Ինչպիսի՞‭ ‬փոփոխություններ‭ ‬են‭ ‬սպասվում‭ 2020թ. ‬հուլիսի‭ 1-‬ից՝‭ ‬կուտակային վճարների‭ ‬գծով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+15.09 oC

Ինչպիսի՞‭ ‬փոփոխություններ‭ ‬են‭ ‬սպասվում‭ 2020թ. ‬հուլիսի‭ 1-‬ից՝‭ ‬կուտակային վճարների‭ ‬գծով

08:12 24.06.2020

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել կուտակային վճարների վերաբերյալ.

«Սիրելի հայրենակիցներ,‬
Ուզում եմ տեղեկացնել, որ սույն թվականի հուլիսի 1-ից սկսած կիրառվելու է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով սահմանված սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտի նոր առավելագույն շեմը, այն է՝‬ ‭օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափի 15-ապատիկը (68000 դր. X 15 = 1020000 դր.)՝ մինչ այդ գործող 500000 դր. առավելագույն ամսական շեմի փոխարեն:‬
Ի՞նչ է սա նշանակում: ‬
‭‭Ի սկզբանե նշեմ, որ ստորև ներկայացված վերլուծությունը ներկայացվում է առանց հաշվի առնելու՝ ‬արտոնյալ ժամանակահատվածում՝ մինչև եկամտային հարկի նվազումը, քաղաքացիների սոցիալական վճարների կեսը, բայց ոչ ավելի քան 12500դր. պետության կողմից կատարելու հանգամանքը:‬
‭Եթե վարձու աշխատողը նախկինում ամսական վճարում էր իր աշխատավարձի 5%-ի (ժամանակավորապես 2.5%-ի) չափով սոցիալական վճար, սակայն ոչ ավելի, քան 25000դր. (ժամանակավորապես 12500 դր.), ս.թ. հուլիսի 1-ից ամսական 500000 դրամից ավելի ստացող վարձու աշխատողը կսկսի վճարել իր աշխատավարձի 10%-ի և 25000 դրամի տարբերության չափով սոցիալական վճար, սակայն ոչ ավելի, քան 77000դր. (ժամանակավորապես սոցիալական վճարից մինչև 12500 դրամը կվճարի պետությունը): Այսինքն, տվյալ վարձու աշխատողի կողմից վճարման ենթակա սոցիալական վճարի առավելագույն ամսական շեմը 25000 դրամից կդառնա 77000 դր. (ժամանակավորապես նվազեցված մինչև 12500 դրամով): Մինչդեռ ՀՀ պետական բյուջեից հատկացվող համապատասխան միջոցների առավելագույնը չափը կմնա 25000 դր. (ժամանակավորապես 37500 դր.): Հետագայում ժամանակավոր կարգավորումների մասին չեմ հիշատակի՝ չծանրաբեռնելու նպատակով:
Դա նշանակում է, որ այն մարդիկ, որոնք ստանում են ամսական ավելի քան 500000դր. աշխատավարձ, կսկսեն վճարել իրենց աշխատավարձի 5%-ից ավելի ‬շատ սոցիալական վճար (աշխատավարձի 10%-ի և 25000 դրամի տարբերության չափով), բայց ոչ ավելի, քան 77000դր.՝ նախկին 25000 դր. փոխարեն: Օրինակ՝ եթե մարդը ստանում է 1020000 դր. ամսական աշխատավարձ, ապա նրա կողմից վճարման ենթակա սոցիալական վճարը կկազմի 77000դր. կամ ամսական աշխատավարձի շուրջ 7.55%-ը՝ մինչ այդ վճարվող 2.45%-ի փոխարեն:‬
Իսկ այն մարդիկ, որոնք ստանում են ամսական ավելի քան 1020000 դր. աշխատավարձ, անկախ նրանից, թե այն կազմում է ամսական 5 մլն. դր., թե 10 մլն. դր., միևնույն է՝ նրանք կվճարեն ամսական 77000դր. առավելագույն ամսական շեմի չափով սոցիալական վճար, որը ամսական աշխատավարձի ‬նկատմամբ %-ային արտահայտությամբ կլինի արդեն ավելի ցածր, քան 7.55%-ը: Օրինակ՝ 5մլն. դր. ամսական աշխատավարձի նկատմամբ այն կլինի ոչ թե 7.55%, այլ արդեն 1.54 %:‬
Ամփոփելով՝ ս.թ. հուլիսի 1-ից՝‬
1)մինչև 500000 դր. ամսական աշխատավարձ ստացող վարձու աշխատողների կյանքում ոչինչ չի փոխվի, նրանք կշարունակեն վճարել աշխատավարձի 5%-ի (ժամանակավորապես 2.5%-ի) չափով սոցիալական վճար, նույնքան միջոցներ կհատկացվի պետական բյուջեից (ժամանակավորապես 7.5%):
2)ամսական 500000-1020000 դրամ ստացող վարձու աշխատողները կսկսեն վճարել ամսական 25000-77000 դրամ սոցիալական վճար (ամսական աշխատավարձի շուրջ 5%-ից 7.55%-ի չափով՝ կախված աշխատավարձի չափից) ՝ նախկին 25000 դր. առավելագույնը գումարի փոխարեն (ժամանակավորապես սոցիալական վճարից մինչև 12500 դրամը կվճարի պետությունը): ՀՀ պետական բյուջեից հատկացվող համապատասխան միջոցների առավելագույնը չափը ‬կմնա 25000 դր. (ժամանակավորապես 37500 դր.):
3)ամսական ավելի քան 1020000 դր. աշխատավարձ ստացող վարձու աշխատողները կսկսեն վճարել ամսական 77000դր. առավելագույն ամսական շեմի չափով սոցիալական վճար (ամսական աշխատավարձի 7.55%-ից ցածր չափով՝ կախված աշխատավարձի չափից) ՝ նախկին 25000 դր. առավելագույնը գումարի փոխարեն (ժամանակավորապես սոցիալական վճարից մինչև 12500 դրամը կվճարի պետությունը): ՀՀ պետական բյուջեից հատկացվող համապատասխան ‬միջոցների առավելագույնը չափը կմնա 25000 դր. (ժամանակավորապես 37500 դր.):
Հետևաբար, 2020թ. հուլիսի 1-ից ‭ ‬ ‭կուտակային‭ ‬վճարների‭ ‬գծով փոփոխությունները առավելապես իրենց վրա կզգան (տնօրինվող եկամտի նվազման առումով) 500000 դրամից ավելի ամսական աշխատավարձ ստացող մեր հայրենակիցները, իսկ 1020000 դր. շեմից բարձր աշխատավարձ‬ ‭ստոցողների համար վճարի բեռը (հարաբերակցությունը աշխատավարձի նկատմամբ) կլինի նվազող: Կրկին թեման առավելապես զգայուն է միջին խավի համար (տնօրինվող եկամտի նվազման առումով):‬
Հ.Գ. Պարզապես ևս մեկ անգամ նշեմ, որ հատուկ չեմ անդրադարձել ներկայումս գործող ‬արտոնյալ ռեժիմի պայմաններում՝ մինչև առաջիկա տարիներին եկամտային հարկի նվազումը, քաղաքացիների սոցիալական վճարների կեսը, բայց ոչ ավելի քան 12500դր. պետության կողմից կատարելու հանգամանքին, քանի որ այս կարգավորումը աստիճանաբար դուրս կգա առաջիկա տարիներին: Բայց հիշեցնեմ, որ վարձու աշխատողները իրենց աշխատավարձից փաստացի վճարում էին 5% սոցիալական վճար մինչև վերջին 1-2 տարին, երբ որպես ժամանակավոր կարգավորում սահմանվեց, որ դրա 50%-ը ևս կվճարի պետությունը (այսինքն քաղաքացին այսօր վճարում է փաստացի 2.5% աշխատավարձից) մինչև եկամտային հարկի դրույքաչափի տարեցտարի իջեցումը 23%-ի

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=996456890770380&id=663766160706123&__xts__[0]=68.ARBNQHwErIwyOnEIKDCZs4lZ795GhPAu0fXn5sdFWTet-Pb5dP1EbfSVck9jquPuc7k9k-OTj3X1M7Y1F5Ic_ok5hqVBy3ied5fSAvoW12c0xFuz_3ngGHLAihLH6Qp9X6kD3f1cd6vWNHubNR6I6aKyTu7todW6xa2rod0GPun59Bp-JG11wqvtJ5MBWFayIgteOAQK7VIvlGBOJD-Xsbu-u0tr5EHBOHWSi_ACj8ga-Gu2kauwXbUtFiQ4_u3Sm7A06nKz54HKF4bSGa1Y7XD2-jfG6om86GZ54crc7jFC0edtN5azqNjr1qVNcBVgA3UKyquZSyJ9s7P6LnM&__tn__=-R

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համար

22:59 05.07.2025

Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհավաքի կառավարության (այսպես կոչված՝ փոքր կաբինետի) հիմնական անդամներին՝ Գազայի հատվածում պատանդների վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրը քննարկելու համար, հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Նա մանրամասնել է, որ հանդիպմանը կքննարկվի նաև Կատարում կայանալիք բանակցություններին իսրայելական պատվիրակություն ուղարկելու հարցը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները ՀԱՄԱՍ-ից պատասխան […] ...

Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունը

22:45 05.07.2025

Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունը

BRICS երկրները զարգացնում են ինտեգրացիան և խրախուսում համերաշխությունը՝ որպես պատերազմների և անտարբերության հակակշիռ, իսկ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք գագաթնաժողովը կօգնի գտնել գլոբալ ճգնաժամերի լուծումներ, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Պատերազմներից քայքայված աշխարհում բարգավաճում չի լինի: Պատնեշների փոխարեն մենք խթանում ենք ինտեգրացիան։ Անտարբերության փոխարեն մենք կառուցում ենք համերաշխություն», – ասել է Լուլան՝ […] ...

Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. Պապիկյան

22:29 05.07.2025

Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. Պապիկյան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մեկնարկել են հունիսի 29-ին և կավարտվեն հուլիսի 6-ին»: ...

Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվ

22:15 05.07.2025

Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվ

Ամերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Անկախության օրվա պատվին արծվի հագուստով սյորֆինգ է արել։ Նա միջոցառման տեսանյութը հրապարակել է Instagram-ում։ «Սա՞ է իմ արած ամենահիմար բանը», – գրել է նա։ Մեկ օր առաջ Ցուկերբերգին ցույց էին տվել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի դուռը։ Պատճառը նրա հանկարծակի հայտնվելն էր նոր F-47 կործանիչի մշակմանը նվիրված փակ հանդիպմանը։ Ըստ NYP-ի՝ […] ...

SHANTNEWS

22:00 05.07.2025

SHANTNEWS

ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրը

21:50 05.07.2025

ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խնդրել է փոփոխություններ կատարել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև կնքված հրադադարի առաջարկում՝ կարգավորման երեք ասպեկտների վերաբերյալ, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի պաշտոնյայի և բանակցություններին ծանոթ մեկ այլ անձի։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել։ «ՀԱՄԱՍ-ը խնդրել է փոփոխություններ […] ...

BACK_TO_TOP