18:44 17.07.2020
ՀՀ քննչական կոմիտեի զիվորական քննչական գլխավոր վարչությունից տեղեկացնում են, որ վթարի ենթարկվելու հետևանքով 4 զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է
«2018 թվականի նոյեմբերի 7-ին՝ ժամը 13.00-ի սահմաններում, N զորամասին պատկանող «Կամազ 43-10» մակնիշի ավտոմեքենան, ուսումնական պարապմունքներից մշտական տեղակայման վայր վերադառնալիս, Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը, ինչի հետևանքով ավտոմեքենայի վարորդ, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդգար Արմենի Հունանյանը և ավտոմեքենայի թափքում գտնվող պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Հայրապետ Վոլոդյայի Նաիրյանը, Հրանտ Արայի Գասպարյանը և Դավիթ Բենիամինի Մելքոնյանը մահացել էին, իսկ թվով 22 զինծառայողներ՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Վթարի հետևանքով պատճառված գույքային վնասը կազմել է 2.925.000 ՀՀ դրամ:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ իններորդ կայազորային քննչական բաժնի վարույթում ՀՀ Քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով քննված քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելու հետևանքով անզգուշությամբ երկու կամ ավելի անձանց մահ առաջացնելու համար մեղադրանք է առաջադրվել՝ զորամասի ավտոծառայության նախկին պետ, մայոր Գ. Չոբանյանին, տեխնիկական մասի պետ-հրամանատարի՝ սպառազինության գծով տեղակալ, փոխգնդապետ Պ. Աթոյանին, նյութաապահովման վաշտի առբերման դասակի պարենի, իրային, ռազմատեխնիկական գույքի առբերման ջոկի նախկին հրամանատար-վարորդ, պայմանագրային զինծառայող Ս. Սիմոնյանին, հսկիչ-տեխնիկական կետի պետ, ավագ Գ. Ջուլհակյանին:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան»:
17:55 19.05.2025
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենսդրական փաթեթներինԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 19-ի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի լրամշակված նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով: Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը հայտնել է, որ նախագծի ընդունմամբ ակնկալվում է հստակեցնել ծառայության լիազորությունները, լիազորությունների իրականացման կարգը, այդ թվում՝ ծառայության կողմից Հայաստանի Հանրապետության վարչապետին […] ...
17:50 19.05.2025
Կիևի «Դինամոն» 17-րդ անգամ դարձավ Ուկրաինայի չեմպիոնԿիևի «Դինամոն» Ուկրաինայի 17-ակի չեմպիոն է։ Ալեքսանդր Շովկովսկիի գլխավորած թիմը Պրեմիեր լիգայի 29-րդ տուրում հյուրընկալվելիս ոչ-ոքի է գրանցել «Չեռնոմորեցի» դեմ խաղում։ Մայրաքաղաքային ակումբը 69 միավորով առաջին տեղում է և առաջնության ավարտից մեկ տուր առաջ անհասանելի է դարձել մրցակիցների համար։ «Չեռնոմորեցը» 22 միավորով վերջինն է` 16-րդը։ «Դինամոն» նախորդ անգամ չեմպիոն դարձել էր 2021 թվականին։ Ակումբը Ուկրաինայում […] ...
17:44 19.05.2025
Տեղի է ունեցել ՄԱԿ ԱԽ «Կանայք, խաղաղություն, անվտանգություն» 1325 բանաձևի իրականացման ՀՀ գործողությունների երրորդ ծրագրի շնորհանդեսըՄայիսի 19-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել ՄԱԿ ԱԽ «Կանայք, խաղաղություն, անվտանգություն» 1325 բանաձևի իրականացման ՀՀ գործողությունների երրորդ ծրագրի շնորհանդեսը։ Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը։ Իր ելույթում ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է «Կանայք, խաղաղություն, անվտանգություն» օրակարգի, մասնավորապես՝ ՄԱԿ-ի ԱԽ 1325 բանաձևի կարևորությունը՝ ուղղված կանանց ներգրավվածության ապահովմանը […] ...
17:38 19.05.2025
«Արփի լիճ» ազգային պարկի տարածքում հայտնաբերվել են արջի թարմ հետքեր. ՇՄՆԱրջի թարմ հետքեր են հայտնաբերվել Շրջակա միջավայրի նախարարության «Արփի լիճ» ազգային պարկի տարածքում: «Հարգելի քաղաքացիներ, «Արփի լիճ» ազգային պարկի տարածքում հայտնաբերվել են արջի թարմ հետքեր։ Սա միաժամանակ զգուշացման և ուրախալի փաստի ազդանշան է։ Զգուշացման՝ քանի որ վայրի կենդանու առկայությունը պահանջում է զգոնություն։ Ուրախալի՝ որովհետև արջի վերադարձը վկայում է տարածքի էկոհամակարգի վերականգնման ու առողջության մասին։ Խնդրում […] ...
17:32 19.05.2025
Պարեկը մեղադրվում է կաշառքի միջնորդության պատրվակով 300.000 դրամ գումար ստանալու մեջՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի պարեկը, իր ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, կաշառքի միջնորդության պատրվակով 300.000 ՀՀ դրամ գումար է ստացել: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ 2024 թվականի սեպտեմբերին վերը նշված պարեկային ծառայողը վարորդական վկայական ձեռք բերել ցանկացող քաղաքացուն […] ...