Չէ՞ որ «պախկվոցի» չէիք խաղում. զոհված ոստիկանի այրին՝ ամբաստանյալին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+22.09 oC

Չէ՞ որ «պախկվոցի» չէիք խաղում. զոհված ոստիկանի այրին՝ ամբաստանյալին

16:09 08.07.2020

Պարեկապահակետային ծառայության գնդի գրավման գործով դատաքննությանն այսօր հարցաքննվել է գունդը  գրաված խմբի անդամներից Գագիկ Եղիազարյանը:

Նա պատմել է, որ ՊՊԾ գունդը գրավելու պահից սկսած՝ հայտարարել են, թե ոստիկանների դեմ ոչինչ չունեն և չեն կրակելու նրանց ուղղությամբ, սակայն ոստիկանների կողմից եղել է զինված դիմադրություն, ինչին իրենք ևս  պատասխանել են կրակոցներով: Այդ ընթացքում վիրավորվել են իրենց խմբի տղաները և ոստիկաններից Արթուր Վանոյանը:

Ամբաստանյալը պնդել է, որ տեղյակ չէ ո՛չ Վանոյանի, ո՛չ էլ մյուս ոստիկանի՝ Գագիկ Մկրտչյանի հրազենային վիրավորում ստանալու հանգամանքներից: Պատմել է, որ գնդի տարածքից բուժօգնություն ստանալու համար  տեղափոխել են հրազենային վիրավորում ստացած Պավել Մանուկյանին և Արամ Մանուկյանին՝ շատ լավ իմանալով, որ այևս չեն կարող վերադառնալ ՊՊԾ գունդ:

Զոհված ոստիկան Գագիկ Մակրտչյանի այրին հարց ուղղեց.

«Ձեր մտքով չանցա՞վ՝ գնաք էդ մարդուն (հրազենային վիրավորում ստացած Արթուր Վանոյին-խմբ.)  գտնեիք, չէ՞ որ «պախկվոցի» չէիք խաղում: Մի հինգ-վեց սենյակ է, կարող էիք դուռը բացել, տեսնեիք՝ էդ մարդն էդտե՞ղ է, թե՞ չէ: Ինչի՞ բուժօգնություն ցույց չեք տվել Արթուր Վանոյանին»:

«Ես տեղեկություն չեմ ունեցել, որ վիրավոր կա: Ես տեսել եմ Գագիկ Մկրտչյանին վիրավոր, ճշտել եմ, ասել են, որ շտապօգնությունը չի գալիս, դրա համար մենք թողնում ենք, քանի որ ինքն ի վիճակի է իր ոտքով  տուն գնալու, գնում է բուժօգնություն ստանալու: Եվ դա և մյուս սպանությունն իրականացվել են մեզ մեղադրելու, մեզ հրեշացնելու նպատակներով, նաև գրոհի հիմքեր ստեղծելու համար»,- պատասխանեց ամբաստանյալ Գագիկ Եղիազարյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսրայելի կողմից իրականացված հարձակման հետևանքով զոհվել է իրանցի միջուկային գիտնական․ ԶԼՄ

11:07 24.06.2025

Իսրայելի կողմից իրականացված հարձակման հետևանքով զոհվել է իրանցի միջուկային գիտնական․ ԶԼՄ

Իսրայելի կողմից իրականացված հարձակման հետևանքով զոհվել է իրանցի միջուկային գիտնական Մոհամմադ Ռեզա Սադիղին: Այս մասին հաղորդում է NourNews գործակալությունը։ Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ Իսրայելը հարձակումը սկսել է առավոտյան, նախքան հրադադարի պայմանավորվածության ուժի մեջ մտնելը։ ...

Իսրայելը կարձագանքի հրադադարի ցանկացած խախտման․ Նեթանյահուի գրասենյակ

10:55 24.06.2025

Իսրայելը կարձագանքի հրադադարի ցանկացած խախտման․ Նեթանյահուի գրասենյակ

Իսրայելը մտադիր է վճռականորեն արձագանքել Իրանի կողմից հրադադարի ցանկացած խախտման, հայտարարել է այդ երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը։ «Իսրայելը վճռականորեն կարձագանքի հրադադարի ցանկացած խախտման: Իսրայելի քաղաքացիները պետք է շարունակեն հետևել հրամանատարության հրահանգներին մինչև հրադադարի լիարժեք պահպանումը», – ասվում է պաշտոնական հայտարարության մեջ: ...

Արտերկրի գիտնականների ղեկավարությամբ կստեղծվի 12 հեռավար լաբորատորիա. մրցույթի արդյունքները հայտնի են

10:43 24.06.2025

Արտերկրի գիտնականների ղեկավարությամբ կստեղծվի 12 հեռավար լաբորատորիա. մրցույթի արդյունքները հայտնի են

ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր-2025» մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված գիտական նախագծերի ցանկը։ Մրցույթի արդյունքում ընտրվել է արտերկրի գիտնականների ղեկավարությամբ ՀՀ պետական գիտական կազմակերպությունում հեռանկարային, ժամանակակից գիտական ուղղություններով նոր ստորաբաժանումների ստեղծմանն ուղղված 12 հնգամյա նախագիծ՝ 5 տարվա կտրվածքով մինչև 130 միլիոն ՀՀ դրամ բյուջեով: Մրցույթի մանրամասները   ...

Հրդեհ Հերհեր գյուղում

10:34 24.06.2025

Հրդեհ Հերհեր գյուղում

Հունիսի 24-ին, ժամը 02:45-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հերհեր գյուղում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։  Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։02-ին, մարվել՝ 06:43-ին: Այրվել է տունը (մոտ 80 քմ): ...

Նեթանյահուն կառավարությանը տեղեկացրել է Իրանի հետ ունեցած պայմանավորվածության մասին

10:21 24.06.2025

Նեթանյահուն կառավարությանը տեղեկացրել է Իրանի հետ ունեցած պայմանավորվածության մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն գիշերային նիստում նախարարների կաբինետին տեղեկացրել է ԱՄՆ-ի և Կատարի միջնորդությամբ Իրանի հետ հրադադարի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածության մասին, երեքշաբթի օրը հաղորդել է իսրայելական պետական ​​Kan հեռարձակողը։ «Վարչապետը նախարարներին տեղեկացրել է Իրանի հետ հրադադարի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին գրեթե մինչև ժամը 2:00-ը տևած կաբինետի նիստի ժամանակ», – ասվում է հաղորդագրության մեջ։ […] ...

Թրամփն Իսրայելի և Իրանի միջև հրադադարն անվանել է մեծ իրադարձություն

10:10 24.06.2025

Թրամփն Իսրայելի և Իրանի միջև հրադադարն անվանել է մեծ իրադարձություն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելի և Իրանի միջև հրադադարը մեծ իրադարձություն է Իսրայելի և աշխարհի համար։ «Սա պատերազմի ավարտն է։ Սա հիանալի է Իսրայելի և աշխարհի համար», – ասել է Թրամփը Axios- ին տված հարցազրույցում ։ ...

BACK_TO_TOP