Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+25.09 oC

Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել

17:52 04.06.2020

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով կատարված քննչական և դատավարական մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲ ընկերությունում (ներկայումս «ՀՀ Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ) առերևույթ չարաշահումներ կատարելու դեպքերի մի շարք հանգամանքներ: Ընկերության նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենը, «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով անվճար բժշկական և սպասարկման ծառայությունների մատուցման մասին» կնքված պայմանագրերի շրջանակներում պարտավոր լինելով ընկերության կողմից ապահովել պայմանագրային պարտավորությունների պահանջների պատշաճ կատարումը, նույն ընկերության ֆինանսական գծով փոխտնօրենի հետ նախնական համաձայնությամբ, 2011թ. հունվարի 1-ից մինչև 2018թ. հունիսի 15-ն ընկած ժամանակահատվածում, օգտագործելով բժշկական կենտրոնի ղեկավարի իրենց կարգավիճակն ու հեղինակությունը, բժշկական կենտրոնի մի շարք աշխատակիցների հանձնարարել են բուժօգնություն ստանալու նպատակով դիմած քաղաքացիների հիվանդության պատմագրերում ներառել իրականությանը չհամապատասխանող տվյալներ:

Արդյունքում՝ բժշկական կենտրոնում ստացիոնար բուժում չստացած կամ 15 օրից պակաս ստացիոնար բուժում ստացած, ինչպես նաև ցերեկային ստացիոնար բուժում ստացած հիվանդների պատմագրերում լրացվել են իրականությանը չհամապատասխանող տվյալներ՝ 15-օրյա և ավելի ստացիոնար բուժում ստանալու վերաբերյալ, որի հիման վրա՝ բժիշկ-այրվածքաբանների կողմից ներկայացված տվյալները ներառելով ծրագրի շահառու հանդիսացող անձանց անվամբ ստացիոնար բուժման վերաբերյալ լրացված «Հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման ծավալների հաշվառման» 0001 ձևի թերթիկներում՝ դրանք ներկայացրել են ՀՀ առողջապահության նախարարություն և պետության կողմից ստացել չմատուցված բժշկական ծառայությունների դիմաց փոխանցված գումարներ՝ պետությանը պատճառելով էական՝ առանձնապես խոշոր չափի՝ 154.775.080 ՀՀ դրամի վնաս:

Բացի դրանից՝ «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենը, ֆինանսական գծով փոխտնօրենի հետ պետական միջոց հանդիսացող գումարները յուրացնելու նախնական դիտավորությամբ, 2009թ. սեպտեմբերի 1-ին քաղաքացուն ընկերությունում աշխատանքի է ընդունել որպես ավտոմեխանիկ՝ վերջինիս հետ ձեռք բերելով նախնական պայմանավորվածություն, որ նշված ընկերության ավտոտեխսպասարկման կետ հանդիսացող ավտոտնակում ավտոտեխսպասարկման աշխատանքներ կատարելու համար աշխատանքի ընդունված քաղաքացին ամեն ամիս որպես վարձավճար վճարվելու է 100 ԱՄՆ դոլար, իսկ որպես ընկերության գրանցված աշխատակցի հասանելիք ամենամսյա աշխատավարձը թողնելու է տնօրենին և փոխտնօրենին:

Արդյունքում՝ 2009թ. սեպտեմբերի 1-ից մինչև 2018թ. ապրիլն ընկած ժամանակահատվածում հափշտակվել է որպես աշխատավարձ հաշվարկված առանձնապես խոշոր չափի՝ 4.798.121 ՀՀ դրամ գումարը:

Բացի դրանից՝ 2008թ. ապրիլի 1-ին ընկերությունում որպես բանվոր աշխատանքի է ընդունել իր ծանոթին, ով մինչև՝ 2018թ. ապրիլի 10-ն ընկած ժամանակահատվածում, չի հաճախել աշխատանքի, այլ կատարել է ընկերության տնօրենի կողմից հանձնարարված՝ անձնական կարիքների համար նախատեսված աշխատանքներ, ինչի համար ծանոթի անվամբ հաշվարկվել և վճարվել է ընդհանուր՝ 4.071.879 ՀՀ դրամ՝ որպես աշխատավարձ և արձակուրդային հասանելիք գումար՝ այդ կերպ վատնելով պետության կողմից տրամադրված գումարը:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲ ընկերության նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով (առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից իրենց կարգադրիչ կամ այլ լիազորություններն այդ կազմակերպության շահերին հակառակ օգտագործելը) և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացնելը կամ վատնելը՝ առանձնապես խոշոր չափերով):

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սալիվանը բացահայտել է Բայդենի վարչակազմի հիմնական նպատակները Ուկրաինայի հակամարտության մեջ

23:00 08.07.2025

Սալիվանը բացահայտել է Բայդենի վարչակազմի հիմնական նպատակները Ուկրաինայի հակամարտության մեջ

ԱՄՆ ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջեյք Սալիվանը հերքել է այն պնդումները, որ Ջո Բայդենի վարչակազմը կենտրոնացած է Ուկրաինայում հակամարտության սրման վերահսկման վրա, և ասել է, որ գլխավոր խնդիրը Կիևին զենք մատակարարելն է։ Նա այս մասին ասել է «Օբշչեստվեննի»-ին տված հարցազրույցում։ Սալիվանը «ամբողջովին մերժեց» այն պնդումները, որ Բայդենի նախագահության ընթացքում Վաշինգտոնի հիմնական ռազմավարությունը «էսկալացիայի կառավարումն» էր։ […] ...

The Times of Israel. Նեթանյահուն և Թրամփը երկրորդ հանդիպումը կունենան երեկոյան

22:50 08.07.2025

The Times of Israel. Նեթանյահուն և Թրամփը երկրորդ հանդիպումը կունենան երեկոյան

ԱՄՆ այցելած Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օրվա ընթացքում ևս մեկ հանդիպում կանցկացնեն, հաղորդում է The Times of Israel-ը։ Նեթանյահուի գրասենյակի նրա աղբյուրի խոսքով՝ հանդիպումը նախատեսված է հուլիսի 8-ի երեկոյան։ Նեթանյահուն Վաշինգտոն է ժամանել հուլիսի 7-ին։ Այդ երեկոյան նա իր առաջին հանդիպումն է ունեցել Թրամփի հետ։ Ինչպես նշում է The Times […] ...

«Գաֆեսճեան» քանդակների պուրակում նախատեսվում է բացօթյա համերգ՝ կիթառահարների մասնակցությամբ

22:40 08.07.2025

«Գաֆեսճեան» քանդակների պուրակում նախատեսվում է բացօթյա համերգ՝ կիթառահարների մասնակցությամբ

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և Play2festival-ի գործակցությամբ հուլիսի 11-ին՝ ժամը 19:00-ին, «Գաֆեսճեան» քանդակների պուրակում («Կասկադ») նախատեսվում է բացօթյա համերգ՝ 8-22 տարեկան շուրջ 70 կիթառահարների մասնակցությամբ, այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Հայաստանում երրորդ տարին անցկացվող Երիտասարդական Կիթառի փառատոնի մասնակիցները՝ Երևանի տարբեր արվեստի դպրոցների սաներ են: Այս տարի երևանցի կիթառահարները հանդես կգան աշխարհահռչակ դասական կիթառահար, […] ...

Մակրոնը Պաղեստինի ճանաչումը համարել է Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ ուղին

22:33 08.07.2025

Մակրոնը Պաղեստինի ճանաչումը համարել է Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ ուղին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Պաղեստինի պետության ճանաչումը Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ միջոցն է։ «Մենք համատեղ աշխատում ենք Պաղեստինի պետությունը ճանաչելու ուղղությամբ։ Այս քաղաքական լուծման ընդունումը խաղաղության միակ ճանապարհն է», – ասել է Մակրոնը բրիտանական խորհրդարանում ունեցած ելույթում։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է նաև հրադադարի հասնել Գազայի հատվածում։ «Անվերջ պատերազմը՝ առանց ռազմավարական նպատակի, […] ...

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին․ կա երկու տուժած

22:26 08.07.2025

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին․ կա երկու տուժած

Հուլիսի 8-ին, ժամը 18:16-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին։ […] ...

Brent նավթի գինը գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը

22:22 08.07.2025

Brent նավթի գինը գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը

Լոնդոնի միջմայրցամաքային բորսայում (ICE) այս տարվա սեպտեմբերին Brent նավթի ֆյուչերսների գինը հունիսի 24-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Մոսկվայի ժամանակով 18:27-ի դրությամբ նավթի գինը արագացրել է իր աճը 0.56%-ով՝ հասնելով մեկ բարելի համար 69.97 դոլարի: Նշվում է նաև, որ WTI-ում նավթի ֆյուչերսների գինը այս տարվա […] ...

BACK_TO_TOP