17:04 04.06.2020
ԵՊԲՀ մասնագետները քննարկում են կազմակերպել Covid-19-ի մասին գիտական հաստատված տեղեկատվություն տալու և իրենց բնորոշմամբ՝ «տարածված ստերն ու միֆերը կոտրելու նպատակով»։
ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի դասախոս, ԲԳԹ Արման Բադալյանը, խոսելով դիմակների մասին, նշեց, որ դրանց արդյունավետությունը կարող է 0-95 տոկոս լինել:
«Մինչ այսօր մարդկությունը վիրուսների, բակտերիաների մուտքի դուռ հանդիսացող բերանի ու քթի խոռոչի պաշտպանության համար ավելի հասարակ պաշտպանիչ միջոց դեռ չի ստեղծել, քան դիմակն է: Դիմակի արդյունավետությունը կախված է որակից, դիմակ կրո՞ւմ է հիվանդը, թե՞ առողջ մարդը, քամի կա՞, թե՞ ոչ, ի՞նչ արագությամբ է այն փչում, վիրուսների, բակտերիաների նստեցումն ինչ արագությամբ է տեղի ունենում և այլն: Երբ դնում ենք դիմակ, չգիտենք՝ որ իրավիճակում կհայտնվենք, ինչքան կպաշտպանի այն մեզ, բայց որ կա որոշակի տոկոսայնություն, իսկ դա կա, դա ապացուցված է, դրանք որոշակի տոկոս պաշտպանում են: Եթե պաշտպանում են, ուրեմն պետք է կրենք և այն պետք է համատեղ լինի մյուս միջոցառումների հետ»,- ասաց Արման Բադալյանը:
Խոսելով ինքնաշեն դիմակների մասին՝ Համաճարակաբանության ամբիոնի դոցենտ Մերի Տեր-Ստեփանյանն էլ նշեց, որ ինքնաշեն դիմակները ևս կարող են արդյունավետ լինել, իսկ արդյունավետությունը ստուգելու պարզ միջոց կա՝ վառվող մոմը պետք է բերանից 10 սմ հեռու պահել և փորձել փչելով հանգցնել այն: Եթե հանգեց, ուրեմն արդյունավետ չէ: Ինքնաշեն դիմակները ցանկալի է, որ եռաշերտ, քառաշերտ լինեն:
«Պետք է նաև ճիշտ կրել դիմակը: Հանել, դնելով, դիմակին դիպչելով, դիմակի դրսային մակերեսին դիպչելով, ինքնավարակման մեծ ռիսկ ունենք: Դրսային մակերեսը համարվում է պոտենցիալ աղտոտված, դիմացի հատվածը աղտոտված է դիմացինի թքի կաթիլներով: Եթե կարիք կա դիմակն ուղղելու, պետք է ուղղել ոչ թե դիմային մասին դիպչելով, այլ երիզներից բռնելով: Կարևոր է նաև ձեռքերի հիգիենան»,- ասաց Մերի Տեր-Ստեփանյանը:
23:00 08.07.2025
Սալիվանը բացահայտել է Բայդենի վարչակազմի հիմնական նպատակները Ուկրաինայի հակամարտության մեջԱՄՆ ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջեյք Սալիվանը հերքել է այն պնդումները, որ Ջո Բայդենի վարչակազմը կենտրոնացած է Ուկրաինայում հակամարտության սրման վերահսկման վրա, և ասել է, որ գլխավոր խնդիրը Կիևին զենք մատակարարելն է։ Նա այս մասին ասել է «Օբշչեստվեննի»-ին տված հարցազրույցում։ Սալիվանը «ամբողջովին մերժեց» այն պնդումները, որ Բայդենի նախագահության ընթացքում Վաշինգտոնի հիմնական ռազմավարությունը «էսկալացիայի կառավարումն» էր։ […] ...
22:50 08.07.2025
The Times of Israel. Նեթանյահուն և Թրամփը երկրորդ հանդիպումը կունենան երեկոյանԱՄՆ այցելած Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օրվա ընթացքում ևս մեկ հանդիպում կանցկացնեն, հաղորդում է The Times of Israel-ը։ Նեթանյահուի գրասենյակի նրա աղբյուրի խոսքով՝ հանդիպումը նախատեսված է հուլիսի 8-ի երեկոյան։ Նեթանյահուն Վաշինգտոն է ժամանել հուլիսի 7-ին։ Այդ երեկոյան նա իր առաջին հանդիպումն է ունեցել Թրամփի հետ։ Ինչպես նշում է The Times […] ...
22:40 08.07.2025
«Գաֆեսճեան» քանդակների պուրակում նախատեսվում է բացօթյա համերգ՝ կիթառահարների մասնակցությամբԿենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և Play2festival-ի գործակցությամբ հուլիսի 11-ին՝ ժամը 19:00-ին, «Գաֆեսճեան» քանդակների պուրակում («Կասկադ») նախատեսվում է բացօթյա համերգ՝ 8-22 տարեկան շուրջ 70 կիթառահարների մասնակցությամբ, այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Հայաստանում երրորդ տարին անցկացվող Երիտասարդական Կիթառի փառատոնի մասնակիցները՝ Երևանի տարբեր արվեստի դպրոցների սաներ են: Այս տարի երևանցի կիթառահարները հանդես կգան աշխարհահռչակ դասական կիթառահար, […] ...
22:33 08.07.2025
Մակրոնը Պաղեստինի ճանաչումը համարել է Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ ուղինՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Պաղեստինի պետության ճանաչումը Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ միջոցն է։ «Մենք համատեղ աշխատում ենք Պաղեստինի պետությունը ճանաչելու ուղղությամբ։ Այս քաղաքական լուծման ընդունումը խաղաղության միակ ճանապարհն է», – ասել է Մակրոնը բրիտանական խորհրդարանում ունեցած ելույթում։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է նաև հրադադարի հասնել Գազայի հատվածում։ «Անվերջ պատերազմը՝ առանց ռազմավարական նպատակի, […] ...
22:26 08.07.2025
Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին․ կա երկու տուժածՀուլիսի 8-ին, ժամը 18:16-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին։ […] ...
22:22 08.07.2025
Brent նավթի գինը գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարըԼոնդոնի միջմայրցամաքային բորսայում (ICE) այս տարվա սեպտեմբերին Brent նավթի ֆյուչերսների գինը հունիսի 24-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Մոսկվայի ժամանակով 18:27-ի դրությամբ նավթի գինը արագացրել է իր աճը 0.56%-ով՝ հասնելով մեկ բարելի համար 69.97 դոլարի: Նշվում է նաև, որ WTI-ում նավթի ֆյուչերսների գինը այս տարվա […] ...