10:31 09.01.2018
ԱՄՆ ֆինանսների նախարարության Օտարերկրյա ակտիվների վերահսկման գրասենյակը (OFAC) 2017թ. վերջին պատժամիջոցներ սահմանեց ռուսաստանցի տասը «օրենքով գողերի» նկատմամբ։ Այդ ցուցակում ներառվել էր նաև հայազգի Ռուբեն Թաթուլյանի անունը, որն ավելի շատ հայտնի է «Ռոբսոն» մականունով: «Ռոբսոնը» հայտնի է որպես Դեդ Հասանի դրածո, ռուսական սևծովյան ափի՝ Սոչիի «տիրակալ»:
«ԲլոգՍոչի» կայքի լրագրող Ալեքսանդր Վալովի հետ հարցազրույցում նա պատմում է այն մասին, որ վարում է դիվանագիտական համարանիշով ավտոմեքենա, որով դիմավորում է պատվիրակություններին:
Լրագրողի այն հարցին, թե ինչու է վարում դիվանագիտական համարանիշով մեքենա, արդյոք դեսպան է կամ դեսպանատան ներկայացուցիչ, «Ռոբսոնը» պատասխանում է, որ երկքաղաքացի է, հպարտ է, որ Ռուսաստանի և Հայաստանի քաղաքացիություն ունի: Նրա խոսքով՝ ինքը դիվանագիտական համարանիշով մեքենա է վարում, որովհետև Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի խորհրդականն է, ունի այդ իրավունքը, ունի դիվանագիտական անձնագիր, իսկ մեքենան, որը վարում է, Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան մեքենան է:
Լրագրողի այն հարցին՝ ունի արդյոք Թաթուլյանը դիվանագիտական անձեռնմխելիություն, պատասխանում է՝ ոչ, չի էլ պատրաստվում ձեռք բերել: Հիշեցնենք, որ անցած տարի չեխական Կառլովի Վարի հանգստավայրում «օրենքով գողերի» հավաքի ժամանակ ոստիկանությունը բերման էր ենթարկել մի քանիսին, նրանց թվում՝ նաև Ռուբեն Թաթուլյանին, որի մոտ եղել էր ՀՀ դիվանագիտական անձնագիր:
ShantNews-ն այդ տեղեկությունը փորձեց ճշտել նաև ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանից, որը խոստացավ պարզաբանում ներկայացնել մեկ ժամվա ընթացքում:
11:25 10.07.2025
Միացյալ Նահանգները որոշել է օգոստոսի 1-ից Բրազիլիայից ներմուծվող ապրանքների վրա 50% մաքսատուրք մտցնելՄիացյալ Նահանգները որոշել է օգոստոսի 1-ից Բրազիլիայից ներմուծվող ապրանքների վրա 50% մաքսատուրք մտցնել։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա իր Truth Social սոցիալական ցանցում հրապարակել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվային ուղղված հաղորդագրության տեքստը, որում նշված է մաքսատուրքերի այս մակարդակը։ Եթե Բրազիլիան որոշի սահմանել պատասխան մաքսատուրքեր, Միացյալ Նահանգները կբարձրացնի Բրազիլիայի […] ...
11:13 10.07.2025
«Լիվերպուլը» տրանսֆերային խոշոր առաջարկ է ստացել «Նապոլիից»«Նապոլին» ցանկանում է գնել «Լիվերպուլի» հարձակվող Դարվին Նունյեսի տրանսֆերային իրավունքը, հաղորդում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը։ «Նապոլին» ուրուգվայցի ֆուտբոլիստի տեղափոխության համար անգլիական ակումբին առաջարկել է 50 միլիոն եվրո։ Պայմանավորված Նունյեսի մրցելույթներով` «Լիվերպուլը» կարող է ևս 5 միլիոն եվրո պարգևավճար ստանալ։ Անգլիական ակումբը, սակայն, չի շտապում ընդունել «Նապոլիի» առաջարկը։ «Լիվերպուլը» 26-ամյա հարձակվողից կբաժանվի, եթե վճարվի […] ...
11:00 10.07.2025
Հնդկաստանում 4.4 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվելՀուլիսի 10-ի առավոտյան Հնդկաստանում տեղի է ունեցել 4.4 մագնիտուդով երկրաշարժ։ Զոհերի մասին տեղեկություններ չկան, հայտնում է երկրի ազգային սեյսմոլոգիական ծառայությունը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Հարյանա նահանգում՝ մոտ 10 կմ խորության վրա։ Ցնցումները զգացվել են մայրաքաղաքային շրջանի տարբեր մասերում և տևել են մոտ 10-15 վայրկյան։ ...
10:48 10.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 10-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 447 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 453․50 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․88 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.94 դրամ: ...
10:35 10.07.2025
Թիկնիզյանի գոլային փոխանցումը «Ցրվենա Զվեզդայի» կազմում«Ցրվենա Զվեզդան» ընկերական խաղում ոչ-ոքի է գրանցել ավստրիական «Բլաու Վայս Լինցի» հետ` 2-2։ Սերբիայի չեմպիոնի մեկնարկային կազմում էր նաև Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը, ով 29-րդ րոպեին գոլային փոխանցում է կատարել Միլսոնին։ Թիկնիզյանը փոխարինվել է 64-րդ րոպեին։ «Ցրվենա Զվեզդան» հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի հուլիսի 10-ին ու կմրցի ավստրիական «Հարթբերգի» հետ։ ...
10:25 10.07.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 10-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 10-ի 08։00 դրությամբ կազմել է 17.6°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...