Գյումրիում վերաբացված 7 մանկապարտեզները կրկին փակվել են, ծնողները խուսափում են երեխաներին մանկապարտեզ տանել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 07 2025
  • $
    383.90
  • RUBLE
    4.88
  • 450.08
WEATHER
+29.09 oC

Գյումրիում վերաբացված 7 մանկապարտեզները կրկին փակվել են, ծնողները խուսափում են երեխաներին մանկապարտեզ տանել

19:00 12.06.2020

Խիստ սահմանափակումներից հետո Գյումրիում բացված 7 մանկապարտեզները նորից փակվել են։

Հիշեցնենք՝ պարետի որոշմամբ՝ միայն աշխատող ծնողների երեխաների համար 24 մանկապարտեզից աշխատանքը վերսկսեց 7-ը, իսկ հաճախող երեխաների թիվն ընդամենը 21-ն էր։

Բայց վարակի դեպքերի չնահանջող թվերը մտավախություն առաջացրին ծնողների մոտ. նրանք հրաժարվեցին երեխաներին ուղարկել մանկապարտեզներ։ Քաղաքապետարանի կրթության բաժինը սպասում է պարետատան նոր որոշմանը, որով կհստակեցվի  մանկապարտեզների հետագա գործունեության հարցը։

Երկամսյա դադարից հետո մանկապարտեզներում աշխատանքի վերադարձը նոր պահանջներ ու խնդիրներ էր առաջ բերել։ Նախ՝ ոչ բոլորն էին պատրաստ պարետատան որոշման կետերին համապատասխան հակահամաճարակային պայմաններն ապահովել, հետո էլ ծնողների հետ աշխատանքն էր դժվար։

Դրա համար էլ 24 մանկապարտեզից միայն 7-ը վերսկսեց աշխատանքը, իսկ նրանցից յուրաքանչյուրում մանկապարտեզ հաճախող երեխաների թիվը չգերազանցեց 5-ը։ Կանոնների պահպանման խնդիրներ, շեղումներ չեն եղել, ամենօրյա հսկողություն է կատարվել, բայց փակվելու պատճառներն այլ տեղ են՝ ծնողների զգուշավորությունն ու անհանգստությունը։

«Ծնողները երեխաներին տանելու ժամանակ մտահոգություն հայտնեցին, որ ուրբաթ օրվանից երեխաներին չբերեն մանկապարտեզ»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասում է  Գյումրիի «Կարմիր գլխարկ» մանկապարտեզի տնօրեն Շուշանիկ Ստեփանյանը։

Խնդիրներից մեկն էլ ծնողների համար ամեն օր տնից երեխաների համար մեկանգամյա օգտագործման տարաներով սնունդ ուղարկելն էր։ Օրվա մեջ երեքանգամյա սնունդ են ուղարկել երեխաների հետ։ Տարբեր կերակուրները, տարբեր չափաբաժնով ու կալորիականությամբ, բարդացրել են դաստիարակների գործը։

«Սնունդն էլ կազմակերպեցինք, ձեռք բերեցինք միկրոալիքային վառարան սնունդը տաքացնելու համար և փոքր սառնարան, տարանք, հենց խմբում դրեցինք։ Երեխաներին անվտանգ սնունդ էինք ապահովում, պարզապես տարբեր ծնողներ տարբեր բաներ էին բերում ու բոլորը չէ, որ այդ պահանջները բավարարում էին»,- պատմում է Գյումրիի «Արձագանք» մանկապարտեզի տնօրեն Ջուլիետա Ավետիսյանը։

 Ծնողների դիմումների ու տնօրենների զեկուցագրերի հիման վրա մանկապարտեզները նորից գնացին հարկադրված պարապուրդի հունիսի 5-ից:

Քաղաքապետարանի կրթության բաժինը սպասում է պարետի նոր որոշմանը, որով կհստակեցվեն հետագա քայլերը։

Եթե որոշման պահանջներում փոփոխություններ չլինեն, քաղաքի մանկապարտեզներից շատերը դեռևս վերաբացվելու հնարավորություն չեն ունենա։

«Մինչև հունիսի 13-ը արտակարգ դրություն է հայտարարված, երևի թե բոլորը սպասում են հետագա որոշմանը, և եթե արտակարգ դրությունը դուրս գա, ինձ թվում է՝ կսկսվեն նախապատրաստական աշխատանքները։ Մեր կամքը չէ, ծնողի կամքն է, մենք չենք կարող պարտադրել, իրենք պիտի ցանկություն ունենան երեխաներին մանկապարտեզ բերելու»,- ասում է Գյումրիի քաղաքապետարանի կրթության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Շողիկ Ալեքսանյանը:
Քաղաքապետարանի կրթության բաժնի պատասխանատուն ևս մանկապարտեզները փակելու միակ պատճառ նշում է  ծնողների մտահոգությունը:
24 մանկապարտեզներ հաճախող երեխաների ընդհանուր թիվը 2700 է։ Եթե անգամ վերաբացվելու որոշում ընդունվի, մանկապարտեզների տնօրենների կանխատեսումներով՝ հաճախելիության շատ ցածր տոկոս կլինի:
Ժամանակավոր պարապուրդում գտնվող բոլոր աշխատակիցները վճարվում են աշխատավարձի 100 տոկոսով:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կենտրոնի բակերն ազատվում են ապօրինի ավտոտնակներից

23:59 23.07.2025

Կենտրոնի բակերն ազատվում են ապօրինի ավտոտնակներից

Կենտրոն վարչական շրջանի Արամի 64 հասցեի բակային տարածքից ապամոնտաժվել են ապօրինի տեղադրված ավտոտնակները: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Բակը կբարեկարգվի, զավթված տարածքների փոխարեն կձևավորվի հանգստի հարմարավետ գոտի: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 22-ից 23-ը

23:58 23.07.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 22-ից 23-ը

Բացահայտվել է 128 հանցագործություն, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 37 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 15 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 14 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 11 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 7 դեպք՝ խարդախության, 5-ական դեպք՝ հոգեկան ներգործության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, 4 դեպք՝ […] ...

Համաքաղաքացուն մարմնական վնասվածք պատճառած 63-ամյա տղամարդը ձերբակալվել է

23:56 23.07.2025

Համաքաղաքացուն մարմնական վնասվածք պատճառած 63-ամյա տղամարդը ձերբակալվել է

Հուլիսի 21-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Աստղիկ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխել Երևանի բնակիչ 45-ամյա տղամարդու: Երևանի քրեական ոստիկանների և Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 45-ամյա տղամարդուն մարմնական վնասվածք է պատճառել 63-ամյա համաքաղաքացին։ Նա Դանիել Վարուժան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և […] ...

Խոշոր հրդեհ Սյունիքի մարզում․ վագոն տնակը վերածվել է մոխրակույտի

23:52 23.07.2025

Խոշոր հրդեհ Սյունիքի մարզում․ վագոն տնակը վերածվել է մոխրակույտի

Հուլիսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթև վանքից Կապան տանող ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում հրդեհ է բռնկվել վագոն-տնակում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, hրշեջ փրկարարները նախ կանխել են կրակի տարածումը, ապար մարել այն, սակայն վագոն-տնակը […] ...

Կարեն Խաչանովը բացատրել է, թե ինչու չի մասնակցում Վաշինգտոնի ATP-500 կարգի մրցաշարին

23:49 23.07.2025

Կարեն Խաչանովը բացատրել է, թե ինչու չի մասնակցում Վաշինգտոնի ATP-500 կարգի մրցաշարին

Աշխարհի 16-րդ ռակետ, Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը բացատրել է, թե ինչու չի մասնակցում Վաշինգտոնում մեկնարկած ATP-500 կարգի մրցաշարին, հայտնում է Чемпионат-ը: «Շատ լարված մրցաշրջան է։ Միշտ կան զոհողություններ, որոնք պետք է անել։ «Ուիմբլդոնում» ուշ ավարտեցի մրցաշրջանը, բավարար ժամանակ չունեի՝ ծածկույթը փոխելու և մարզվելու համար։ Գիտեի, որ չեմ խաղա Վաշինգտոնի մրցաշարում»,- ասել է Խաչանովը։ […] ...

Հուլիսի 28-ից ՆԳՆ ՄՔԾ Էրեբունու բաժնում ընդունվելու են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ՀՀ քաղաքացիության շնորհման դիմումներ

23:47 23.07.2025

Հուլիսի 28-ից ՆԳՆ ՄՔԾ Էրեբունու բաժնում ընդունվելու են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ՀՀ քաղաքացիության շնորհման դիմումներ

Հուլիսի 28-ից Զաքյան 3 հասցեում գործող ՆԳՆ ՄՔԾ բաժնում ընդունվելու են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ՀՀ քաղաքացիության շնորհման դիմումներ։ Այս մասին հայտնել են Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից։ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար ԼՂ-ից բռնի տեղահանված լինելու դեպքում հնարավոր է անձամբ դիմել նաև՝ Երևանում՝ ՄՔԾ գլխամասային գրասենյակ, Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 17/10 հասցե (Քաղաքացիության շնորհման վարչություն), մարզերում՝ ՄՔԾ […] ...

BACK_TO_TOP