Հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել զինծառայողներ մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը և կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+29.09 oC

Հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել զինծառայողներ մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը և կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը

14:42 14.07.2020

Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել զինծառայողներ մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը և կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը: Այս մասին տեղեկացնում է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պարզվում են Սյունիքի մարզում իրանցի զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսի վթարման և դրա հետևանքով 5 անձի մահվան հանգամանքները․վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել

16:08 28.04.2024

Պարզվում են Սյունիքի մարզում իրանցի զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսի վթարման և դրա հետևանքով 5 անձի մահվան հանգամանքները․վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել

Հաղորդում էր ստացվել այն մասին, որ 2024թ․ ապրիլի 27-ին ժամը 13։30-ի սահմաններում, Կապան-Երևան ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում Իրանի Իսլամական Հանրապետության «Սկանյա» մակնիշի տուրիստական ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձորը, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը, դեպքի առթիվ 2024 թվականի ապրիլի […] ...

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կատարի ԱԳ նախարարի հետ

15:50 28.04.2024

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կատարի ԱԳ նախարարի հետ

Ապրիլի 28-ին պաշտոնական այցով Դոհայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կատարի Պետության վարչապետ, արտաքին գործերի նախարար շեյխ Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանիի հետ։ Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են երկու երկրների միջև զարգացող բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը՝ պատրաստակամություն հայտնելով համատեղ ջանքերով ընդլայնել երկկողմ օրակարգը։ Նախարար Միրզոյանը շեշտել է, որ հարաբերությունների զարգացման դրական […] ...

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

14:36 28.04.2024

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար: Կատարի ԱԳ նախարարությունում Արարատ Միրզոյանին ողջունել է Կատարի վարչապետ, արտաքին գործերի նախարար շեյխ Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանին: ...

ՀՀ-ն շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման իր մոտեցումները. Մարգարա-Ալիջան սահմանային անցակետը պատրաստ է շահագործման. ԱԳՆ

13:46 28.04.2024

ՀՀ-ն շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման իր մոտեցումները. Մարգարա-Ալիջան սահմանային անցակետը պատրաստ է շահագործման. ԱԳՆ

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։ «Թուրքիան Հայաստանին է փոխանցել Անիի կամրջի վերանորոգման վերաբերյալ արձանագրություն, որը ներկայում լրամշակման փուլում է և առաջիկայում կփոխանցվի թուրքական կողմին»,– ասված է ԱԳՆ-ի պատասխանում։ Ինչ վերաբերում է Մարգարա-Ալիջան սահմանային անցակետին, ապա գերատեսչությունը վստահեցնում է, […] ...

Առաջիկա հինգ օրվա եղանակային կանխատեսումը

13:30 28.04.2024

Առաջիկա հինգ օրվա եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում ապրիլի 28-ի ցերեկը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 30-ի, մայիսի 1-2-ի կեսօրից հետո առանձին շրջաններում, 3-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևելյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 28-ի ցերեկը, 29-30-ին աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 […] ...

Մահացել է հայոց ազատամարտի երգիչ Սահակ Սահակյանը

11:12 28.04.2024

Մահացել է հայոց ազատամարտի երգիչ Սահակ Սահակյանը

Երկարատև ու ծանր հիվանդությունից հետո 73 տարեկանում մահացել է մեծանուն մտավորական, հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող և մեկնաբան, հայոց ազատամարտի երգիչ Սահակ Սահակյանը։ Այս մասին հայտնում են նրա հարազատները: Սահակ Սահակյանը կազմել և հրատարակել է հայոց ազատամարտի երգերի ժողովածու՝ կից մեկնաբանություններով։ Սահակ Սահակյանը Հայաստանի անկախությունից ի վեր անդամագրվել էր Հայ Հեղափոխական Դաշնակցությանը։ Նրա ազատաշունչ երգերի […] ...

BACK_TO_TOP