողովի անդամները համոզվում, որ հեռավար քննության ընթացքում ուսանողները չեն արտագրում կամ օգտվում այլ հնարքներից:
«Գնահատման ժամանակ մենք մեծ կշիռ ենք սահմանում բլից հարցերին, այսինքն՝ ուսանողը հարցատոմսով պատասխանելուց հետո այդ հարցաշարի շրջանակներում ստանում է լրացուցիչ հարցեր, արագ հարցեր, որը ժամանակ չունի գտնել և պատասխանել»,- իրենց գնահատման մեխանիզմն է ներկայացրել ՀՊՏՀ-ի Գյումրիի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Կարեն Պետրոսյանը։
Բուհերում այս տարի բոլոր ավարտական քննություններն ու դիպլոմայինների պաշտպանությունները կանցկացվեն հեռավար։ Հետո կհետևեն ընդունելության քննությունները:
Դիմորդները ընդամենը մեկ քննություն են հանձնելու, որը կարող է լինել ներբուհական, իսկ դրա համար բուհերում քննասենյակները կունենան հատուկ դասավորվածություն։
23:59 13.07.2025
«Կկենտրոնանանք բանակի ամրապնդման վրա»․ Մակրոնը հայտարարել է, որ Փարիզը կավելացնի պաշտպանական ծախսերըՖրանսիայի իշխանությունները մտադիր են արագացնել պաշտպանական ծախսերի աճը առաջիկա տարիներին. 2027 թվականին դրանք կկազմեն 64 միլիարդ եվրո, ինչը կրկնակի ավելի է, քան 2017 թվականին։ Այս մասին հայտարարել է Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը երկրի զինվորականներին ուղղված իր ուղերձում։ «Չնայած մենք պլանավորել էինք մինչև 2030 թվականը կրկնապատկել ռազմական բյուջեն, մենք դա կանենք մինչև 2027 թվականը», – ասել […] ...
23:41 13.07.2025
Հրդեհ Գրիբոյեդով գյուղումՀուլիսի 13-ին, ժամը 19։27-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն, ահազանգ է ստացել, որ Գրիբոյեդով գյուղի սկզբնամասում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի սկզբնամասում գտնվող անասնագոմում ( մոտ 400 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:14-ին, […] ...
23:30 13.07.2025
Կանադայի վարչապետը զգուշացրել է երկրի արևելքում անտառային հրդեհների ահագնանալու մասինԿանադայի վարչապետ Մարկ Քարնին զգուշացրել է վերջին օրերին երկրի արևելքում բռնկվող լայնածավալ անտառային հրդեհների ակտիվացման մասին։ «Անտառային հրդեհները սաստկանում են, մասնավորապես Մանիտոբայում, Սասկաչևանում և Օնտարիոյում: Բոլոր կանադացիների անունից ես խորին շնորհակալություն եմ հայտնում այս ճգնաժամի առաջնագծում գտնվող մեր բոլոր առաջին արձագանքողներին: Կառավարությունը համագործակցում է բնակիչների և պետական գործակալությունների հետ՝ այս ավերիչ հրդեհների դեմ պայքարելու և […] ...
23:07 13.07.2025
Գրոսմայստեր Արամ Հակոբյանը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը «Biel Chess Festival 2025» միջազգային մրցաշարի շրջանակներում անցկացված երկու մրցաշարերումԳրոսմայստեր Արամ Հակոբյանը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը «Biel Chess Festival 2025» միջազգային մրցաշարի շրջանակներում անցկացված երկու մրցաշարերում՝ ֆիշերի շախմատում և արագ շախմատում։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։ Լավագույն եռյակը ֆիշերի շախմատի մրցաշարում ունեցավ հետևյալ տեսքը՝ 1-ին տեղ՝ Ռինատ Ջումաբաև 2-րդ տեղ՝ Արամ Հակոբյան 3-րդ տեղ՝ Դանիել Դարդհա Լավագույն եռյակը արագ շախմատի մրցաշարում ունեցավ հետևյալ […] ...
22:46 13.07.2025
Իսպանիան ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակներում ավելացնում է զինվորականների թիվըԻսպանիայի կառավարությունը մինչև 2035 թվականը երկրի զինված ուժերում զինվորականների թվաքանակը կավելացնի 14,000-ով՝ ՆԱՏՕ-ի առջև երկրի ստանձնած պարտավորությունների շրջանակներում, ուրբաթ օրը հաղորդել է «Pais» թերթը։ «Իսպանիան մինչև 2035 թվականը իր զինվորական անձնակազմի ընդհանուր թիվը կավելացնի 14,000-ով՝ համապատասխան ՆԱՏՕ-ի առջև կառավարության ստանձնած պարտավորությունների։ Համալրման մի մասը տեղի կունենա 2025-2029 թվականներին, մյուս մասը՝ 2030-2034 թվականներին», – գրում է […] ...
22:22 13.07.2025
Զախարովան ներկայացրել է Լավրովի և Ռուբիոյի բանակցությունների մանրամասներըՈւկրաինայի հակամարտության հետ կապված հարցերն առաջնահերթություն էին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հանդիպման ժամանակ։ Այս մասին հայտարարել է Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։ «Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի թեման առաջնահերթ էր», – ասել է նա։ Զախարովան հավելել է, որ քննարկվել են նաև այլ հարցեր և նշել, որ հանդիպումը […] ...