16:51 14.07.2020
Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունն այսօր սկսվեց տուժողների իրավահաջորդների դժգոհություններով:
Նիստի սկզբում տուժողների շահերի պաշտպան Սեդա Սաֆարյանը դատարանին խնդրեց տուժողների իրավահաջորդներին թույլատրել գտնվել նիստերի դահլիճի հիմնական հատվածում։ Բանն այն է, որ նրանք արդեն երկրորդ դատական նիստն է՝ գտնվում են ապակիներից այն կողմ՝ սոցիալական հեռավորությունը պահպանելու համար։
Դատավոր Աննա Դանիբեկյանը հարցրեց տուժողներին՝ ո՞րն է պատճառը, որ ցանկանում են տեղափոխվել դահլիճի հիմնական հատված: Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, պատասխանեց.
«Մոտ 70 տարեկան մարդ ենք, լսողությունից վատ ենք, տեսնում ենք ազատ տեղ՝ ուր կարող ենք նստել, բոլորը քիփ-քիփ նստած են, իսկ մենք երեք հոգի մարդ ենք, ինչո՞ւ չենք կարող տեղավորվել այդտեղ»:
Ամբաստանյալ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանն առարկեց՝ համաձայն չեն:
«Առաջին պատճառն այն է, որ 1․5 մետր հեռավորությունը հնարավոր չի լինելու ապահովել, երկրորդը՝ այն, որ տուժողի իրավահաջորդներից մեկը բազմաթիվ անգամներ խանգարել է գործի քննության բնականոն ընթացքը, և ես գտնում եմ, որ երբ նա տեղ զբաղեցնի մեր կողքին, հնարավորություն չենք ունենալու պատշաճ կերպով աշխատելու»:
Պետական մեղադրող Գևորգ Բաղդասարյանն էլ նշեց, որ եթե տուժողները խնդիր ունեն մասնակցելու, պետք է ապահովել այդ պայմանները։
Մեղադրողի այդ առաջարկին արձագանքեց պաշտպան Ալեքսանյանը.
«Ես կառաջարկեմ, որ պարոն Բաղդասարյանը գա, այստեղ տեղ զբաղեցնի և տեսնի՝ հնարավո՞ր է, թե՞ ոչ․ աթոռները ջարդած են, եկեք, փորձեք, գուցե Ձեզ մոտ ստացվի»։
Դատական նիստի հենց սկզբից շատ վատ էր լսվում, թե ինչ էին խոսում կողմերը: Թեժացող վիճաբանությունը կանխեց դատավորը: Նա որոշեց, որ մեկ հոգի կարող է տեղափոխվել դահլիճի հիմնական հատված՝ պահպանելով սոցիալական հեռավորություն:
Դատական նիստը շարունակվեց պաշտպանական խմբի հերթական միջնորդությամբ: Պաշտպան Կարեն Մեժլումյանը, Հովհաննես Խուդոյանը, Արամ Վարդևանյանը դատարանին միջնորդեցին կասեցնել գործի վարույթը և դիմել Սահմանադրական դատարան՝ Քրեական օրենսգրքի 300 հոդվածի սահմանադրականությունը և այդ հոդվածի համապատասխանությունը Սահմանադրության 78, 79, 72, 73 հոդվածներին պարզելու համար:
19:53 08.05.2025
ԿԳՄՍ նախարարը պաշտոնական այցով կմեկնի ԷստոնիաՀայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը պաշտոնական այցով կգործուղվի Էստոնիայի Հանրապետություն (Տալլին): Նախարարը Տալլին կգործուղվի մայիսի 19-21-ը: ...
19:46 08.05.2025
Ոստիկանական համակարգ ընդունվելու տարիքային վերին շեմը կհանվի. գործադիրի որոշումներըՈստիկանական համակարգ մուտք գործելու համար տարիքային վերին շեմը՝ 35 տարեկանը, կհանվի: Նախատեսվում է մինչև սեպտեմբերի 1-ը թվայնացնել տրանսպորտային միջոցի գրավոր գործարքի կատարումը: Խոշոր եղջերավոր կենդանու սպանդի համար պետությունը սպանդանոցին կսուբսիդավորի 10,000 դրամի չափով: Որոշումները կայացվել են Կառավարության այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
19:32 08.05.2025
Դեվիդ Բեքհեմն ու Գարի Նևիլն անգլիական ակումբ են գնելՖուտբոլային «Սալֆորդ Սիթի» ակումբը պաշտոնապես հայտարարել է սեփականատերերի փոփոխության մասին: Ակումբի նոր ղեկավար կոնսորցիումը ներառում է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին խաղացողներ Դեվիդ Բեքհեմին և Գարի Նևիլին, ինչպես նաև ամերիկացի գործարար Դեքլան Քելլիին և լորդ Մերվին Դեյվիսին, որոնք կհանդիսանան ակումբի տնօրենների խորհրդի համանախագահներ: «Ես մեծացել եմ Սալֆորդում… Այս վայրը թողել է ջերմ հիշողություններ և կարևոր դեր է […] ...
19:17 08.05.2025
Արդարադատության նախարարը Սինգապուրում կմասնակցի վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների թեմայով միջոցառմանՀայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը կմեկնի Սինգապուրի Հանրապետություն՝ մասնակցելու «Վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմներ և արդյունավետ դատական համակարգի լավագույն փորձ» խորագրով բարձր մակարդակի միջոցառմանը: Արդարադատության նախարարը Սինգապուր կգործուղվի մայիսի 26-30-ը: ...
19:08 08.05.2025
Այրվել է բեռնատարի խցիկըՄայիսի 8-ին՝ ժամը 16:09-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փամբակ գյուղում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մոտ 17-րդ կմ-ին՝ ընթացքի մեջ գտնվող «GAZelle» մակնիշի բեռնատարի խցիկում: Հրդեհը մեկուսացվել է […] ...