Մի արեք այնպես, որ բոլորս խղճի խայթ զգանք, երբ հիվանդը մահանա բուժսպասարկման անբավարարության պատճառով. Ստյոպա Սաֆարյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+22.09 oC

Մի արեք այնպես, որ բոլորս խղճի խայթ զգանք, երբ հիվանդը մահանա բուժսպասարկման անբավարարության պատճառով. Ստյոպա Սաֆարյան

11:18 14.06.2020

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ԺՈՂՈՎՈՒՐԴ, ՍԹԱՓՎԵՔ, ՍԱ ԽԱՂ ՈՒ ՊԱՐ ՉԷ

Տեղ, վայր, հասցե, անուն, ազգանուն ու այլ մանրամասներ չեմ հայտնի, բայց կեսօրից հետո ֆեյսբուքով մի նամակ ստացա, որ կորոնավիրուսով հիվանդ 54-ամյա մի տիկնոջ, ով ծանր թոքաբորբ է տանում ու մեկուսացման պալատում է եղել, վիճակը ծանրացել է և տեղում խնդիր է դարձել ռեանիմացիա տեղափոխելը, որովհետև ․․․ հիվանդներն այլևս այնքան շատ են, որ տվյալ հիվանդանոցում այս խնդրի առաջ են կանգնել։ Արագ տեղեկացրել եմ Առողջապահության նախարարությանը և հիվանդին տեղափոխել են։

Այս ամենը գրում եմ մի բանի համար․

ԺՈՂՈՎՈՒՐԴ, ՍԹԱՓՎԵՔ, ՍԱ ԽԱՂ ՈՒ ՊԱՐ ՉԷ

Դուք հավանաբար դեռ չեք պատկերացնում, թե այս վիճակի դեմը չառնելու դեպքում ինչ ահասառսուռ վիճակի մեջ կհայտնվենք ու կհայտնվեք դուք։ Եթե այս տեմպերով վարակվենք, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի բուժհաստատություններն էլ մեզ չեն հերիքի։

Կամ ստիպված կլինենք բոլոր հիվանդանոցները դարձնել ՔՈՎԻԴ, ասել է թե՝ պետք է անտերության մատնենք այլ հիվանդություններով մյուս հիվանդներին, կամ ․․․ շարունակությունը չասեմ։

Լրջացեք։ Շատ համաքաղացիներ են արդեն պահանջում ամենակոշտ մահակը կիրառել։ Շատ քաղաքացիներ են պետությունից դա պահանջում, որովհետև անպատասխանատու հատվածի պատճառած վնասներն այլևս կործանարար են․․․

Մի արեք այնպես, որ բոլորս խղճի խայթ զգանք, երբ հիվանդը մահանա բուժսպասարկման անբավարարության պատճառով․․․

Դաշույն մի խրեք վարակի հետ ճակատամարտ մղող բժիշկների թիկունքին։

Ընդամենը պահպանեք 3 կանոնը միասին, ոչ թե առանձին կամ ձևական․ 1/ դիմակ, 2/ 1,5 մետր սոցիալական տարածություն, 3/ հաճախակի ախտահանում։

Չգիտեմ՝ մազի վրայով ենք քայլում այլևս։ Ուշքի եկեք։ Լրջացեք։ Պատասխանատու վարքագիծ ցուցաբերեք։

Առողջություն կյանքի ու մահվան միջև կռիվ տվող բոլոր հիվանդներին, վարակակիրներին։ Մեզ բոլորիս էլ՝ մի փոքր պատասխանատվություն ու գիտակցություն»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

23:00 07.07.2025

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Ուկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

22:40 07.07.2025

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

22:25 07.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

ԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

22:11 07.07.2025

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

Երկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան  կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...

SHANTNEWS

22:00 07.07.2025

SHANTNEWS

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

21:57 07.07.2025

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...

BACK_TO_TOP