10:49 11.07.2020
Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության եզրափակիչում մրցեցին «Նոա»-ն և «Արարատ-Արմենիա»-ն:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ`հանդիպման մեկնարկին երկու թիմերն ակտիվ տեմպ էին հաղորդել խաղին: «Արարատ-Արմենիա»-ն առաջինն օգտվեց «Նոա»-ի պաշտպանների սխալից և 9-րդ րոպեին Օգանան բացեց խաղի հաշիվը: Բաց թողած գնդակից հետո «Նոա»-ն առավել շատ էր տիրում գնդակին:
Հանդիպման 23-րդ րոպեին խաղային անսպասելի դրվագում «Նոա»-ից ինքնագոլի հեղինակ դարձավ Տատաևը: «Արարատ-Արմենիա»-ն 27-րդ րոպեին կարողացավ նաև եռապատկել հաշվի տարբերությունը: Մրցակցի տուգանային հրապարակում առաջինը կողմնորոշվեց Օտուբանջոն:
Առաջին կեսի վերջնամասում «Նոա»-ից Մայրովիչը կարողացավ դիպուկ հարվածով կրճատել հաշվի տարբերությունը: Մինչ թիմերը կգնային հանգստի՝ «Արարատ-Արմենիա»-ից դուբլ ձևակերպեց Օգանան (առաջին կես` 1:4):
Երկրորդ կեսը մեկնարկեց տեղատարափ անձրևի ներքո: Եվ հենց մեկնարկում «Նոա»-ն ստացավ 11 մետրանոց հարվածի իրավունք, որն անվրեպ իրացրեց Ազարովը: «Նոա»-ն շարունակեց տիրել իրավիճակին և խփեց նաև երրորդ գնդակը: Դիպուկ հարվածով աչքի ընկավ Կովալենկոն: «Նոա»-ն շարունակեց անհավանական խաղ ցուցադրել և կարողացավ վերականգել հաշվի հավասարությունը, այն դեպքում, երբ ընդմիջմանը պարտվում էր 1:4 հաշվով: 4-րդ գնդակը խփեց Սպետառուն: Խաղի ավելացված րոպեներին կրքերը բորբոքվեցին և մրցավարը խաղից հեռացրեց «Արարատ-Արմենիա»-ից Կոդջոնին: Հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի` 4:4 և խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ: «Արարատ-Արմենիա»-ն կարմիր քարտից հետո մնաց 8 ֆուտբոլիստով, քանի որ վնասվածքի պատճառով հանդիպումը կշարունակեց Վակուլենկոն: Լրացուցիչ ժամանակի երկրորդ կեսում «Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստները խախտեցին խաղի կանոնները, և նշանակված 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Ազարովը, սակայն «Արարատ-Արմենիա»-ից հաշիվը կարողացավ հավասարեցնել Օտուբանջոն:
Ի վերջո, խաղի ելքը որոշվեց հետխաղյա 11 մետրանոց հարվածների շնորհիվ, որտեղ առավել դիպուկ էին «Նոա»-ի ֆուտբոլիստները:
11:25 21.05.2025
Իրազեկման աշխատանքներ՝ խոշոր եղջերավոր կենդանիների սպանդի ծառայության վճարի մասնակի փոխհատուցման ծրագրի վերաբերյալՇարունակվում են իրազեկման աշխատանքները Սպանդանոցների կողմից մատուցվող խոշոր եղջերավոր կենդանիների սպանդի ծառայության վճարի մասնակի փոխհատուցման ծրագրի վերաբերյալ։ Իրազեկման շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում մայիսի 20-ին կազմակերպվել էր հանդիպում-քննարկում սպանդանոցային ծառայություններ մատուցող տնտեսավարողների հետ։ Հանդիպման ընթացքում ներկայացվել են ծրագրի պայմաններն ու ծրագրից օգտվելու ընթացակարգերը: Նախարարության ներկայացուցիչները պատասխանել են ներկաներին հետաքրքրող հարցերին ու տվել պարզաբանումներ ծրագրի դրույթների վերաբերյալ։ […] ...
11:03 21.05.2025
Արմավիրի մարզում մեկնարկել է «Զվարթնոց» թաղամասից Մասիս ձգվող ճանապարհի հիմնանորոգումըԱրմավիրի մարզում մեկնարկել է Տ-3-29/Մ-5/ («Զվարթնոց» թաղամաս)-/Հ-13/ ավտոճանապարհի առաջին 4,4կմ-ի հիմնանորոգումը։ Հիմնանորոգվող հատվածը սկսվում է Մ-5 միջպետական ճանապարհից՝ «Զվարթնոց» թաղամասից և ձգվում է դեպի Մասիս։ Այս պահին կապալառու կազմակերպության կողմից կատարվում է գրունտի մշակում, վաքերի, մայթերի բետոնե եզրաքարարի տեղադրում։ Ծրագրով նախատեսված է 10սմ ավազակոպճային շերտի տեղադրում, որից հետո՝ C5 տեսակի խճային հիմք, կկատարվի բիտումային մշակում, […] ...
10:58 21.05.2025
Իրանի և Հայաստանի միջև ընդհանուր սահմանը երկու ժողովուրդների միջև պատմական կապ է, և Թեհրանը թույլ չի տա որևէ ոտնձգություն այս սահմանի նկատմամբ. Իրանի ՊՆԹեհրանը թույլ չի տա ոտնձգություններ Հայաստանի և Իրանի սահմանին։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն՝ իր հայ գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ՝ Երևանում։ Նրա խոսքերը մեջբերել են իրանական լրատվամիջոցները։ Պաշտպանության գերատեսչության ղեկավարը պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել մեկ օր առաջ։ Նրա խոսքով՝ տարածաշրջանում տարածքային ամբողջականության և սահմանային կայունության պահպանումը Իրանի […] ...
10:49 21.05.2025
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Կումու ազգային արվեստի թանգարանՊաշտոնական այցով Տալլինում գտնվող ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Կումու ազգային արվեստի թանգարան, որը համարվում է Բալթիկայի և Հյուսիսային Եվրոպայի մեծագույն թանգարաններից մեկը։ Այցի ընթացքում թանգարանի տնօրեն Կադի Պոլլին նախարար Ժաննա Անդրեասյանին ներկայացրել է թանգարանի կառավարման համակարգը, քննարկվել է Հայաստանի ազգային պատկերասրահի և Կումու թանգարանի միջև համագործակցության հնարավորությունը։ ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է Հայաստանի ազգային […] ...
10:33 21.05.2025
Տարադրամի փոխարժեքները մայիսի 21-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 433 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 439 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․72 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․86 դրամ: ...
10:24 21.05.2025
Մեկնարկել է Միրզոյանի և Լավրովի առանձնազրույցըՀՀ ԱԳՆ-ում մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի առանձնազրույցը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ ...