16:02 17.07.2020
Հայ-ռուսական համալսարանի բիզնես-դպրոցը, որը գործում է 2008 թվականից, այսօր դիպլոմներ է հանձնել շրջանավարտների 10-րդ խմբին։ Այս 12 տարիների ընթացքում բիզնես դպրոցն ունեցել է շուրջ 200 շրջանավարտ։ ՀՌՀ բիզնես-դպրոցը միջպետական լիցենզավորված ուսումնական հաստատություն է, որն ունի MBA ուսուցանելու և աստիճան շնորհելու լիցենզիա:
МВА-ն կամ Master of Business Administration-ը միջազգայնորեն ճանաչված աստիճան է՝ ստեղծված բիզնեսի և կառավարման ոլորտում կարիերայի համար անհրաժեշտ հմտությունները զարգացնելու նպատակով: MBA-ի արժեքը, սակայն, չի սահմանափակվում միայն գործարար աշխարհով: MBA-ը նաև օգտակար է նրանց համար, ովքեր ցանկանում են իրենց կարիերան կերտել պետական, կառավարական, հասարակական կազմակերպություններում և այլ ոլորտներում:
«Մենք այնպիսի աշխարհում ենք ապրում, որ, իսկապես, բիզնես գիտելիքներն առաջնային դեր ունեն, և այն խտացված մոդելը, որը МВА-ի միջոցով իրականացվեց մեզանում, նպատակ ունի, որ արդեն բարձրագույն կրթություն ստացած, որոշակի գիտելիքներ ու կարողություններ ունեցող մարդուն մենք օգնենք կատարյալ և պրոֆեսիոնալ գիտելիքներ ձեռք բերելու հարցում: Ծրագրերի մեծ մասը կառուցված է այնպես, որ նրանք հանդիսանան ասպիրանտական կամ մասնագիտական զարգացման ծրագրեր: Բիզնես-դպրոցը ձգտում է Հայաստանում ձևավորել և զարգացնել բիզնես-կրթության արդյունավետ համակարգ, որն ավելի լավ կհամապատասխանի տեղի շուկայի պահանջներին և կապահովի լավագույն մասնագիտական ուսուցում, վերապատրաստում և կառավարչական կադրերի որակավորման բարձրացում: Մենք ապահովում ենք ինովացիոն ուղղվածություն ունեցող կրթություն՝ օգտագործելով կրթական գործընթացի արևմտյան մոտեցումը, ինչպես նաև ձգտում ենք հասնել գործող միջազգային չափանիշներին»,- հավելեց Էդվարդ Սանդոյանը:
22:49 23.06.2025
Քուվեյթը, Բահրեյնը, Իրաքը և ԱՄԷ-ն փակել են իրենց օդային տարածքըՔուվեյթը փակել է իր օդային տարածքը, այն բանից հետո, երբ Իրանը հարվածներ է հասցրել Կատարում գտնվող ամերիկյան ռազմաբազային։ Այս մասին նշվում է Քուվեյթի քաղաքացիական ավիացիայի վարչության հայտարարության մեջ։ «Երկրի օդային տարածքը ժամանակավորապես փակվել է որպես նախազգուշական միջոց, որն ուժի մեջ է մտնում այսօրվանից մինչև հետագա ծանուցում։ Այս որոշումը կայացվել է վերջին տարածաշրջանային զարգացումների ֆոնին առավելագույն […] ...
22:44 23.06.2025
Ռյուտեն չի կարծում, որ Թրամփը կխնդրի ՆԱՏՕ-ին մասնակցել Իրանի դեմ գործողությանըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավանաբար, չի խնդրի ՆԱՏՕ-ին քննարկել Իրանի դեմ գործողությանը մասնակցելու հարցը։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն լեհական TVP Info հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Ես վստահ չեմ, որ նման հնարավորություն գոյություն ունի», – պատասխանել է Ռյուտեն լրագրողի հարցին։ Իսրայելը հունիսի 13-ի գիշերը ռազմական գործողություն սկսեց Իրանի դեմ։ Մեկ օր անց […] ...
22:33 23.06.2025
Ռոբերտ Գյուլումյանը բրոնզե մեդալ է նվաճել․ World Challenge CupՏաշքենդում ավարտված World Challenge Cup սպորտային մարմնամարզության հեղինակավոր մրցաշարում Ռոբերտ Գյուլումյանը մարզագործիքի վրա վարժությունում բրոնզե մեդալ է նվաճել: Ավելի վաղ Մամիկոն Խաչատրյանը նժույգ թափեր վարժությունում ոսկե մեդալակիր էր դարձել, Արմեն Պետրոսյանն էլ գետնային վարժություններում՝ բրոնզե մեդալ նվաճել: Հայաստանի հավաքականն այս մրցաշարում նվաճել է երեք մեդալ: ...
22:21 23.06.2025
Փաշինյան-Էրդողան հանդիպում. ի՞նչ սպասել այս ժամանակաշրջանումՊատմական այց. այսպես գնահատվեց Հայաստանի վարչապետի աշխատանքային այցը Թուրքիա, որտեղ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց Ռեջեփ Էրդողանի հետ և քննարկեց հայ-թուրքական հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները, այդ թվում՝ Ադրբեջանի հետ տեղի ունեցող գործընթացները: Այդ այցելությանն ու բանակցությունների արդյունքներին «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է թուրքագետ Նելլի Մինասյանը: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ ...
22:13 23.06.2025
Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումներըԵրևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները: Արդեն իսկ կատարվել են շուրջ 75.831 քմ աշխատանքներ։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աշխատանքների սկզբնական փուլում ֆրեզով կտրվում են ասֆալտբետոնե ծածկի վնասված հատվածները, որից հետո մաքրվում են փոշուց, բիտումապատվում, այնուհետև տեղադրվում է ասֆալտբետոնե նոր ծածկ: ...