Բոլոր տվյալները կան հիմնավոր հետևություն անելու, որ խաղաղ բնակավայրերի հրետակոծումը թիրախային է․ ՄԻՊ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+24.09 oC

Բոլոր տվյալները կան հիմնավոր հետևություն անելու, որ խաղաղ բնակավայրերի հրետակոծումը թիրախային է․ ՄԻՊ

09:50 16.07.2020

Ադրբեջանական կողմը դարձյալ այսօր հրետանակոծել է Հայաստանի Տավուշի մարզի քաղաքացիական բնակավայրերը (Այգեպար և այլն)։ Այս մասին ՄԻՊ-ն ահազանգեր է ստացել այդ բնակավայրերից և արձանագրել հրապարակային պաշտոնական տեղեկությունները։

Երեկ նույն քաղաքացիական բնակավայրերում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի անկախ փաստահավաք աշխատանքներն արձանագրեցին, որ հրետանակոծումն իրակակացվում է առավելապես այս արկերով։ Բոլոր տվյալները կան հիմնավոր հետևություն անելու, որ խաղաղ բնակավայրերի հրետանակոծումը թիրախային է։

«Երեկ մենք տեղում արձանագրեցինք նաև, որ հենց այս արկերը, ընկնելով թիրախի վրա, անմիջապես պայթում են ու վերածվում տարբեր չափի բազմաթիվ բեկորների, որոնցից ամեն մեկը կարող է մարդկային կյանքեր խլել, անդամահատել։ Էլ չեմ խոսում գույքին, հատկապես տներին վնասներ հասցնելու մասին։

Բացարաձակ դատապարտելի երևույթ է ոչ միայն քաղաքացիական բնակավայերը հրետանակոծելը, այլև դա հենց այս արկերից անելը»,-ասված է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի տարածած հաղորդագրության մեջ։

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=668605207072021&id=100017676420633

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

22:25 07.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

ԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...

Հայտնաբերվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

22:11 07.07.2025

Հայտնաբերվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

Երկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան  կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...

SHANTNEWS

22:00 07.07.2025

SHANTNEWS

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

21:57 07.07.2025

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...

ԱՄՆ-ն 25% մաքսատուրք կկիրառի Ճապոնիայից և Հարավային Կորեայից ներմուծվող ապրանքների վրա

21:34 07.07.2025

ԱՄՆ-ն 25% մաքսատուրք կկիրառի Ճապոնիայից և Հարավային Կորեայից ներմուծվող ապրանքների վրա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ օգոստոսի 1-ից սկսած ԱՄՆ-ն 25 տոկոս մաքսատուրք կսահմանի Ճապոնիայից և Հարավային Կորեայից ներմուծվող ապրանքների վրա։ Նա Truth Social-ում հրապարակել է Հարավային Կորեայի նախագահ Լի Չժե Մյունին և Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբային ուղղված երկու պաշտոնական նամակներ։ «Սկսած 2025 թվականի օգոստոսի 1-ից՝ մենք կսահմանենք ընդամենը 25% սակագին Միացյալ Նահանգներ մտնող ցանկացած […] ...

ՀՀ դեսպանը մասնակցել է Փարիզի 16-րդ շրջանի քաղաքապետարանում անցկացված Եվրոպայի հայ երիտասարդության առաջին ֆորումին

21:30 07.07.2025

ՀՀ դեսպանը մասնակցել է Փարիզի 16-րդ շրջանի քաղաքապետարանում անցկացված Եվրոպայի հայ երիտասարդության առաջին ֆորումին

Հուլիսի 5-ին դեսպան Արման Խաչատրյանը մասնակցել է Փարիզի 16-րդ շրջանի քաղաքապետարանում անցկացված Եվրոպայի հայ երիտասարդության առաջին ֆորումին (Forum Européen de la jeunesse arménienne) և հանդես եկել բացման խոսքով։ Միջոցառմանը ներկա էին նաև Սփյուռքի հարցերով բարձր հանձնակատար Զարեհ Սինանյանը, Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա-Քզավիե Բելամին, Փարիզի 16-րդ շրջանի քաղաքապետ Ժերեմի Ռեդլերը, Իլ-դը-Ֆրանսի ռեգիոնի փոխնախագահ Պատրիկ Կարամը, սենատոր […] ...

BACK_TO_TOP