Վարկային ծառայություններ մատուցելու վերաբերյալ կեղծ խոստումներ տալով՝ համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առերևույթ հափշտակել է առանձնապես խոշոր չափերով գումարներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 05 2025
  • $
    389.28
  • RUBLE
    4.82
  • 442.38
WEATHER
+16.09 oC

Վարկային ծառայություններ մատուցելու վերաբերյալ կեղծ խոստումներ տալով՝ համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առերևույթ հափշտակել է առանձնապես խոշոր չափերով գումարներ

17:15 01.06.2020

2019-ի ընթացքում Հայաստանի Հանրապետության տարբեր վարչական շրջանների և մարզերի իրավապահ ստորաբաժանումներում բազմաթիվ քաղաքացիների կողմից ստացվել են նույնաբովանդակ հանցագործությունների վերաբերյալ հաղորդումներ այն մասին, որ «Facebook» սոցիալական ցանցում «Varker Sev Cucakum Gtnvoxnerin» և «Վարկեր Սև Ցուցակով անձանց» անվամբ գրանցված մի քանի անհատական հաշիվների օգտատերը/երը/, տարաբնույթ խոստումներ տալով, այն է՝ ԱՔՌԱ վարկային բյուրոյում առկա բացասական վարկային պատմությունը վերացնելու և շտկելու, ապա նոր՝ շահավետ պայմաններով վարկեր ստանալու հարցում աջակցելու պատրվակով, նրանցից պահանջել և ստացել են հարյուրավոր հազար դրամներ, սակայն համապատասխան փոխանցումներ ստանալուց հետո հիշյալ էջերին քաղաքացիների հասանելիությունն արգելափակվել է:

Վերը նկարագրված եղանակով կատարված հանցագործությունների դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների կողմից տարբեր ժամանակահատվածներում հարուցվել են մի քանի տասնյակ քրեական գործեր, որոնք միասնական և համակարգված քննության կատարման նպատակով կենտրոնացվել են ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում:

Քրեական գործի նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, ինչպես նաև ՀՀ վճարային համակարգի ոլորտի ընկերությունների գործուն աջակցությամբ պարզվել են հանցագործությունների կատարման հանգամանքները:

Մասնավորապես պարզվել է, որ հանցագործությունները կատարվել են նախկինում դատապարտված անձի կողմից, ով «Facebook» սոցիալական ցանցում տարբեր ժամանակահատվածներում գրանցելով երեք տարբեր իդենտիֆիկացիոն տվյալներ ունեցող «Varker Sev Cucakum Gtnvoxnerin» և «Վարկեր Սև Ցուցակով անձանց» անվամբ անհատական էջեր՝ «Messenger» հավելվածով նամակագրական շփում է ծավալել իրեն դիմած մի քանի տասնյակ քաղաքացիների հետ՝ ներկայանալով իբրև ԱՔՌԱ վարկային բյուրոյում առկա բացասական վարկային պատմությունը վերացնելու և շտկելու, ապա նոր՝ շահավետ պայմաններով վարկեր ստանալու հարցում աջակցելու իրավասություն ունեցող անձ: Այնուհետև իր առաջարկությամբ հետաքրքրված անձանց վերոնշյալ բնույթի ծառայություններ մատուցելու վերաբերյալ կեղծ խոստումներ տալով՝ վերջիններից խաբեությամբ պահանջել և «Թելլ Սելլ», «Իզի Փեյ» և «Իդրամ» վճարային համակարգերի միջոցով «Վիվառո Գրուպ» ՍՊ ընկերության vivarobet.am կայքի 31 անհատական հաշիվներին ստացել և համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակել է տվյալ քաղաքացիների կողմից փոխանցված առանձնապես խոշոր չափերով գումարներ: Ընդ որում, փոխանցված գումարների հետ իրեն չնույնականացնելու նպատակով, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը քաղաքացիներից փոխանցված գումարները ստացել է մտացածին տվյալներով անձանց անվամբ բացված կեղծ, չնույնականացված անհատական հաշիվներին: Ապա՝ հափշտակված գումարները կանխիկացնելու հնարավորություն ստանալու նպատակով կեղծ հաշիվներին կուտակված գումարները vivarobet.am կայքի «Belote» խաղի միջոցով մաս-մաս պարտվել է իր անվամբ, ինչպես նաև իր կողմից տնօրինվող նույնականացված այլ խաղային անհատական հաշիվներին, որից հետո տվյալ հաշիվներին գեներացված դրամական միջոցները փոխանցելով «Իդրամ» վճարային համակարգի՝ իր, ինչպես նաև իր կողմից օգտագործվող անհատական հաշվառման հաշիվների և «Վիվառո Գրուպ» ՍՊ ընկերության տարբեր գրասենյակներ՝ կանխիկացրել և օգտագործել է իր անձնական կարիքների համար:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի (հափշտակությունը, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ) 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարք առերևույթ կատարելու համար:

Ձեռնարկվում են միջոցներ՝ վերջինիս գործողություններից տուժած այլ անձանց հայտնաբերելու և վերջիններիս պատճառված գույքային վնասը վերականգնելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տիգրան Մկրտչյանը  դասախոսությամբ է հանդես եկել ամերիկյան Վեբստեր համալսարանի աթենքյան մասնաճյուղում

22:12 07.05.2025

Տիգրան Մկրտչյանը դասախոսությամբ է հանդես եկել ամերիկյան Վեբստեր համալսարանի աթենքյան մասնաճյուղում

Ամերիկյան Վեբստեր համալսարանի աթենքյան մասնաճյուղի հրավերով, համալսարանական «Դեսպանների դասախոսությունների շարք»-ում, համալսարանի ռեկտոր, պրոֆ․Վասիլիս Բոտոպուլոսի հրավերով դասախոսությամբ հանդես եկավ Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը։ Դասախոսության թեման էր՝ «Հայաստանի արտաքին քաղաքականությունը անհանգիստ ժամանակներում»։ Դասախոսության ընթացքում դեսպան Մկրտչյանն անդրադարձավ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին և խաղաղության համաձայնագրի համաձայնեցմանը հաջորդող փուլին, Հայաստանի կողմից ներկայացված և միջազգային աջակցություն վայելով […] ...

SHANTNEWS

22:00 07.05.2025

SHANTNEWS

Ալիևը չի մասնակցի մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք շքերթին. Ուշակով

21:45 07.05.2025

Ալիևը չի մասնակցի մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք շքերթին. Ուշակով

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի մեկնի Մոսկվա՝ մասնակցելու Հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառումներին: Այս մասին հայկտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ «Մենք հաղորդագրություն ստացանք, որ Ալիևը, ցավոք, չի ժամանելու։ Նրանք բացատրեցին, որ նա պետք է մասնակցի Հեյդար Ալիևին նվիրված ներքին միջոցառումներին», – ասել է դիվանագետը: Մայիսի 10-ը Հեյդար Ալիևի ծննդյան օրն է, որը մահացել է […] ...

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացում նախատեսող օրենքի նախագիծը

21:29 07.05.2025

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացում նախատեսող օրենքի նախագիծը

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացում նախատեսող օրենքի նախագիծը, որը ներկայացրել է նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը։ Նախագծի ընդունմամբ կկարգավորվի գետերի հուների մաքրման գործընթացը, կհստակեցվեն ջրօգտագործման թույլտվության տրամադրման, վերանայման, կասեցման հետ կապված կարգավորումները, ինչն էլ կնպաստի ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարմանը: Շրջակա միջավայրի նախարարությունը մշակել է «Ջրային ռեսուրսի հունը կենցաղային աղբից, ջրաբերուկներից և […] ...

Օրենսդրական կարգավորմամբ էկոպարեկային ծառայողների սոցիալական երաշխիք կսահմանվի դրամական օգնությունը

21:18 07.05.2025

Օրենսդրական կարգավորմամբ էկոպարեկային ծառայողների սոցիալական երաշխիք կսահմանվի դրամական օգնությունը

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Էկոպարեկային ծառայության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը: Նախագիծը ներկայացրել է Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը: Նախագծով սոցիալական երաշխիքներ է սահմանվում էկոպարեկային ծառայողին՝ իր պարտականությունները կատարելու ժամանակ հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու դեպքում, իսկ զոհվելու դեպքում՝ միանվագ դրամական օգնություն՝ ծառայողի մերձավոր հարազատին: Կարգավորմամբ էկոպարեկային ծառայողներն իրենց վերապահված լիազորությունները կիրականացնեն օրենքով սահմանված կարգով […] ...

Միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու սկզբունքն արտահայտված է եղել ԼՂ հարցով բանակցային բոլոր փուլերում. Միրզոյան

21:04 07.05.2025

Միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու սկզբունքն արտահայտված է եղել ԼՂ հարցով բանակցային բոլոր փուլերում. Միրզոյան

Հայաստանի և Ադրբեջանի կողմից փոխադարձ միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու հիմնարար սկզբունքը հստակորեն արտահայտված է եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի բոլոր փուլերում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԺ–կառավարություն հարցուպատասխանին այս մասին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով քննադատությանը, որ իշխանություններն օգտագործում են ԼՂ–ի լուծարման փաստաթուղթը՝ քողարկելու համար 2022–ին Պրահայում Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելու փաստը: «Ես ստիպված […] ...

BACK_TO_TOP