Գյումրիում շների հարձակմանը ենթարկված փոքրիկ երեխայի կյանքին վտանգ չի սպառնում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.81
  • 440.99
WEATHER
+18.09 oC

Գյումրիում շների հարձակմանը ենթարկված փոքրիկ երեխայի կյանքին վտանգ չի սպառնում

17:42 02.06.2020

Գյումրիում շների հարձակմանը ենթարկված 2,5 տարեկան երեխայի կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին SHANTNEWS.am-ին ասել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Գյումրիի Մուշ-2 թաղամասում շները հարձակվել էին 2,5 տարեկան երեխայի վրա: Փոքրիկը բազմաթիվ վնասվածքներով, կծած վերքերով տեղափոխվել էր «Գյումրիի Մոր ու մանկան» հիվանդանոց, ապա Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Երեխան երկու անգամ վիրահատվել է:

«Գյումրիում մի խումբ թափառող շների կողմից տան բակում հարձակման ենթարկված 2,5 տարեկան  երեխայի առողջական վիճակի մեջ դրական դինամիկա կա: Այսօր արդեն վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվելու է դիմածնոտային բաժանմունք: Երրորդ օրն է, ինչ երեխան «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում է: Ուներ բազմաթիվ վնասվածքներ: Կատարվել է դիմածնոտային վիրաբուժական միջամտություն: Բազմաթիվ վնասվածքներ կային դեմքի, վերջույթների և մարմնի այլ հատվածներում, մասնավորապես պարանոցի վրա:

Երեխայի վիճակը շարունակում է մնալ ծանր, կայուն: Սա մի քայլ է դեպի առողջության բարելավում, այսինքն՝ վերակենդանացման բաժանմունքից տեղափոխումը դիմածնոտային, նշանակում է, որ կյանքին վտանգ չի սպառնում»,- SHANTNEWS.am-ին հայտնել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը:

Տունը, որտեղ ապրում է փոքրիկը, Մուշ-2 թաղամասի ծայրամասում է, հարևանությամբ լքված տարածք է ու աղբանոց, որտեղ թափառող շները շատ են:

Շատ են նաև թափառող շների մասին ահազանգերը տարբեր թաղամասերից: Գյումրիում, ըստ մասնագետների հաշվարկի, 1300 թափառող շուն կա: Քանակն աճում է: Շների հարձակումներից բնակիչները բողոքում են, կենդանիների վնասազերծման այլ տարբերակներն էլ դաժան վերաբերմունք է համարվում, որն ըստ օրենքի՝ քրեորեն պատժելի է:

Գյումրիում շների վնասազերծման գործող տարբերակը ստերջացումն է: Տարեսկզբին քաղաքապետարանը պայմանագիր կնքեց անասնաբուժական կլինիկայի հետ։ Ծրագրի առաջին փուլով ստերջացվել է 350 շուն Գյումրիի տարբեր թաղամասերից:

Մասնագետի խոսքերով՝ ստերջացված լինելը չի նշանակում՝ կենդանին անվտանգ է: Ստերջացված շունը կարող է ագրեսիվ լինել:

«Ստերջացված շունը ֆիզիոլոգիական մասով անվտանգ է, բայց, կախված կենդանու անհատական օրգանիզմից, եթե ի ծնե եղել է ագրեսիվ, ինչ-ինչ պատճառներով, մարդկային գործոնով պայմանավորված կամ գենետիկ կապով, ապա ագրեսիան մնում է ագրեսիա: Վտանգը միշտ կա, բայց ստերջացված շունը, համեմատած մյուսների, ավելի հանգիստ է:

Նույն տարածքից՝ Մուշ-2 թաղամասից, մենք 12 շուն ենք բերել կլինիկա և ստերջացրել, բայց այդ տարածքում շատ են թափառող շները: Ժամանակ է պետք բոլորին ստերջացնելու համար: Մենք ահազանգեր ստանում ենք բոլոր թաղամասերից և աշխատում ենք 10-20 շուն բոլոր թաղերից ստերջացնել, որպեսզի քաղաքի բոլոր թաղերում շները հավասարաչափ ստերջացված լինեն»,- ասել է անասնաբույժ Էդգար Գևորգյանը:

Թափառող կենդանիների վնասազերծման եվրոպական փորձն են մասնագետները ամենաարդյունավետը համարում, երբ մարդամոտ կենդանիներին ստերջացնում են, իսկ ագրեսիվ պահվածք դրսևորողների համար կացարաններ կառուցում:

Գյումրիում թափառող շների կացարան ունենալը քաղաքային բյուջեին թանկ կարժենա: Սա ցանկալի ծրագիր է, որն առանց պետական աջակցության կամ մասնավոր ներդրումների սկսել, պատասխանատուները չեն կարող։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հրազենով տղամարդը վնասազերծվել է․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը

12:48 07.05.2025

Հրազենով տղամարդը վնասազերծվել է․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը

Մայիսի 6-ին Երևան քաղաքի վարչության քրեական ոստիկանները տեղեկություններ են ստացել, որ մայրաքաղաքում բնակվող 40-ամյա մի տղամարդ ապօրինի հրազեն ունի։ Նույն օրը՝ ժամը 10։25-ի սահմաններում, տղամարդը հայտնաբերվել է Երևանի Ռոստովյան փողոցում։ Ձերբակալման ընթացքում կիրառվել են ձեռնամարտի հնարքներ։ Տղամարդու ձեռքին եղած ատրճանակից հնչել է կրակոց, ինչի հետևանքով վնասվել է նրա դաստակը։ Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը փոխանցվել են […] ...

Օդի ջերմաստիճանն այսօրվանից աստիճանաբար կբարձրանա

12:42 07.05.2025

Օդի ջերմաստիճանն այսօրվանից աստիճանաբար կբարձրանա

​Երևանում մայիսի 7-ի ցերեկը, 9-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 8-ի և 11-ի ցերեկը, 12-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: ​ ​Մարզերում մայիսի 7-ի ցերեկը, 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 8-իցերեկը, 12-ին շրջանների զգալի մասում, 10-11-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև […] ...

Հետազոտությունները ցույց են տալիս, որ սոցիալական մեդիայից կախվածությունը վերջին շրջանում կտրուկ աճել է

12:36 07.05.2025

Հետազոտությունները ցույց են տալիս, որ սոցիալական մեդիայից կախվածությունը վերջին շրջանում կտրուկ աճել է

Ժամանակակից տեխնոլոգիական զարգացման արդյունքում մարդիկ շատ ժամանակ են անցկացնում սոցիալական ցանցերում կամ օնլայն խաղերում: Հաճախ այս ամենն այնքան է խորանում, որ մարդկանց մոտ խաթարվում են իրական սոցիալական շփումներն ու ամենօրյա գործունեությունը: Այս մասին հրապարակում է արվել ՀՀ առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջում։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ սոցիալական մեդիայից կախվածությունը վերջին շրջանում կտրուկ աճել է՝ հասնելով […] ...

Ուրսուլա ֆոն դեր Լայենը կոչ է անում արագացնել Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին

12:28 07.05.2025

Ուրսուլա ֆոն դեր Լայենը կոչ է անում արագացնել Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ ԵՄ-ն պետք է արագացնի Ուկրաինայի անդամակցության գործընթացը և Կիևի հետ սկսի էական բանակցություններ արդեն 2025 թվականին։ «Մենք պետք է արագացնենք Ուկրաինայի՝ մեր միությանը անդամակցելու ուղին։ Սա միայն Ուկրաինայի ձգտումը չէ։ Այն կարող է լինել անվտանգության ամենահուսալի երաշխիքը։ Մենք ջանասիրաբար աշխատում ենք Ուկրաինայի հետ՝ անդամակցության բանակցությունների […] ...

Արվեստի ստեղծագործությունների առքուվաճառքի կանոնակարգման նպատակով օրենքի նախագիծ է մշակվել

12:22 07.05.2025

Արվեստի ստեղծագործությունների առքուվաճառքի կանոնակարգման նպատակով օրենքի նախագիծ է մշակվել

ՀՀ  կառավարությունը հանդես է եկել կարեւոր օրենսդրական նախաձեռնությոմբ, որը նոր էջ է բացում արվեստի ստեղծագործությունների առքուվաճառքի կանոնակարգման, ներգրավված բոլոր շահառուների շահերի պաշտպանության, արվեստի դաշտում շուկայական նոր հարաբերությունների ձեւավորման տեսանկյունից: Այս մասին ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը՝ Ազգային ժողովի՝ մայիսի 7-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «Մշակութային աճուրդների կազմակերպման մասին» օրենքի նախագիծը՝ կից […] ...

Մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողի ամսական աշխատավարձը առնվազն 220 հազար դրամ է. փոխնախարար

12:15 07.05.2025

Մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողի ամսական աշխատավարձը առնվազն 220 հազար դրամ է. փոխնախարար

Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը Ազգային ժողովի նիստում արձագանքեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հայտարարությանը, որով վերջինս քննադատել էր զինծառայողներին վճարվող ցածր աշխատավարձերը՝ նշելով օրական 1700 դրամի չափը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արման Սարգսյանը հերքեց այս տվյալը։ «Օրական 1700 դրամ աշխատավարձ առհասարակ չունենք։Մարտական հերթապահություն իրականացնող պայմանագրային զինծառայողները ստանում են օրական առնվազն 4 հազար դրամ, իսկ դա […] ...

BACK_TO_TOP