Մեծ Հայրենականը եղել է ծանր փորձություն Խորհրդային միության ազգերի համար. Նիկոլ Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+25.09 oC

Մեծ Հայրենականը եղել է ծանր փորձություն Խորհրդային միության ազգերի համար. Նիկոլ Փաշինյան

16:23 14.06.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ Մոսկվայի կենտրոնական թանգարանում բացվել է  Խորհրդային միության հերոս, ԽՍՀՄ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի կիսանդրին: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից:

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ յուրահատուկ հպարտությամբ է գտնվում համատեղ պատմության՝ Հայրենական մեծ պատերազմին նվիրված թանգարանում՝ Հայաստանի Հանրապետության անունից հարգանքի տուրք մատուցելու Համազասպ Բաբաջանյանի հիշատակին:

«Համազասպ Բաբաջանյանի անունը պատվավոր տեղ է զբաղեցնում խորհրդային խիզախ հրամանատարների շարքում: Ողջ պատերազմի ընթացքում Բաբաջանյանը գլխավորելով զրահատանկային զորքերը՝  եղել է առաջնագծում, ազատագրել հակառակորդի վերահսկողության ներքո գտնված քաղաքներ: Կուրսկի ճակատամարտից մինչև Բեռլինի ճակատամարտ հայ ժողովրդի մեծ զավակը դրսևորել է նվիրվածություն և հերոսություն, դարձել Մեծ Հայրենականի զրահատանկային լավագույն հրամանատարներից մեկը: Բաբաջանյանը կռվել է սուվորովյան ոճով, ոչ թե թվաքանակով, այլ խելքով: Ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ մարշալ Համազասպ Բաբաջանյանի անունը գրվել է հայ ժողովրդի պատմության մեջ՝ հայրենիքի համար պայքար մղած քաջ մարտիկների անունների կողքին, ովքեր եղել են Բաշ Ապարանի, Սարդարապատի ճակատամարտերի մասնակիցները, որոնց 100-ամյակը Հայաստանը նշել է նախորդ ամիս»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքերով՝ այն, որ այս թանգարանում բացվում է մարշալ Բաբաջանյանի հուշարձանը և նախորդ տարվա ընթացքում այստեղ տեղադրվել է մարշալ Բաղրամյանի կիսանդրին, վկայում է, որ Հայաստանը և Ռուսաստանը ոչ միայն հարգանքի տուրք են մատուցում Հայրենական մեծ պատերազմի մեծանուն հրամանատարներին, այլ նաև նրանց մասին հիշողությունը փոխանցում սերնդեսերունդ:

«Մեծ Հայրենականը եղել է ծանր փորձություն Խորհրդային միության ազգերի համար, այդ թվում՝ հայ ժողրվրդի: Ճակատից չի վերադարձել բանակ զորակոչված յուրաքանչյուր երկրորդ հայ, այդ թվում՝ իմ պապը, որի անունն ու ազգանունը կրում եմ: Մեր պարտքն է պահպանել և երիտասարդ սերունդներին փոխանցել այդ աննկարագրելի հերոսության մասին պատմությունը, ինչպես նաև անել ամեն հնարավորը մեր երկրների բարգավաճումն ապահովելու համար: Այսօրվա միջոցառումը նաև մեր հարգանքի տուրքն է Հայրենական մեծ պատերազմի թանկագին վետերաններին, ինչպես նաև հայ-ռուսական բարեկամության, փոխօգնության և համերաշխության խորհրդանիշը»,- շարունակել է խոսքը վարչապետը:

Նշենք, որ Համազասպ Բաբաջանյանի կիսանդրու հեղինակը Աշոտ Թադևոսյանն է:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 28.06.2025

SHANTNEWS

Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր Գրիգորյան

21:52 28.06.2025

Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր Գրիգորյան

Հայ մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը МАТЧ ПРЕМЬЕР-ի եթերում խոսել է Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի` Եվրոպա հնարավոր տրանսֆերի մասին: «Երկու տարի առաջ, երբ ես ասացի, որ Էդուարդ Սպերցյանը կարող է խաղալ Եվրոպայի ցանկացած թոփ ակումբում, շատերը բղավում էին, թե կրկին հայկական թեմա է։ Ես ուզում եմ, որ չարամիտները լռեն։ Ինձ համար Սպերցյանը վաղուց հասուն է […] ...

Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington Post

21:45 28.06.2025

Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington Post

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է ճնշում գործադրել ամերիկացի դատավորների վրա՝ պետության ղեկավարի ծրագրերի իրականացմանը խոչընդոտող բազմաթիվ որոշումները չեղյալ համարելու համար, Washington Post-ին հայտնել է Սպիտակ տան խոսնակը։ «Կառավարության իրավաբանները ճնշում կգործադրեն դատավորների վրա՝ «որքան հնարավոր է արագ» վերացնելու տասնյակ համընդհանուր որոշումներ, որոնք խոչընդոտում են նախագահի ծրագրերը»,-գրում է հրատարակությունը։ Թրամփի վարչակազմը «ոգեշնչված է» Գերագույն […] ...

Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումը

21:35 28.06.2025

Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումը

Իրանի հյուսիսում, հարավում և արևմուտքում գտնվող օդային տարածքում չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև հունիսի 29-ի՝ Մոսկվայի ժամանակով 13:30-ը, հաղորդում է «Նուր Նյուզ» գործակալությունը՝ հղում անելով Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարությանը։ «Իրանի օդային տարածքի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների արգելքը երկարաձգվել է մինչև վաղը՝ հունիսի 29-ին, ժամը 14:00-ը,- ասվում է գործակալության հաղորդագրության […] ...

«Յուվենտուսի» հակառեկորդը

21:25 28.06.2025

«Յուվենտուսի» հակառեկորդը

Թուրինի «Յուվենտուսը» հակառեկորդ է կրկնել։ Այս մասին հայտնում է Statsdufoot-ը: Իտալական ակումբը պատմության մեջ երկրորդ անգամ 5 գնդակ է բաց թողել միջազգային խոշոր մրցաշարում: Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում թուրինցիները 2-5 հաշվով պարտվել էին անգլիական «Մանչեսթեր Սիթիին»: Սրանից առաջ «Յուվենտուսը» 1958 թվականին Չեմպիոնների գավաթի խաղարկության որակավորման փուլում 0-7 հաշվով պարտվել էր ավստրիական […] ...

Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը

21:15 28.06.2025

Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը

Հունիսի 29-ից 30-ն պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հունիսի 30-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...

BACK_TO_TOP