18:21 16.07.2020
Ռուսաստանը գործի կդնի բոլոր հնարավորությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա ներկայիս սրացումը կարգավորելու համար: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն, փոխանցում է TASS լրատվական գործակալությունը:
«Կարող եմ միայն հավաստիացնել, որ մենք կանենք հնարավոր ամեն ինչ և ցույց կտանք ռուսական դիվանագիտության բոլոր լավագույն որակները, որպեսզի ոչ միայն կարգավորենք ներկայիս սահմանային հակամարտությունը, այլև ընդհանուր առմամբ բարելավենք մեզ համար եղբայրական և մտերիմ երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները: Ռուսաստանն ունի նման հնարավորություններ, մենք դրանք արդեն օգտագործել ենք ոչ մեկ անգամ, այդ թվում՝ 2017-ին Լեռնային Ղարաբաղի շուրջ ռազմական գործողությունների վերջին բռնկման ժամանակ: Համոզված են, որ մեր բոլոր հնարավորությունները գործի կդնենք»,- ասել է Ռուդենկոն:
ԱԳ փոխնախարարը նշել է, որ այժմ «միջազգային հանրության առաջնահերթ խնդիրն արագ դադարեցնելն է այն, ինչ տեղի էր ունենում վերջին երկու օրվա ընթացքում (Հայաստանի և Ադրբեջանի սահմանին-խմբ.)»:
Ռուդենկոն ընդգծել է, որ այս առումով բավականին կարևոր է ԵԱՀԿ Մինսկի խմբի պետությունների հավասարակշռված դիրքորոշումը:
Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ իրավիճակը լարվել է ոչ թե ԼՂ-ում, այլ «Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին»:
«Մենք բավական մտահոգ ենք, թե ինչ է տեղի ունենում: Ռուսաստանի ԱԳՆ-ն համապատասխան հայտարարություն արել է, որում մենք կողմերին կոչ ենք արել անհապաղ դադարեցնել կրակը և սկսել բանակցություններ, որպեսզի թույլ չտրվի այդ դեպքերի կրկնությունը: Ցավոք, հակամարտությունը, այսպես ասենք, սահմանին շարունակվում է, այդ գիշեր եղել է բախումների հերթական բռնկումը»,- ասել է նա:
23:00 07.07.2025
Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմՈւկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...
22:40 07.07.2025
Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանելՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...
22:25 07.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-իԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...
22:11 07.07.2025
Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանըԵրկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...
21:57 07.07.2025
ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող ՌոդրիգոյինՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...