13:43 29.12.2017
Սուրբ Ծննդյան տոնը նշելու ամսաթվերի տարբերությունը հուլիոսյան և գրիգորյանական օրացույցների տարբերությունից է սկսվել: Դեկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը Սուրբ Ծնունդ նշում են կաթոլիկները և աշխարհի 11 ուղղափառ եկեղեցիները, որոնք օգտվում են, այսպես կոչված, նորհուլիոսյան օրացույցից:
Հունվարի 6-ի լույս 7-ին Սուրբ Ծնունդ նշում են հայ առաքելական, վրացական, երուսաղեմյան, սերբական եկեղեցիները, աֆոնի մենաստանը և այն կաթոլիկները, որոնք արևելյան տոնացույցին են հետևում՝ օրինակ ուկրաինական ու հունական կաթոլիկ եկեղեցին:
Կաթոլիկները պահք չեն պահում, բայց ունեն, այսպես կոչված, Ադվենտ, որը թեև չի համարվում Պահք, բայց շատերը այդ շրջանում չեն օգտագործում միս և մսեղեն։
Ադվենտը հոգևոր մաքրման շրջան է և բաժանվում է 2 փուլի: Առաջինը տևում է մինչև դեկտեմբերի 16-ը: Այդ ընթացքում հավատացյալները մտորում են Հիսուսի երկրորդ Գալստյան մասին: Դեկտեմբերի 17-ից մինչև 24-ը տևում է երկրորդ շրջանը: Այդ ընթացքում պատրաստվում են Սուրբ Ծննդյան արարողություններին: Կաթոլիկները սովորություն ունեն եղևնու ճյուղերից և 4 մոմով Ադվենտի պսակ պատրաստել: 4 մոմերը հերթով վառվում են 4 շաբաթվա ընթացքում: Այդ պսակներով զարդարում են տները և եկեղեցիները: Կաթոլիկ եկեղեցիներում տեղադրում են նաև Հիսուսի Ծնունդը պատկերող փոքրապատկերներ:
Ուղղափառերը Սուրբ Ծննդյանը պատրաստվում են 40-օրյա պահքով, որն ավարտվում է հունվարի 6-ին՝ Սուրբ Ծննդյանը նախորդող գիշերը: Պահքը ենթադրում է ոչ միայն մսեղենից հրաժարում, այլև հոգևոր ինքնամաքրում, օգնություն մերձավորներին, սեփական արատների դեմ պայքար:
Ուղղափառները Սուրբ Ծննդյան նախօրեին նշում են «Սոչելնիկ» կոչվող տոնը: Պատրաստում են հատուկ Սոչիվա կոչվող կերակրատեսակը՝ խաշած ցորեն կամ բրինձ՝ մեղրով:
Սուրբ ծննդյան տոնակատարությունն ավարտվում է հունվարի 6-ի լույս 7-ի գիշերը: Ուղիղ կեսգիշերին եկեղեցիներում մատուցվում է պատարագ, որը տևում է ողջ գիշեր: Այդպիսի պատարագ մատուցվում է տարեկան 2 անգամ միայն՝ սուրբ Ծննդյան և սուրբ Զատիկի տոներին:
Հետո սկսվում է հայ առաքելական եկեղեցու Ջանգյուլում տոնին նմանվող «Սվյատկի» կոչվող տոնը: Այդ օրերին մարդիկ այցելում են իրար, ուրախ խաղեր են կազմակերպում, նվերներ են տալիս:
Կաթոլիկ եկեղեցին Սուրբ Ծնունդը համարում է գլխավոր եկեղեցական տոնը, իսկ ուղղափառները համարում են, որ գլխավորը Հարության տոնն է՝ Սուրբ Զատիկը:
11:48 10.07.2025
Յամալն այնպես է շրջանցում մրցակիցներին, կարծես PlayStation է խաղում․ Էմանուել ՊետիՖրանսիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Էմանուել Պետին կարծիք է հայտնել Իսպանիայի ազգային հավաքականի և «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալի մասին: «Յամալն այնպես է շրջանցում մրցակիցներին, կարծես PlayStation է խաղում: Լամինը կարող է գերազանցել Մեսսիին, իսկ Մեսսին 8 «Ոսկե գնդակ» ունի»,- Պետիի խոսքերը մեջբերում է The Escapist-ը: Լամին Յամալը, որը 4 օրից՝ հուլիսի […] ...
11:37 10.07.2025
Լուլա դա Սիլվան արտակարգ նիստ է հրավիրել Թրամփի հայտարարությունից հետոԲրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան արտակարգ նիստ է հրավիրել՝ քննարկելու ԱՄՆ մաքսատուրքերի պատասխան միջոցառումները: CNN Brasil-ի փոխանցմամբ ՝ պետության ղեկավարը կանչել է փոխնախագահ Ջերալդ Ալկմինին, ֆինանսների նախարար Ֆերնանդո Հադդադին և արտաքին գործերի նախարար Մաուրո Վիեյրային: Բրազիլիան լրջորեն քննարկում է «հայելային» միջոցառումներ մտցնելու հնարավորությունը, այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակեց նամակ, […] ...
11:25 10.07.2025
Միացյալ Նահանգները որոշել է օգոստոսի 1-ից Բրազիլիայից ներմուծվող ապրանքների վրա 50% մաքսատուրք մտցնելՄիացյալ Նահանգները որոշել է օգոստոսի 1-ից Բրազիլիայից ներմուծվող ապրանքների վրա 50% մաքսատուրք մտցնել։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա իր Truth Social սոցիալական ցանցում հրապարակել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվային ուղղված հաղորդագրության տեքստը, որում նշված է մաքսատուրքերի այս մակարդակը։ Եթե Բրազիլիան որոշի սահմանել պատասխան մաքսատուրքեր, Միացյալ Նահանգները կբարձրացնի Բրազիլիայի […] ...
11:13 10.07.2025
«Լիվերպուլը» տրանսֆերային խոշոր առաջարկ է ստացել «Նապոլիից»«Նապոլին» ցանկանում է գնել «Լիվերպուլի» հարձակվող Դարվին Նունյեսի տրանսֆերային իրավունքը, հաղորդում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը։ «Նապոլին» ուրուգվայցի ֆուտբոլիստի տեղափոխության համար անգլիական ակումբին առաջարկել է 50 միլիոն եվրո։ Պայմանավորված Նունյեսի մրցելույթներով` «Լիվերպուլը» կարող է ևս 5 միլիոն եվրո պարգևավճար ստանալ։ Անգլիական ակումբը, սակայն, չի շտապում ընդունել «Նապոլիի» առաջարկը։ «Լիվերպուլը» 26-ամյա հարձակվողից կբաժանվի, եթե վճարվի […] ...
11:00 10.07.2025
Հնդկաստանում 4.4 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվելՀուլիսի 10-ի առավոտյան Հնդկաստանում տեղի է ունեցել 4.4 մագնիտուդով երկրաշարժ։ Զոհերի մասին տեղեկություններ չկան, հայտնում է երկրի ազգային սեյսմոլոգիական ծառայությունը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Հարյանա նահանգում՝ մոտ 10 կմ խորության վրա։ Ցնցումները զգացվել են մայրաքաղաքային շրջանի տարբեր մասերում և տևել են մոտ 10-15 վայրկյան։ ...
10:48 10.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 10-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 447 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 453․50 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․88 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.94 դրամ: ...