Կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն ավելացել է 551-ով, առողջացել է 588 պացիենտ, մահացել՝ 13-ը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 05 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.23
  • 416.10
WEATHER
+16.09 oC

Կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն ավելացել է 551-ով, առողջացել է 588 պացիենտ, մահացել՝ 13-ը

10:57 20.06.2020

Հունիսի 20-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 19708 դեպք, որոնցից 8854-ն` առողջացած, 332-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 13-ով ավելի։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10409 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 93786 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 551 նոր դեպք և 588 առողջացած, հայտնում է ՀՀ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 113 է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անահիտ Ավանեսյանը հանդիպել է ֆրանսիացի բժիշկների հետ

17:55 03.05.2024

Անահիտ Ավանեսյանը հանդիպել է ֆրանսիացի բժիշկների հետ

Սյունիքի մարզ կատարած այցը ֆրանսիացի բժիշկներն ամփոփել են առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ հանդիպումով: Լիոնի «Croix-Rousse» հիվանդանոցի բժիշկները նախարարի հետ քննարկել են ինֆեկցիոն հիվանդությունների բուժման մոտեցումները, հակամանրէային կայունության նպատակով հսկողության ուժեղացման և վարակի կանխարգելման ոլորտներում համագործակցության հնարավորությունները: Անահիտ Ավանեսյանը խոսել է մարզերում առողջապահական համակարգի զարգացման ուղղությամբ աշխատանքներից: Կարևորելով միջազգային գործընկերների հետ փորձի փոխանակման կարևորությունը` քննարկվել […] ...

«Ավան» առողջության կենտրոնը քաղաքացիներին սպասարկում է ամբողջությամբ նորոգված և արդիականացված պայմաններում

09:17 03.05.2024

«Ավան» առողջության կենտրոնը քաղաքացիներին սպասարկում է ամբողջությամբ նորոգված և արդիականացված պայմաններում

«Ավան» առողջության կենտրոնը այսօր արդեն քաղաքացիներին սպասարկում է ամբողջությամբ նորոգված և արդիականացված պայմաններում: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը: Կենտրոնը համալրվել է նաև նոր գույքով և ժամանակակից բուժսարքավորումներով: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Գտնվել է  քթի պոլիպների բուժման միջոց մեկ ներարկումով

08:11 03.05.2024

Գտնվել է քթի պոլիպների բուժման միջոց մեկ ներարկումով

Սեչենովի համալսարանի ԼՕՌ բժիշկները սկսել են բուժել քթի պոլիպները մոնոկլոնալ հակամարմիններով. ազդեցությունը նկատելի է առաջին ներարկումից հետո: Մոնոկլոնալ հակամարմիններով բուժումը համարվում է համաշխարհային բժշկության վերջին ձեռքբերումը, սակայն նախկինում այն ​​չի կիրառվել քիթ-կոկորդ-ականջաբանության մեջ։ Այս մասին Газета.Ru-ին հայտնել են մամուլի ծառայությունից։ «Բառացիորեն առաջին ներարկումից հետո հիվանդները եկան մեզ մոտ և ասացին, որ «սա հրաշք է, ես […] ...

Գլխուղեղի կաթվածի հետևանքով առաջացող հաշմանդամությունը և մահացությունը նվազեցնելու ծրագիրը շարունակվում է. ԱՆ

16:52 02.05.2024

Գլխուղեղի կաթվածի հետևանքով առաջացող հաշմանդամությունը և մահացությունը նվազեցնելու ծրագիրը շարունակվում է. ԱՆ

Գլխուղեղի կաթվածի հետևանքով առաջացող հաշմանդամությունը և մահացությունը նվազեցնելու նպատակով շարունակվում է Գլխուղեղի սուր և/կամ ենթասուր իշեմիկ կաթվածների թրոմբոլիտիկ բուժման և մեխանիկական թրոմբէկտոմիա ծառայությունների կազմակերպման ծրագիրը: Այն իրականացվում է Երևանի 4 բժշկական կազմակերպությունում` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», «Էրեբունի», «Աստղիկ» բժշկական կենտրոններում և «Հերացի» համալսարանական հիվանդանոցում և մարզային` Գյումրու և Վանաձորի բժշկական կենտրոններում (Վանաձորի ԲԿ-ում միայն թրոմբոլիտիկ ծառայության […] ...

Վերանորոգումից և վերազինումից հետո բացվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի արտահիվանդանոցային բաժանմունքը

16:00 02.05.2024

Վերանորոգումից և վերազինումից հետո բացվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի արտահիվանդանոցային բաժանմունքը

Վերանորոգումից և վերազինումից հետո բացվեց «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի արտահիվանդանոցային բաժանմունքը: Եվս մեկ արդիականացված ստացիոնար բաժանմունքի բացումը` շուտով: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ ...

Բժիշկը խոսել է վիտամին D-ի պակասի վտանգների մասին

09:40 02.05.2024

Բժիշկը խոսել է վիտամին D-ի պակասի վտանգների մասին

Էնդոկրինոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Նատալյա Տանանակինան «Իզվեստիա»-ին ասել է, թե ինչու է վիտամին D-ի պակասը վտանգավոր: «D վիտամինները բուսական կամ կենդանական ծագման ճարպային լուծվող միացությունների շարք են: Դրանք ներառում են խոլեկալցիֆերոլ, կոլեկալցիֆերոլ, էրգոկալցիֆերոլ և դրանց ածանցյալները: Նրանք մասնակցում են մարդու օրգանիզմի կողմից ֆոսֆորի և կալցիումի կլանմանը։ Որոշ վիտամիններ կարելի է ստանալ արևի լույսի ազդեցությունից, մնացածը […] ...

BACK_TO_TOP