2018 թվականից մի քանի սարքերի վրա այլևս չի աշխատի WhatsApp մեսինջերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+27.09 oC

2018 թվականից մի քանի սարքերի վրա այլևս չի աշխատի WhatsApp մեսինջերը

15:58 29.12.2017

2018 թվականից մի քանի սարքերի վրա այլևս չի աշխատի WhatsApp մեսինջերը: Այս մասին հաղորդում են ծրագրի սպասարկման պատախանատուները:

Նրանք նշում են, որ հունվարի 1-ից WhatsApp-ը կդադարի աշխատել Windows Phone 8.0 և ավելի վաղ տարբերակների վրա, նաև BlackBerry OS BlackBerry 10 հեռախոսների  վրա: Ընդ որում, այդ սարքերում ծրագիրը կդադարի աշխատել աստիճանաբար: Ինչ-որ ժամանակ դեռ հնարավոր կլինի օգտվել WhatsApp մեսինջերից, հետո մի քանի ֆունկցիաներ կսահմանափակվեն, օրինակ, նոր օգտվողները չեն կարողանա  ստեղծել համարների ցանկ: Ծրագրի ստեղծողները մտադիր են նաև դադարեցնել WhatsApp  մեսինջերի աշխատանքը Nokia S40 սմարթֆոնների վրա  2019 թվականից և Անդրոիդի 2.3.7 տարբերակներով աշխատող հեռախոսների վրա՝ 2020 թվականի փետրվարից: 2017 թվականի հունիսի 30-ից WhatsApp  մեսինջերը չի աշխատում Nokia Symbian S60 հեռախոսներում:

Ինչո՞վ է դա պայմանավորված

Ծրագրի մշակողները նշում են, որ 2009 թվականին, երբ ստեղծեցին WhatsApp-ը, սմարթֆոնների 70 տոկոսը BlackBerry և Nokia հեռախոսների օպերացիոն համակարգերն ուներ:Ընդ որում Apple App Store ստեղծվեց մի քանի ամիս անց:Հիմա ամեն ինչ արմատապես փոխվել է:«Թեև այդ սմարթֆոնները եղել են մեր կյանքի անբաժան մասնիկը, հիմա դրանք չեն տալիս հնարավորություն մեր ծրագրի զարգացման համար»,-ասվում է WhatsApp – ծրագրի պատասխանատուների պաշտոնական հայտարարության մեջ:

Ծրագրի պատասխանատուները նշում են, որ այդ որոշումը հեշտ չեն ընդունել:Բայց նպատակն այն է, որպեսզի կենտրոնանան այն հեռախոսների վրա, որոնցից օգտվում է մարդկանց  մեծ մասը: WhatsApp-ի ծրագրավորողները խորհուրդ  են տալիս փոխել կամ հեռախոսները, կամ կատարելագործել  օպերացիոն համակարգերը,ընտրել այնպիսի հեռախոսներ, որոնք կաշխատեն Android, iPhone, Windows Phone  վերջին օպերացիոն համակարգերով:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Միացյալ Նահանգները որոշել է օգոստոսի 1-ից Բրազիլիայից ներմուծվող ապրանքների վրա 50% մաքսատուրք մտցնել

11:25 10.07.2025

Միացյալ Նահանգները որոշել է օգոստոսի 1-ից Բրազիլիայից ներմուծվող ապրանքների վրա 50% մաքսատուրք մտցնել

Միացյալ Նահանգները որոշել է օգոստոսի 1-ից Բրազիլիայից ներմուծվող ապրանքների վրա 50% մաքսատուրք մտցնել։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա իր Truth Social սոցիալական ցանցում հրապարակել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվային ուղղված հաղորդագրության տեքստը, որում նշված է մաքսատուրքերի այս մակարդակը։ Եթե Բրազիլիան որոշի սահմանել պատասխան մաքսատուրքեր, Միացյալ Նահանգները կբարձրացնի Բրազիլիայի […] ...

«Լիվերպուլը» տրանսֆերային խոշոր առաջարկ է ստացել «Նապոլիից»

11:13 10.07.2025

«Լիվերպուլը» տրանսֆերային խոշոր առաջարկ է ստացել «Նապոլիից»

«Նապոլին» ցանկանում է գնել «Լիվերպուլի» հարձակվող Դարվին Նունյեսի տրանսֆերային իրավունքը, հաղորդում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը։ «Նապոլին» ուրուգվայցի ֆուտբոլիստի տեղափոխության համար անգլիական ակումբին առաջարկել է 50 միլիոն եվրո։ Պայմանավորված Նունյեսի մրցելույթներով` «Լիվերպուլը» կարող է ևս 5 միլիոն եվրո պարգևավճար ստանալ։ Անգլիական ակումբը, սակայն, չի շտապում ընդունել «Նապոլիի» առաջարկը։ «Լիվերպուլը» 26-ամյա հարձակվողից կբաժանվի, եթե վճարվի […] ...

Հնդկաստանում 4.4 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել

11:00 10.07.2025

Հնդկաստանում 4.4 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել

Հուլիսի 10-ի առավոտյան Հնդկաստանում տեղի է ունեցել 4.4 մագնիտուդով երկրաշարժ։ Զոհերի մասին տեղեկություններ չկան, հայտնում է երկրի ազգային սեյսմոլոգիական ծառայությունը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Հարյանա նահանգում՝ մոտ 10 կմ խորության վրա։ Ցնցումները զգացվել են մայրաքաղաքային շրջանի տարբեր մասերում և տևել են մոտ 10-15 վայրկյան։  ...

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 10-ին

10:48 10.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 10-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 447 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 453․50 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․88 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.94 դրամ: ...

Թիկնիզյանի գոլային փոխանցումը «Ցրվենա Զվեզդայի» կազմում

10:35 10.07.2025

Թիկնիզյանի գոլային փոխանցումը «Ցրվենա Զվեզդայի» կազմում

«Ցրվենա Զվեզդան» ընկերական խաղում ոչ-ոքի է գրանցել ավստրիական «Բլաու Վայս Լինցի» հետ` 2-2։ Սերբիայի չեմպիոնի մեկնարկային կազմում էր նաև Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը, ով 29-րդ րոպեին գոլային փոխանցում է կատարել Միլսոնին։ Թիկնիզյանը փոխարինվել է 64-րդ րոպեին։ «Ցրվենա Զվեզդան» հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի հուլիսի 10-ին ու կմրցի ավստրիական «Հարթբերգի» հետ։   ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 10-ի 08։00 դրությամբ

10:25 10.07.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 10-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 10-ի 08։00 դրությամբ կազմել է 17.6°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

BACK_TO_TOP