Այսօր Հայաստանի հյուսիսը ուշադրության կենտրոնում է. Շիրակի մարզպետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+21.09 oC

Այսօր Հայաստանի հյուսիսը ուշադրության կենտրոնում է. Շիրակի մարզպետ

17:44 02.06.2020

Շիրակի մարզպետարանից հայտնում են, որ այսօր տեղի է ունեցել սոցիալական ձեռներեցությանն ու նորարարությանն աջակցող խորհրդատվական խորհրդի հանդիպումը։

«Սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի զարգացում՝ սահմանամերձ համայնքներում կանաչ աճը զարկ տալու համար, ծրագիրն իրականացվում է CENN-ի կողմից համատեղ Green Lane-ի (Հայաստան) և KRDF-ի (Վրաստան) հետ։ Ծրագրի թիրախային համայնքները աշխարհագրական առումով գտնվում են Վրաստանի սահմանամերձ Նինոծմինդա, Գորի, Ախթեմա և Հայաստանի Լոռի, Տավուշ և Շիրակ մարզերում և համարվում են խոցելի տարբեր պատճառներով, որոնք ներառում են աղքատությունը, բնական աղետների հաճախականության աճը, սոցիալական կոնֆլիկտները, բարձր լեռնային և դժվար հասանելի վայրերը, ավանդական մշակութային գենդերային անհավասարությունները և այլն։

Հանդիպման մասնակիցներին ողջունել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը՝ անդրադառնալով ծրագրի կարևորությանը․

«Ծրագիրը կարծում եմ արդյունավետ կլինի, քանի որ թիրախավորում է երիտասարդներին, որոնք բիզնեսի ստեղծարար մոտեցումներ ունեն, ինչ-որ բան ստեղծելու ցանկություն ունեն։ Այսօր Հայաստանի հյուսիսը ուշադրության կենտրոնում է և գյուղատնտեսության, զբոսաշրջության զարգացման լուրջ նախադրյալներ կան և մենք ամեն ինչ պետք է անենք մարզի հնարավորություններն առավելագույնս օգտագործելու համար։ Շիրակի մարզպետարանը բաց է աշխատանքում և պատրաստ է համագործակցության։ Հաջողություն եմ մաղթում ձեզ»։

Առաջարկվող նախագիծը բարենպաստ պայմաններ կստեղծի Վրաստանում և Հայաստանում սոցիալական ձեռներեցության և կանաչ նորարարության համար և կխթանի այս ոլորտների՝ սահմանամերձ գյուղական համայնքների անապահով երիտասարդների ներուժը: Ծրագրի սոցիալական ձեռներեցությունը դիտվում է որպես միջոց` ապահովելու ավելի մեծ սոցիալական և բնապահպանական օգուտ Հայաստանի և Վրաստանի թիրախային շրջանների տեղական համայնքների համար։

Ծրագրի ընդհանուր նպատակը թիրախային տարածաշրջանի երիտասարդների ձեռնարկատիրական ներուժի զարգացումն է սոցիալական ձեռներեցության ոլորտում՝ նպատակ ունենալով նպաստել սոցիալական համախմբմանը, զբաղվածությանը, ներառմանը և անհավասարությունների նվազեցմանը»,- ասված է հայտարարության մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

23:00 07.07.2025

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Ուկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

22:40 07.07.2025

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

22:25 07.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

ԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

22:11 07.07.2025

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

Երկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան  կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...

SHANTNEWS

22:00 07.07.2025

SHANTNEWS

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

21:57 07.07.2025

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...

BACK_TO_TOP