19:50 15.07.2020
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության և մաքսանենգության դեպքեր:
Մասնավորապես՝ ստացված օպերատիվ տվյալների իրացման արդյունքում պարզվել է, որ ազգությամբ հայ, ՌԴ քաղաքացի Վ. Կ.-ն, ՀՀ տարածքում «MDMB-2201» կրճատ անվամբ թմրամիջոց կրող բուսական զանգվածի՝ թմրամիջոցի իրացման հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով ձեռնամուխ է եղել մաքսանենգությամբ՝ նշված թմրամիջոցը կրող խոշոր չափերով բուսական զանգվածի՝ արտերկրից ՀՀ տեղափոխելու կազմակերպմանը և ղեկավարմանը:
Հիշյալ մաքսանենգությունը կազմակերպելու նպատակով, Վ. Կ.-ն համացանցի միջոցով ծանոթացել է արտերկրում բնակվող, քննությամբ դեռևս ինքնությունը չպարզված անձի հետ, նրան է տրամադրել իր հասցեն և անձնական տվյալները, ու պահանջել է փոստային առաքման եղանակով ՀՀ ուղարկել «MDMB-2201» կրճատ անվամբ թմրամիջոց կրող խոշոր չափերով՝ 5,34 գրամ հաստատուն չոր քաշով բուսական մանրացված զանգված՝ թմրամիջոց: Ապա նույն անձի էլեկտրոնային դրամապանակին փոխանցում կատարելու եղանակով վճարել է պահանջած թմրամիջոցի արժեքը, որից հետո էլ հիշյալ անձը, հիշյալ թմրամիջոցը միջազգային փոստային առաքանիով ուղարկել է Վ. Կ.-ին:
Վ. Կ.-ն 2020 թվականի հուլիսի 8-ին այցելել է փոստային բաժանմունք, ստացել է առաքանին և այդ կերպ փորձել է իրացման նպատակով ձեռք բերել, պահել ու փոխադրել հիշյալ թմրամիջոցը, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել ավարտին հասցնել նշված հանցավոր արարքը, քանի որ ձեռնարկված արդյունավետ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում թմրամիջոցների ապօրինի շրջանառության և մաքսանենգության դեպքերը բացահայտվել և դրանցում ներգրավված անձանց շրջանակը պարզաբանվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից, որի շրջանակներում հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա Վ. Կ.-ն բերման է ենթարկվել ազգային անվտանգության ծառայություն:
Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում 07.07.2020-ին ՀՀ Քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի և 34-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
2020 թվականի հուլիսի 10-ին Վ.Կ-ն ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 38-267.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 34-266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը :
Մեղադրյալի բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել է սինթետիկ կանաբինոիդների դասին պատկանող թմրամիջոցներ պատրաստելու համար նախատեսված քիմիական հումքը՝ թմրամիջոցը, բուսական ծագման զանգվածը (շուրջ 72 գրամ), ինչպես նաև արդեն իսկ չափաբաժիններով առանձնացված փաթեթներ, էլեկտրոնային կշեռք, որոնք առերևույթ վկայում են դրանց իրացման նպատակով պահելու մասին:
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են ակտիվ միջոցառումներ՝ մաքսանենգությամբ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերին առնչված անձանց ամբողջական շրջանակը պարզելու, ինչպես նաև ՀՀ պետական սահմանով թմրամիջոցների, հոգեմետ նյութերի կամ դրանց պրեկուրսորների ներթափանցումը խափանելու, կանխելու և չեզոքացնելու ուղղությամբ:
Ազգային անվտանգության ծառայությունը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը, ինչպես նաև դրանց պրեկուրսորների մաքսանենգությունը դասվում են ծանր հանցագործությունների շարքին:
19:54 07.07.2025
«Նոայի» հայտացուցակը Չեմպիոնների լիգայի համար«Նոայի» մամուլի ծառայությունը ներկայացրել է ակումբի A հայտացուցակը, որը նախատեսված է Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի համար։ Հայտացուցակում ընդգրկվել են հետևյան ֆուտբոլիստները. Դարպասապահներ. Օգնյեն Չանչարևիչ, Ալեքսեյ Պլոշչադնի։ Պաշտպաններ. Էրիկ Բոակյե, Հովհաննես Համբարձումյան, Դավիթ Սուալեհե, Գոնսալու Սիլվա, Ներմին Զոլոտիչ։ Կիսապաշտպաններ. Արտակ Դաշյան, Իմրան Ուլադ Օմար, Գուստավո Սանգարե, Զավեն Խուդավերդյան, Գոռ Մանվելյան, Յան Էթեկի, Հովհաննես Հարությունյան։ Հարձակվողներ. […] ...
19:46 07.07.2025
Քննարկվել են Գլխավոր դատախազության և Հայ իրավաբանական միության միջև համագործակցությունը խորացնելու հեռանկարներըԳլխավոր դատախազի տեղակալ Լիլիթ Գրիգորյանն այսօր ընդունել է «Հայ իրավաբանական միություն» կազմակերպության նախագահ Լյուսի Վարպետյանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպումը կայացել է Գլխավոր դատախազության շենքում բացված՝ ԵՊՀ իրավաբանական լաբորատորիայում: Լիլիթ Գրիգորյանը ողջունել է Հայ իրավաբանական միության գործընկերներին Գլխավոր դատախազությունում և ներկայացրել Լաբորատորիայի գործունեության թեմատիկ ուղղությունները: Լյուսի Վարպետյանը ներկայացրել է Կազմակերպության ընթացիկ ծրագրերն ու գործունեության հիմնական ուղղությունները, ընդգծել […] ...
19:39 07.07.2025
Արագածոտնի մարզում 33-ամյա վարորդը «ԶԻԼ»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելԱյսօր՝ հուլիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 06։50-ի սահմաններում Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 33-ամյա Վիգեն Մ․-ն իր վարած «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը հետազոտման նպատակով դիմել է հիվանդանոց։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել […] ...
19:27 07.07.2025
Մայրաքաղաքի պարեկները հայտնաբերել են օրինազանց վարորդինՕրերս սոցցանցերում տեսանյութ էր հրապարակվել. վարորդը երթևեկում էր մանկահասակ երեխան գրկին։ Երևանի պարեկները պարզել են վարորդի ինքնությունը։ Հուլիսի 5-ի երեկոյան պարեկները «Հյունդային» ու վարորդին հայտնաբերել են։ Տղամարդու նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ «Հարգելի՛ վարորդներ, անհրաժեշտ է խստորեն պահպանել երթևեկության կանոնները, հատկապես՝ երեխաների հետ երթևեկելիս։ Նույնիսկ աննշան թվացող խախտումը կարող է ողբերգության հանգեցնել»։ ...
19:16 07.07.2025
ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացված բանակային խաղերում ՆԳ նախարարությունը նվաճել է 5 ոսկե մեդալՀունիսի 29-ից հուլիսի 6-ը ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվել են ամենամյա բանակային խաղերը, որին մասնակցում էին նաև ՆԳ նախարարության 4 հավաքական թիմեր՝ կազմված նախարարության, Պարեկային ծառայության, Ոստիկանության զորքերի և Փրկարար ծառայության աշխատակիցներից։ Ընդհանուր հաշվարկով ՆԳ նախարարության 4 հավաքական թիմերի ներկայացուցիչները անհատական պայքարում նվաճել են 10 մեդալ, այդ թվում՝ 3 ոսկե ինքնաձիգով, ատրճանակով […] ...