ՀՀ ԶՈՒ զինծառայողների, ռազմական օբյեկտների նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի կատարած հանցավոր ոտնձգությունների դեպքերի առթիվ հարուցվել է 11 քրգործ   – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+24.09 oC

ՀՀ ԶՈՒ զինծառայողների, ռազմական օբյեկտների նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի կատարած հանցավոր ոտնձգությունների դեպքերի առթիվ հարուցվել է 11 քրգործ  

20:11 16.07.2020

2020թ.-ի հուլիսի 12-ից 14-ն ընկած ժամանակահատվածում, օրվա տարբեր ժամերի, Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի՝ Բերդի համայնքի բնակավայրերի հատվածում, Ադրբեջանի հետ պետական սահմանի գոտում, հակառակորդի զինված ուժերը ազգային ատելության և կրոնական մոլեռանդության շարժառիթով, երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, տարբեր տրամաչափի հրետանային միջոցների,  ականանետների կիրառմամբ արկակոծության են ենթարկել ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում գտնվող մի քանի մարտական դիրքերի տարածքները՝ կիրառելով նաև Կամիկաձե անօդաչու թռչող սարքեր:

Իրականացված այս հանցավոր գործողությունները, սակայն, ավարտին չեն հասցվել հանցավորների կամքից անկախ հանգամանքերով՝ նշված անօդաչու թռչող սարքերի, հրետանային միջոցների և ականանետների հարվածերից առաջացած պայթյունների հետևանքով տարբեր աստիճանի՝ հիմնականում թեթև բեկորային մարմնական վնասվածներ կամ ուղեղի ցնցում են ստացել ՀՀ ԶՈՒ պայմանագրային, ինչպես նաև ժամկետնային զինծառայողներ: Վերջիններս տեղափոխվել են Բերդի զինվորական հոսպիտալ և ստացել անհրաժեշտ բուժօգնություն:

Հակառակորդի վերոնշյալ գործողությունների արդյունքում նաև վնասվել են առանձին տրանսպորտային միջոցներ:

Նշված դեպքերի  առթիվ 2020թ. հուլիսի 13-ին և 14-ին ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ և 13-րդ կետերով, ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ, 13-րդ կետերով և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով, ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով  հարուցվել է 9 քրեական գործ:

2020թ-ի հուլիսի 14-ին` ՀՀ–ի և ԱՀ-ի միջև պետական սահմանի նույն հատվածում, ժամը 12:25-ի և 13:30-ի շրջանում, հակառակորդի կողմից վերոնշյալ՝ ազգային ատելության և կրոնական մոլեռանդության շարժառիթով երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու և գույքի դիտավորյալ ոչնչացման դիտավորությամբ ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի՝ ռազմական նշանակության առանձին օբյեկտների տարաքծներին հարվածներ են հասցվել Կամիկաձե անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ: Դրանց հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել են կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը, ինչպես նաև մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը, պարտադիր ժամկետային զինծառայողներ կրտսեր սերժանտ Սմբատ Գևորգի Գաբրիելյանը և կրտսեր սերժանտ Գրիշա Վահանի Մաթևոսյանը: Տարբեր աստիճանի մարմնական վնասվածներ են ստացել նաև մի քանի զինծառայողներ:

Նշված դեպքերի առթիվ հուլիսի 14-ին ՀՀ ՔԿ ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է 2 քրեական գործ, որոնցից մեկը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ և 13-րդ կետերով, մյուսը՝  ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ և 13-րդ կետերով և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով:

Վերոնշյալ բոլոր՝ 11 քրեական գործերով կատարվում է նախաքննություն, որի շրջանակներում իրականացվել են դեպքի վայրերի զննություններ, նշանակվել են զոհված զինծառայողների դիակների դատաբժշկական փորձաքննություններ, բոլոր վիրավորները ճանաչվել են տուժող, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, կատարվել և շարունակվում են նաև այլ անհրաժեշտ քննչական գործողություններ:

Միջոցներ են ձեռնարկվում նաև քրեաիրավական գնահատականների արժանացնելու ՀՀ  պետական սահմանի նույն հատվածում հուլիսի 16-ի վաղ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտմամբ, ՀՀ տարածքային անձեռնմխելիության, ինչպես նաև Տավուշի մարզի Բերդ համայնքի մի քանի բնակավայրերի քաղաքացիական անձանց կյանքի և առողջության, նրանց գույքի նկատմամբ իրականացված հացնավոր ոտնձգություններին իրավական գնահատական տալու ուղղությամբ, որի մասին կտեղեկացվի ավելի ուշ:

 

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժին

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

22:40 07.07.2025

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

22:25 07.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

ԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

22:11 07.07.2025

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

Երկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան  կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...

SHANTNEWS

22:00 07.07.2025

SHANTNEWS

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

21:57 07.07.2025

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...

Մոսկվան ցանկանում է հաշտվել Բաքվի հետ․ Պուտինը պատվիրակ է ուղարկում Ալիևի հետ բանակցելու համար

21:45 07.07.2025

Մոսկվան ցանկանում է հաշտվել Բաքվի հետ․ Պուտինը պատվիրակ է ուղարկում Ալիևի հետ բանակցելու համար

Ռուսաստանը և Ադրբեջանը պետք է մնան մտերիմ գործընկերներ և դաշնակիցներ, և բոլոր ի հայտ եկող խնդիրները պետք է լուծվեն կառուցողական ճանապարհով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ Բաքվում ՌԴ դեսպանատունը և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը «մշտական ​​կապի մեջ են ադրբեջանական կողմի հետ և պաշտպանում են […] ...

BACK_TO_TOP