Արցախի ԱԺ նախագահը շարունակում է հանդիպել քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+24.09 oC

Արցախի ԱԺ նախագահը շարունակում է հանդիպել քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ

17:11 30.05.2020

Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, շարունակելով քաղաքական ուժերի և նախագահական ընտրություններին մասնակցած թեկնածուների հետ Հանրապետության նախագահի՝ համերաշխության ու հանդուրժողականության ուղերձի շրջանակում հանդիպումները, մայիսի 30-ին այցելել է «Սասնա ծռեր» արցախյան կուսակցության Ստեփանակերտի գրասենյակ և հանդիպել կուսակցության ղեկավար մարմնի անդամներին:

Հանդիպման ընթացքում ԱԺ նախագահը խոսել է համազգային՝ Արցախյան հիմնախնդիր, Հայոց ցեղասպանության ճանաչում և առաջնագծի ու անվտանգության հարցերի շուրջ խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ համագործակցության առաջարկի մասին: ԱԺ նախագահը ևս մեկ անգամ նշել է, որ Արցախի Հանրապետության զարգացումը տեսնում է անկախ պետականության պայմաններում՝ առջևում ունենալով Հայաստանի Հանրապետության հետ վերամիավորվելու տեսլականը:

Կուսակցության համակարգող Գագիկ Եսայանը, կարևորելով նոր ձևաչափով հանդիպումների անցկացումը, անդրադարձել է առաջարկվող օրակարգային հարցերին և ներկայացրել կուսակցության դիրքորոշումը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են բանակցային գործընթացին և համագործակցության հեռանկարներին առնչվող թեմաներ:

ԱԺ նախագահը հաջորդիվ ընդունել է «Ինքնություն և միասնություն» կուսակցության անդամներին՝ կուսակցության նախագահ Էրիկ Մկրտումյանի գլխավորությամբ:

Հանդիպմանն Արթուր Թովմասյանը խոսել է արտախորհրդարանական ուժի հետ հնարավոր համագործակցության ուղղություների մասին՝ ներկայացնելով առաջարկություն՝ համազգային օրակարգի և ԱԺ բարեկամական խմբերի ու շրջանակների կազմում ընդգրկվելու վերաբերյալ:

Կուսակցության նախագահ Էրիկ Մկրդումյանը, շնորհավորելով ԱԺ նորընտիր նախագահին և շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, պատրաստակամություն է հայտնել համագործակցել երկրի զարգացմանն ուղված տարբեր հարցերի ՝ այդ թվում՝ օրենսդրական նախաձեռնությունների շրջանակում:

Շարունակելով հանդիպումները, խորհրդարանի ղեկավարն այնուհետև ընդունել է Արցախի Ռամկավար ազատական կուսակցության ատենապետ Բարդուղ Գալստյանին և կուսակցության ներկայացուցիչներին:

Երկուստեք կարևորվել է համազգային նշանակության, ինչպես նաև երկրի կենսագործունեության ապահովման այլ հարցերում իշխանություն-ընդդիմություն փոխգործակցությունը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

23:00 07.07.2025

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Ուկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

22:40 07.07.2025

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

22:25 07.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

ԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

22:11 07.07.2025

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

Երկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան  կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...

SHANTNEWS

22:00 07.07.2025

SHANTNEWS

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

21:57 07.07.2025

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...

BACK_TO_TOP