12:55 14.06.2018
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան-Նոր Նորք վարչական շրջաների նստավայրում դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ շարունակվում է ՊՊԾ գնդի գրավման համար մեղադրվող 11 ամբաստանյալների գործի քննությունը:
Նիստի մեկնարկին «Սասնա ծռեր» խմբի անդամ Արթուր Մելքոնյանի շահերի պաշտպան Մուշեղ Շուշանյանը միջնորդեց փոխել իր պաշտպանյալի խափանման միջոց կալանավորումը՝ չհեռանալու մասին ստորագրությամբ: Պաշտպանը հիմնավորեց, որ Արթուր Մելքոնյանն իր խնամքին ունի երեք երեխա, նրա ընտանիքն ապրում է մոր ստացած թոշակով:
Քիչ առաջ դատավորը բավարարեց միջնորդությունը՝ Արթուր Մելքոնյանին ազատ արձակելով՝ բնակության վայրից չհեռանալու ստորագրությամբ:
Հիշեցնենք, որ Արթուր Մելքոնյանին, ինչպես և ՊՊԾ գունդը գրաված բոլոր 32 ամբաստանյալներին, որոնց գործերը քննվում են երեք առանձնացված վարույթով՝ դատավորներ Մեսրոպ Մակյանի, Արշակ Վարդանյանի և Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, մեղադրանք է առաջադրված զինված խմբով շենք-շինություններ գրավելու, ապօրինի զենք-ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և փոխադրելու, պատանդներ պահելու, ուրիշի սեփականությունը ոչնչացնելու, պատանդերին ազատելու պայմանով իշխանության ներկայացուցչին որոշակի պահանջներ թելադրելու համար:
Հիշեցնենք նաև՝ զինված խումբը 2016 թվականի հուլիսի 17-ին գրավել էր ՀՀ Ոստիկանությոն ՊՊԾ գունդը և երկու շաբաթ այն պահել իր վերահսկողության տակ: Գնդի գրավման ժամանակ զոհվել էր 3 ոստիկան:
23:59 14.05.2025
20 տարվա դադարից հետո՝ մետրոպոլիտենում փոխարինվել են անվտանգության համար կենսական նշանակություն ունեցող համակարգերԵրևանի մետրոպոլիտենում իրականացվել են արդիականացման աշխատանքներ, որոնք առաջին հայացքից տեսանելի չեն, բայց առանցքային են յուրաքանչյուր երևանցու անվտանգության համար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Առաջին անգամ 20 տարվա ընթացքում փոխարինվել են սլաքային փոխադրիչները՝ այն համակարգերը, որոնք ապահովում են գնացքների անվտանգ անցումը մեկ գծից մյուսը։Դրանց անխափան աշխատանքից է կախված մետրոպոլիտենի հուսալի և […] ...
23:58 14.05.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:46 14.05.2025
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը սկսել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման գործընթացըՄիացյալ Նահանգները սկսել է հանել Սիրիայի դեմ սահմանված պատժամիջոցները, այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտարարել է երկրի ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։ «ԱՄՆ ֆինանսների նախարարությունը քայլեր է ձեռնարկում պատժամիջոցները մեղմելու ուղղությամբ՝ Սիրիան կայունացնելու և խաղաղության հասնելու համար», – գրել է ԱՄՆ ֆինանսների նախարարության ղեկավարը։ Մայիսի 13-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Սիրիայի նկատմամբ սահմանված պատժամիջոցները […] ...
23:34 14.05.2025
Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված համերգինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, և Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա են գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված համերգին, որով բացվել է հոբելյանական համերգների շարքը։ Համերգի հատուկ հյուրն է եղել աշխարհահռչկա դաշնակահար Յուջա Վանգը. նա հանդես է եկել Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Տարվա ընթացքում նախատեսվում են համերգներ այլ հռչակավոր երաժիշտ կատարողների և […] ...
23:27 14.05.2025
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Յոշիակի Դեյմոն ՀագիվարայինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է AIPLAB կոնսորցիումի հիմնադիր, Արհեստական բանականության գործընկեր համակարգի LOCOMTEC AIPS լաբորատորիայի նախագահ Յոշիակի Դեյմոն Հագիվարային, ով Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակակիրն է: Վարչապետը բարձր է գնահատել Յոշիակի Դեյմոն Հագիվարայի ներդրումը բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործում և նշել, որ նա իր գործունեությամբ օրինակ է ոլորտում գործունեություն ծավալելու […] ...
23:18 14.05.2025
Երևանի թիվ 175 դպրոցի մարզադահլիճը կհիմնանորոգվիԵրևանի Նուբարաշեն վարչական շրջանի թիվ 175 դպրոցի մարզադահլիճը, որը կառուցումից ի վեր չէր վերանորոգվել, Երևանի քաղաքապետարանի ծրագրով ընթացիկ տարում հիմնովին կվերանորոգվի։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ֆիզկուլտուրայի դասերն այսօր անցկացվում են անմխիթար պայմաններում։ Ծրագիրը հնարավորություն կտա աշակերտների համար ապահովել ժամանակակից պայմաններ՝ ստեղծելով նոր ու հարմարավետ կրթական միջավայր: ...