13:50 26.06.2020
WADA-ն արձագանքել է ԱՄՆ-ի՝ կառույցի ֆինանսավորումը դադարեցնելու սպառնալիքներին: WADA-ն նշել է, որ գործակալությունը չպետք է ֆինանսավորվի մի քանի հարուստ երկրների կողմից:
«Մենք չենք կարող ֆինանսավորվել մի քանի հարուստ երկրների կողմից՝ կախվածություն ունենալով նրանց որոշումներից: Ցանկանում ենք, որ ԱՄՆ-ն ներկայացնող մարզիկներն էլ ենթարկվեն նույն կանոններին, ինչ մյուսները: Երկրները չեն կարող մեզ մոտ ներկայացված լինել ըստ իրենց ներդրումների չափի: Դա խախտում է գործակալության կանոնադրությունը»,- ասված է WADA-ի պաշտոնական հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը հայց էր ներկայացրել Լոզանի արբիտրաժային դատարան ՌՈւՍԱԴԱ-ի գործը բաց ռեժիմով անցկացնելու մասին:
2019 թվականի դեկտեմբերի սկզբին WADA-ն Ռուսաստանի հակադոպինգային գործակալությանը զրկեց համապատասխան կարգավիճակից, ինչի պատճառով առաջիկա 4 տարիների ընթացքում Ռուսաստանը զրկվել է միջազգային խոշոր մրցաշարերին մասնակցելու իրավունքից: Ավելին, այս ընթացքում երկիրը չի կարողանա իր տարածքում մրցաշարեր հյուրընկալել:
16:38 22.05.2025
Ֆրանսիայում ՀՀ դեսպանը մասնակցել է «Լա Բոհեմը» բելվեդերի բացման հանդիսավոր արարողությանըՄայիսի 22-ին՝ Շառլ Ազնավուրի ծննդյան 101-ամյակի կապակցությամբ, Փարիզի նշանավոր Մոնմարտր թաղամասում տեղի է ունեցել ի պատիվ մեծ արտիստի հայտնի երգի անվանկոչված «Լա Բոհեմը» բելվեդերի՝ թաղամասից Փարիզի վրա բացվող լավագույն տեսարաններից մեկն ունեցող վայրի բացման հանդիսավոր արարողությունը։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Միջոցառմանը մասնակցել և ելույթով է հանդես եկել Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրանը։ […] ...
16:30 22.05.2025
Ֆրանսիայի հավաքականի հայտացուցակը՝ Ազգերի լիգայի կիսաեզրափակիչ խաղի համարՖրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը հրապարակել է թիմի հայտացուցակն Ազգերի լիգայի կիսաեզրափակչում Իսպանիայի հավաքականի դեմ հունիսի 5-ին կայանալիք խաղի համար: Դարպասապահներ. Մայք Մենյան, Բրիս Սամբա, Լյուկա Շեվալյե, Պաշտպաններ. Լուկա Դին, Թեո Էռնանդես, Լուկա Էռնանդես, Իբրահիմա Կոնատե, Լոիկ Բադե, Մալո Գյուստո, Պյեր Կալուլու, Բենժամեն Պավար, Կլեման Լանգլե, Կիսապաշտպաններ. Մատեո Գենդուզի, Կուադիո Կունե, Ադրիեն Ռաբիո, Վորեն […] ...
16:24 22.05.2025
Կապանի 34-ամյա բնակիչն ապօրինի պահում և օգտագործում էր թմրամիջոցներՀամայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Կապանի բնակիչ 34-ամյա տղամարդն ապօրինի պահում և օգտագործում է թմրամիջոցներ: Օպերատիվ տվյալն իրացվեց մարզի պարեկների աջակցությամբ: Մայիսի 15-ին՝ ժամը 20:05-ին, երբ 34-ամյա կապանցին ընկերոջ վարած «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայով գտնվում էր Գետափ գյուղի մոտակայքում։ Նա ձերբակալվեց, իսկ մեքենան տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք: Կապանցու խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող […] ...
16:16 22.05.2025
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրենինՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Դոնալդ Լամբերտին: Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության ներկայիս շրջանակի, ինչպես նաև առաջիկա տարիների համագործակցության առաջնահերթ ուղղությունների վերաբերյալ: Այս համատեքստում մանրամասն անդրադարձ է կատարվել դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավմանն ուղղված համատեղ աշխատանքներին: Մասնավորապես, կարևորելով այս ուղղությամբ ձևավորված համագործակցության շարունակականությունը՝ զրուցակիցներն արձանագրել են, որ այն […] ...
16:08 22.05.2025
Ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. բախվել են «UAZ Patriot»-ն ու «Kia»-նԱյսօր՝ մայիսի 22-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 14:50-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 39 կմ հատվածում ճակատ ճակատի բախվել են «UAZ Patriot» և «Kia» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն: Իրավապահները պարզում են վարորդների, մահացածի […] ...
16:00 22.05.2025
Նախատեսվում է դադարեցնել ընտանի տեսակի կենդանի խոզերի՝ Հայաստանի տարածք ներմուծման ժամանակավոր քանակական սահմանափակումըԳործադիրի որոշմամբ նախատեսվում է դադարեցնել ընտանի տեսակի կենդանի խոզերի՝ Հայաստանի տարածք ներմուծման ժամանակավոր քանակական սահմանափակումը։ Դա թույլ կտա կարգավորել հանրապետության ներքին շուկայում խոզի մսի առաջարկ-պահանջարկ համամասնությունը։ ...