Քաղաքացիները ապօրինի զենք-զինամթերք են հանձնել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+26.99 oC

Քաղաքացիները ապօրինի զենք-զինամթերք են հանձնել

19:10 17.06.2020

Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում ոստիկանության Աշտարակի բաժին զանգած քաղաքացին հայտնել էր, որ «Արծվի թևեր» կոչվող տարածքում ապօրինի զենք է թողել։ Աշտարակի ոստիկաններն այդ տարածքում հայտնաբերեցին առանց գործարանային համարի ինքնաձիգ ու դատարկ պահունակ։

Գավառում բնակվող 32-ամյա մի տղամարդ ոստիկանության Գավառի բաժնում կամավոր հանձնել է առանց գործարանային համարի «ՏՕԶ» տիպի հրացան ու ինքնաձիգի 22 փամփուշտ, որոնք, ըստ նրա՝ պատկանել են հանգուցյալ պապին։
«ՏՕԶ» տիպի հրացաններ են կամավոր հանձնվել նաև ոստիկանության Տավուշի բաժնում։ Հրացանները նռնակի պայթուցիչների և ինքնաձիգի փամփուշտների հետ բաժին է բերել Նավուր գյուղի բնակիչ, 43-ամյա մի տղամարդ։ Ըստ նրա՝ դրանք իրենն են, ձեռք էր բերել տարիներ առաջ ու պահել։

Ապարանի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում բաժին զանգած քաղաքացին հայտնեց, որ Ապարան քաղաքի հուշարձանի կամրջի տակ հրազեն է թողել։ Ահազանգողի նշած վայրում Ապարանի ոստիկանները հայտնաբերեցին առանց գործարանային համարի «Կալաշնիկով» ինքնաձիգ։
Ձորագլուխ գյուղում բնակվող 34-ամյա մի տղամարդ դարձյալ Ապարանի բաժնում կամավոր հանձնել է հակատանկային նռնակի արկ, «Ֆ 1» տիպի պայթուցիչով նռնակ, ինքնաձիգի պահունակ, ժապավենով փամփուշտներ և այլն, որոնք, ըստ նրա՝ պատկանել են տարիներ առաջ մահացած հորը։

Ոստիկանության Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում Ներքին Չարբախում բնակվող 56-ամյա մի տղամարդ բաժանմունքում կամավոր հանձնել է ինքնաշեն ատրճանակ, նռնակի պայթուցիչներ և տարբեր տրամաչափի 80-ից ավելի փամփուշտ։
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման և հայտնաբերման դեպքեր են արձանագրվել նաև ոստիկանության Էրեբունու բաժնում և բաժնի Նուբարաշենի բաժանմունքում։ Ահազանգի հիման վրա հայտնաբերվել են ինքնաձիգ, հակատանկային արկ և փամփուշտներ։

Նուբարաշենում բնակվող 62-ամյա մի տղամարդ էլ կամավոր հանձնել է որսորդական երկփողանի հրացան, պայթուցիչով նռնակ ու 100-ից ավելի փամփուշտ։ Նուբարաշենում բնակվող մեկ այլ տղամարդ էլ կամավոր հանձնել է «ՏՕԶ» տիպի ակոսափող հրազեն, պայթուցիչով նռնակ, պահունակներ, 200-ից ավելի փամփուշտ և այլն։

Երևանի բնակիչ, 58-ամյա մի տղամարդ երկփողանի հրացան ու 330-ից ավելի փամփուշտ է հանձնել ոստիկանության Մալաթիայի բաժնում։ Ըստ նրա՝ դրանք պատկանել են հանգուցյալ ընկերոջը։
Քանաքեռ-Զեյթունի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի արդյունքում Երևանի բնակիչ, 32-ամյա մի տղամարդ բաժնում կամավոր հանձնել է գործարանային համարով թմբուկավոր ատրճանակ և տարբեր տրամաչափի 50-ից ավելի փամփուշտ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռուբիո. Ռուսաստանը պատրաստելու է Ուկրաինայի վերաբերյալ փաստաթուղթ՝ հրադադարի պահանջներով

13:35 18.05.2025

Ռուբիո. Ռուսաստանը պատրաստելու է Ուկրաինայի վերաբերյալ փաստաթուղթ՝ հրադադարի պահանջներով

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ զրույցից հետո, հայտարարել է, որ Մոսկվան պատրաստում է փաստաթուղթ՝ Ուկրաինայում հրադադարի պահանջներով։ «Մենք քննարկեցինք մի շարք հարցեր։ Նա ինձ բացատրեց, որ Ռուսաստանը կպատրաստի մի փաստաթուղթ, որը կպարունակի հրադադարի պահանջները, որոնք կհանգեցնեն ավելի ընդլայնված բանակցությունների։ Նա հեռախոսով ասաց, որ իրենք աշխատում են գաղափարների և պահանջների […] ...

Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է ԵՄ-ի հետ գործընկերության խորացման մասին

13:00 18.05.2025

Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է ԵՄ-ի հետ գործընկերության խորացման մասին

Մեծ Բրիտանիան և Եվրամիությունը պետք է հայտարարեն իրենց գործընկերությունը խորացնելու համաձայնագրի մասին՝ Միացյալ Թագավորության «ազգային շահերից» բխող ձևով։ Այս խոստումը տվել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը մայիսի 19-ին Լոնդոնում նախատեսված Մեծ Բրիտանիա-ԵՄ առաջին գագաթնաժողովից առաջ։ «Սկզբում Հնդկաստանը, ապա՝ Միացյալ Նահանգները», – ասել է Սթարմերը՝ անդրադառնալով վերջերս հայտարարված առևտրային համաձայնագրերին։ «Վաղը մենք կանենք ևս մեկ […] ...

Ռուբիո. ԱՄՆ-ն ցանկանում է, որ Իրանը հրաժարվի միջուկային նկրտումներից

12:25 18.05.2025

Ռուբիո. ԱՄՆ-ն ցանկանում է, որ Իրանը հրաժարվի միջուկային նկրտումներից

Միացյալ Նահանգները ցանկանում է, որ Թեհրանը հրաժարվի իր միջուկային նկրտումներից և մտադիր է դրան հասնել խաղաղ ճանապարհով։ Այս մասին CBS News-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն: Նրան հարցրել են, թե արդյոք Վաշինգտոնը պահանջում է, որ Իրանը հրաժարվի ուրանի հարստացումից ցանկացած մակարդակով, այդ թվում՝ խաղաղ նպատակներով։ «Եթե դուք կարող եք հարստացնել ուրանը ցանկացած […] ...

Եվրատեսիլ մրցույթի հաղթող է ճանաչվել Ավստրիան ներկայացնող երգիչ Ջեյ Ջեյ

12:00 18.05.2025

Եվրատեսիլ մրցույթի հաղթող է ճանաչվել Ավստրիան ներկայացնող երգիչ Ջեյ Ջեյ

Եվրատեսիլ մրցույթի հաղթող է ճանաչվել Ավստրիան ներկայացնող երգիչ Ջեյ Ջեյը՝ «Wasted Love» երգով։ Մրցույթի եզրափակիչը տեղի է ունեցել շաբաթ օրը շվեյցարական Բազել քաղաքում։ Ժյուրիի և հանդիսատեսի քվեարկության արդյունքում, մրցույթի եզրափակչում Ավստրիայի ներկայացուցիչը վաստակել է 436 միավոր։ Երկրորդ տեղը գրավել է Իսրայելի ներկայացուցիչ Յուվալ Ռաֆայելը (357): Հայաստանի պատվիրակ Պարգը քվեարկության արդյունքում զբաղեցրել է 20-րդ հորիզոնականը։ ...

Ռուբիոն զգուշացրել է, որ Կոնգրեսը կարող է խստացնել պատժամիջոցները Մոսկվայի դեմ

11:23 18.05.2025

Ռուբիոն զգուշացրել է, որ Կոնգրեսը կարող է խստացնել պատժամիջոցները Մոսկվայի դեմ

ԱՄՆ Կոնգրեսը կարող է շուտով խստացնել հակառուսական պատժամիջոցները, եթե առաջընթաց չգրանցվի Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցություններում, այս մասին Ռուսաստանին զգուշացրել է ԱՄՆ վարչակազմը։ CBS News-ին տված հարցազրույցում հայտարարել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Նրան խնդրեցին մեկնաբանել Ռուսաստանի Դաշնության դեմ սահմանափակումները խստացնելու մասին օրինագծի հաստատման հնարավորությունը։ «Մենք խնդրեցինք Կոնգրեսին մեզ որոշ ժամանակ տալ՝ տեսնելու, թե արդյոք […] ...

Տարադրամի փոխարժեքները մայիսի 18-ին

11:00 18.05.2025

Տարադրամի փոխարժեքները մայիսի 18-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 385 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 387․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 431 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 435 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․83 դրամ: ...

BACK_TO_TOP