Քաղաքացիներից շատերին դուր չի եկել յուրաքանչյուր վարչական շրջանում 2-ական մանկապարտեզ թողնելու որոշումը․ փոխքաղաքապետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+17.09 oC

Քաղաքացիներից շատերին դուր չի եկել յուրաքանչյուր վարչական շրջանում 2-ական մանկապարտեզ թողնելու որոշումը․ փոխքաղաքապետ

11:31 19.06.2020

Նախադպրոցական տարիքի երեխաներ ունեցող մեր քաղաքացիներից շատերին հասկանալիորեն դուր չի եկել մանկապարտեզները ժամանակավորապես փակելու և յուրաքանչյուր վարչական շրջանում երկուական հերթապահ մանկապարտեզ թողնելու որոշումը: Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը։

Լրացուցիչ անհարմարություններից հիմնականները.

Երեխաները սովոր են իրենց խմբերին, երեխաներին, դաստիարակներին, նոր միջավայրին հարմարվելը դժվար է լինելու, երեխաները սթրեսի են ենթարկվելու:

Իրենց «սովորական» մանկապարտեզները հիմնականում տանը մոտ են, տեղափոխվելու խնդիր չկա, մինչդեռ այս շրջանում ստիպված են լինելու երկար ճանապարհ անցնել, երբեմն՝ տրանսպորտի վրա լրացուցիչ գումար ու ավելի շատ ժամանակ ծախսել, հերթապահ մանկապարտեզներ հասնելու համար:

«Բոլոր այս խնդիրները հասկանալի են, բոլորս էլ բախվում ենք բոլոր անհարմարությունների հետ, որն հետը բերել է չարաբաստիկ համավարակը՝ սկսած դիմակներ կրելուց, մինչեւ ճամփորդելու ու մեր ավագ հարազատներին տեսնելու արգելքը:

Ու թերեւս ավելորդ չի նշել, որ այս հարկադրված միջոցառումն անում ենք մեր մանկապարտեզների աշխատակիցների ու երեխաների անվտանգությունից դրդված. «սովորական» ժամանակներում մանկապարտեզներում աշխատում է շուրջ 4500 մարդ, այս միջոցառման շնորհիվ նրանց մեծ մասը տանը կմնա (իհարկե, շարունակելով վճարվել), հերթապահ մանկապարտեզներում կաշխատի մոտ 500 մարդ:
Իսկ երեխաները, որոնք արդեն ադապտացված են մանկապարտեզի միջավայրին, կկարողանան նաեւ ծնողների օգնությամբ ավելի հեշտ հարմարվել այս նոր իրավիճակին:

Սա իսկապես անհրաժեշտ միջոցառումներից մեկն է, եթե ուզում ենք հնարավորինս շուտ ու քիչ խնդիրներով վեադառնալ բնականոն կյանքի հունին:

Ամեն դեպքում, քաղաքային իշխանությունը հայցում է երեւանցիների ներողամտությունը՝ ստեղծված անհարմարությունների համար եւ վստահություն հայտնում, որ միահամուռ ջանքերով կհաղթահարենք դժվար ժամանակները:

Շնորհակալություն ըմբռնումով մոտենալու համար»,-ասված է հաղորդագրության մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համար

22:59 05.07.2025

Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհավաքի կառավարության (այսպես կոչված՝ փոքր կաբինետի) հիմնական անդամներին՝ Գազայի հատվածում պատանդների վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրը քննարկելու համար, հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Նա մանրամասնել է, որ հանդիպմանը կքննարկվի նաև Կատարում կայանալիք բանակցություններին իսրայելական պատվիրակություն ուղարկելու հարցը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները ՀԱՄԱՍ-ից պատասխան […] ...

Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունը

22:45 05.07.2025

Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունը

BRICS երկրները զարգացնում են ինտեգրացիան և խրախուսում համերաշխությունը՝ որպես պատերազմների և անտարբերության հակակշիռ, իսկ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք գագաթնաժողովը կօգնի գտնել գլոբալ ճգնաժամերի լուծումներ, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Պատերազմներից քայքայված աշխարհում բարգավաճում չի լինի: Պատնեշների փոխարեն մենք խթանում ենք ինտեգրացիան։ Անտարբերության փոխարեն մենք կառուցում ենք համերաշխություն», – ասել է Լուլան՝ […] ...

Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. Պապիկյան

22:29 05.07.2025

Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. Պապիկյան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մեկնարկել են հունիսի 29-ին և կավարտվեն հուլիսի 6-ին»: ...

Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվ

22:15 05.07.2025

Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվ

Ամերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Անկախության օրվա պատվին արծվի հագուստով սյորֆինգ է արել։ Նա միջոցառման տեսանյութը հրապարակել է Instagram-ում։ «Սա՞ է իմ արած ամենահիմար բանը», – գրել է նա։ Մեկ օր առաջ Ցուկերբերգին ցույց էին տվել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի դուռը։ Պատճառը նրա հանկարծակի հայտնվելն էր նոր F-47 կործանիչի մշակմանը նվիրված փակ հանդիպմանը։ Ըստ NYP-ի՝ […] ...

SHANTNEWS

22:00 05.07.2025

SHANTNEWS

ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրը

21:50 05.07.2025

ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խնդրել է փոփոխություններ կատարել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև կնքված հրադադարի առաջարկում՝ կարգավորման երեք ասպեկտների վերաբերյալ, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի պաշտոնյայի և բանակցություններին ծանոթ մեկ այլ անձի։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել։ «ՀԱՄԱՍ-ը խնդրել է փոփոխություններ […] ...

BACK_TO_TOP