Փրկարարները Ներքին Շենգավիթի տներից մեկի ննջասենյակից պոմպով դուրս են մղել մոտ 3 տոննա ջուր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 05 2025
  • $
    386.20
  • RUBLE
    4.80
  • 435.48
WEATHER
+27.59 oC

Փրկարարները Ներքին Շենգավիթի տներից մեկի ննջասենյակից պոմպով դուրս են մղել մոտ 3 տոննա ջուր

10:46 16.07.2020

Հուլիսի 16-ին` ժամը 03։05-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ներքին Շենգավիթ 10-րդ փողոցի տներից մեկը լցվել է անձրևաջրերով, ջուրը հեռացնելու համար անհրաժետ է փրկարարների օգնույունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հատուկ հրշեջ ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները տան ննջասենյակից (20 քմ) պոմպով դուրս են մղել մոտ 3 տոննա ջուր։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գյումրեցի Աշիկ Անդրեյանը ձյուդոյի ԱԱ-ի ուղեգիր է նվաճել

17:20 19.05.2025

Գյումրեցի Աշիկ Անդրեյանը ձյուդոյի ԱԱ-ի ուղեգիր է նվաճել

Հայաստանը մեկ ներկայացուցիչ կունենա Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում հունիսի 13-19-ը կայանալիք ձյուդոյի աշխարհի առաջնությունում: Գյումրեցի Աշիկ Անդրեյանը (60 կգ) իր քաշային կարգում վարկանիշով այժմ 71-րդն է և դա նրան իրավունք է տվել մասնակցելու աշխարհի առաջնությանը։ Տարվա գլխավոր ստուգատեսին կարող են մասնակցել յուրաքանչյուր քաշային կարգի դասակարգման թոփ-100-ում տեղ գտած ձյուդոիստները: 21-ամյա մարզիկի կարիերայում սա կլինի աշխարհի առաջին […] ...

ՀՀ ԱԺ-ի և Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի պատգամավորները հանդիպել են Անիտա Դիմիտրիուի գլխավորած պատվիրակության հետ

17:16 19.05.2025

ՀՀ ԱԺ-ի և Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի պատգամավորները հանդիպել են Անիտա Դիմիտրիուի գլխավորած պատվիրակության հետ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի պատգամավորները մայիսի 19-ին հանդիպել են պաշտոնական այցով Հայաստան ժամանած Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով հյուրերին՝ հանձնաժողովի համանախագահ Հայկ Կոնջորյանն ընդգծել է Հայաստանի եւ Կիպրոսի միջեւ բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, երկու ժողովուրդների միջեւ եղբայրական հարաբերություններն ու միջխորհրդարանական […] ...

Փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Սիլվա Կապուտիկյան փողոցում տեղի ունեցած վթարից

17:11 19.05.2025

Փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Սիլվա Կապուտիկյան փողոցում տեղի ունեցած վթարից

Մայիսի 19-ին՝ ժամը 16:02-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սիլվա Կապուտիկյան փողոցում ավտոմեքենաներ են բախվել։ Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարներ՝ 4 մարտական հաշվարկ։ Տեղում պարզվել է, որ այրվում է 4 տրանսպորտային միջոց, որոնցից 3-ը՝ մարդատար, իսկ 1-ը՝ բետոնախառնիչ։ Նախնական տվյալներով տուժածներ չկան։ Հրդեհը մեկուսացվել է 16։50-ին։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։ ...

Արթուր Սերոբյանի «Շերիֆը» չի կարողացել դառնալ Մոլդովայի չեմպիոն

17:06 19.05.2025

Արթուր Սերոբյանի «Շերիֆը» չի կարողացել դառնալ Մոլդովայի չեմպիոն

Մոլդովայի առաջնության չեմպիոնական փլեյ-օֆֆի վերջին` 10-րդ տուրում Տիրասպոլի «Շերիֆը» սեփական դաշտում չի կարողացել հաղթել «Միսլամիին»` 0-0։ Ոչ-ոքին թույլ է տվել «Միսլամիին» պահել առաջատարությունը ու պատմության մեջ երկրորդ անգամ դառնալ երկրի չեմպիոն։ «Շերիֆը» 20 միավորով առաջնությունն ավարտել է երրորդ տեղում ու նվաճել Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլի ուղեգիր։ «Միսլամին» և «Շերիֆը» մայիսի 24-ին կմրցեն նաև Մոլդովայի գավաթի […] ...

Քննարկվել են Գյոթե ինստիտուտի հետ համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր

16:59 19.05.2025

Քննարկվել են Գյոթե ինստիտուտի հետ համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Գյոթե ինստիտուտի Հարավային Կովկասի տարածաշրջանային փոխտնօրեն, լեզվի բաժնի ղեկավար Սյուզաննա Ռադվանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման քննարկվել են Երևանում գործող Գյոթե կենտրոնի՝ ինստիտուտի վերափոխումից հետո համագործակցության ընդլայնման հնարավորությունները: Ողջունելով հյուրերին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը կարևորել է գերմաներենի ուսուցումը, մշակութային փոխանակումը և կրթական ծրագրերի զարգացումը […] ...

Մանր եղջերավոր անասունների գողություն՝ Դրախտիկ գյուղում

16:53 19.05.2025

Մանր եղջերավոր անասունների գողություն՝ Դրախտիկ գյուղում

Համայնքային ոստիկանության Ճամբարակի բաժին մայիսի 13-ին Դրախտիկ գյուղի բնակիչը գողության մասին հաղորդում էր ներկայացրել։ Տղամարդն իրավապահներին հայտնել էր, որ Դրախտիկ գյուղի իրեն պատկանող անասնագոմից գողացել են չորս գլուխ ոչխար, հինգ գլուխ գառ՝ պատճառելով մոտ 490.000 դրամի նյութական վնաս: Ճամբարակի համայնքային ոստիկանները, օպերատիվ տվյալներն իրացնելով Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողների հետ, պարզել են, որ գողությունը […] ...

BACK_TO_TOP