23:41 01.06.2020
COVID-19-ի համավարակը Ռուսաստանում ավելի քան 300 բուժաշխատողի կյանք է խլել: Аргументы и Факты պարբերականը զրուցել է կորոնավիրուսից մահացած 3 բուժաշխատողի հարազատների հետ:
Այդպիսի բուժաշխատողներից մեկը եղել է ազգությամբ հայ Տատյանա Ավանեսյանը, ով Կոմի Հանրապետության Սիկտիվկար քաղաքի հիվանդանոցում ավելի քան 30 տարի աշխատել է որպես տնտեսական գծով քույր:
Նա անմիջապես հիվանդների հետ չի շփվել, սակայն վիրուսը խլել է նրա կյանքը: 61-ամյա բուժաշխատողի հուղարկավորությունը տեղի է ունեցել ապրիլի 3-ին: Նրա կորուստը մեծ ցնցում է պատճառել հարազատներին, քաղաքում էլ մեծ աղմուկ է բարձրացրել. Տատյանա Ավանեսյանը եղել է տարածաշրջանում կորոնավիրուսի առաջին զոհը:
Аргументы и Факты պարբերականը զրուցել է Տատյանա Ավանեսյանի հարսի՝ Աննա Ավանեսյանի հետ:
«Դա բոլորիս համար մեծ կորուստ էր: Մենք երեք դուստր ունենք, նրանք մինչև հիմա լացում են: Ոչ ոք չի կարողանում հավատալ, որ իրենց սիրելի տատիկը չկա: Նրա անձնական իրերը մեզ տվել են միայն վերջերս, նրա մահվանից գրեթե 2 ամիս հետո»,- ասել է Աննա Ավանեսյանը:
Ըստ պարբերականի զրուցակցի՝ մահացածի հարազատները պետությունից դեռ ոչինչ չեն ստացել: Տատյանա Ավանեսյանի դուստրը սթրեսի պատճառով հայտնվել է հիվանդանոցում, վիրահատություն տարել: Նա այժմ փաստաթղթեր է հավաքում կորոնավիրուսից մահացած բուժաշխատողներին պետական վճար ձևակերպելու համար, սակայն դրա հետ կապված խնդիրներ կան, քանի որ տնտեսական գծով քույրն ի պաշտոնե չի զբաղվել հիվանդների բուժմամբ:
Աննա Ավանեսյանը պատմել է, որ իր սկեսուրը հիվանդացել է մարտի 19-ին, կատարվել է ռենտգեն հետազոտություն, իսկ մարտի 24-ին նրանց մոտ են եկել ինֆեկցիոն հիվանդանոցից:
Հիվանդանոցում Տատյանան սկզբում իրեն լավ է զգացել, սակայն հետո վիճակը վատացել է, նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք, արհեստական կոմայի մեջ գցել:
Երեք օր անց հարազատներին հայտնել են, որ կնոջ օրգանիզմը թուլանում է, իսկ արյան մեջ հայտնաբերվել է վիրուսի բարձր կոնցենտրացիա: Մարտի 31-ին Տատյանա Ավանեսյանը մահացել է:
22:40 08.07.2025
«Գաֆեսճեան» քանդակների պուրակում նախատեսվում է բացօթյա համերգ՝ կիթառահարների մասնակցությամբԿենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և Play2festival-ի գործակցությամբ հուլիսի 11-ին՝ ժամը 19:00-ին, «Գաֆեսճեան» քանդակների պուրակում («Կասկադ») նախատեսվում է բացօթյա համերգ՝ 8-22 տարեկան շուրջ 70 կիթառահարների մասնակցությամբ, այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Հայաստանում երրորդ տարին անցկացվող Երիտասարդական Կիթառի փառատոնի մասնակիցները՝ Երևանի տարբեր արվեստի դպրոցների սաներ են: Այս տարի երևանցի կիթառահարները հանդես կգան աշխարհահռչակ դասական կիթառահար, […] ...
22:33 08.07.2025
Մակրոնը Պաղեստինի ճանաչումը համարել է Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ ուղինՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Պաղեստինի պետության ճանաչումը Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ միջոցն է։ «Մենք համատեղ աշխատում ենք Պաղեստինի պետությունը ճանաչելու ուղղությամբ։ Այս քաղաքական լուծման ընդունումը խաղաղության միակ ճանապարհն է», – ասել է Մակրոնը բրիտանական խորհրդարանում ունեցած ելույթում։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է նաև հրադադարի հասնել Գազայի հատվածում։ «Անվերջ պատերազմը՝ առանց ռազմավարական նպատակի, […] ...
22:26 08.07.2025
Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին․ կա երկու տուժածՀուլիսի 8-ին, ժամը 18:16-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին։ […] ...
22:22 08.07.2025
Brent նավթի գինը գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարըԼոնդոնի միջմայրցամաքային բորսայում (ICE) այս տարվա սեպտեմբերին Brent նավթի ֆյուչերսների գինը հունիսի 24-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Մոսկվայի ժամանակով 18:27-ի դրությամբ նավթի գինը արագացրել է իր աճը 0.56%-ով՝ հասնելով մեկ բարելի համար 69.97 դոլարի: Նշվում է նաև, որ WTI-ում նավթի ֆյուչերսների գինը այս տարվա […] ...
22:10 08.07.2025
Իսրայելում հայերի դեմ հարձակումների դեպքերի աճ է արձանագրվել․ ովքե՞ր են կանգնած դրանց հետևումԻսրայելում քրիստոնյաների ու մասնավորապես հայերի դեմ հարձակումների դեպքերի աճ է արձանագրվել: Դրա մասին է վկայում իսրաելացի իրավապաշտպանների թողարկած զեկույցը: Ինչի՞ հետ են կապված հարձակումները ու ովքե՞ր են դեպքերը արձանագրող իրավապաշտպանները: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը․ «Այդ հետազոտությունն իրականացրել է «Կրոնի ազատության հարցերով տեղեկատվական կենտրոն» կոչվող իրավապաշտպան կազմակերպությունը, որը հիմնադրել են հրեա մտավորականները: Նրանք […] ...