Վթար Կապանի թունելի մոտ․ կա 3 տուժած – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 05 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.23
  • 416.10
WEATHER
+12.09 oC

Վթար Կապանի թունելի մոտ․ կա 3 տուժած

10:30 20.07.2020

Հուլիսի 19-ին՝ ժամը 18:25-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի թունելի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Opel Vectra B» (վարորդ՝ Վաչե Ս․, ծնված 1970 թ.) և «Mercedes» (վարորդ՝ Արագած Ս․, ծնված 1963 թ.) մակնիշների ավտոմեքենաները. վերջինս գլխիվայր շրջվել է։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդները և ուղևոր Լիանա Դ․-ն (ծնված 1982 թ.) հոսպիտալացվել են Կապանի ԲԿ, որտեղ Վաչե Ս․-ի և Լիանա Դ․-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար, իսկ Արագած Ս․-ինը՝ միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են «Opel Vectra B» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատված։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՃՏՊ Եղվարդ-Երևան ավտոճանապարհին. կա տուժած

20:35 05.05.2024

ՃՏՊ Եղվարդ-Երևան ավտոճանապարհին. կա տուժած

Մայիսի 5-ին, ժամը 13:33-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Եղվարդ քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ե., ծնված 1962 թ.) դուրս է […] ...

Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բախվել են «Mercedes»-ն ու «Chevrolet»-ը. վարորդը եղել է ոչ սթափ

17:00 05.05.2024

Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բախվել են «Mercedes»-ն ու «Chevrolet»-ը. վարորդը եղել է ոչ սթափ

Այսօր՝ մայիսի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 13:00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 45 կմ հատվածում բախվել են «Mercedes»-ն ու վրացական համարանիշներով «Chevrolet»-ը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով «Աշտարակ» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները ու […] ...

Իսակովի պողոտայում «Mazda 6»-ը գլխիվայր շրջվել է

12:30 05.05.2024

Իսակովի պողոտայում «Mazda 6»-ը գլխիվայր շրջվել է

Այսօր՝ մայիսի 5-ին, արտակարգ ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00:10-ի սահմաններում 27-ամյա Էդգար Սարգսյանը իր վարած «Mazda 6» մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում՝ ռուսական եկեղեցու մոտակայքում, դեռևս անհայտ հանգամանքներում, գլխիվայր շրջվել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության […] ...

Օմսկում վեցամյա աղջիկն ընկել է 13-րդ հարկի պատուհանից և ողջ մնացել

23:45 04.05.2024

Օմսկում վեցամյա աղջիկն ընկել է 13-րդ հարկի պատուհանից և ողջ մնացել

Օմսկում վեցամյա աղջիկն ընկել է 13-րդ հարկ բնակարանի պատուհանից և ողջ մնացել. մայիսի 4-ին այդ մասին հայտնել է Ռուսաստանի ՆԳՆ վարչակազմը։ Միջադեպը տեղի է ունեցել նախորդ օրը երեկոյան։ Ծնողները երեխային քնեցրել են, իսկ իրենք դուրս են եկել բնակարանից՝ իջնելու շքամուտք ու հեծանիվները հավաքելու։ Պատշգամբի դուռը բաց է մնացել, քանի որ մայրը տորթ է թխել, և […] ...

Մեղվի խայթոցը հանգեցրել է տղամարդու բազմաթիվ օրգանների անբավարարության

22:50 04.05.2024

Մեղվի խայթոցը հանգեցրել է տղամարդու բազմաթիվ օրգանների անբավարարության

Սոմալիում 50-ամյա տղամարդը ողջ է մնացել մեղվի խայթոցի պատճառով օրգանների անբավարարությունից հետո։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Գյուղաբնակ տղամարդը լրջորեն տուժել է մեղվի խայթոցից. վեց օր անց նա տեղափոխվելէ հիվանդանոց՝ դժվարաշնչառության և միզելու անկարողության գանգատներով։ Նա ունեցել է նաև անկանոն զարկերակ, բարձր արյան ճնշում և ջերմաստիճանի իջեցում։ Նաև նրա մարմնի վրա եղել են բազմաթիվ […] ...

Արարատի մարզում 2-ամյա աղջիկն այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

22:04 04.05.2024

Արարատի մարզում 2-ամյա աղջիկն այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով ապրիլի 30-ի, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 23։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մասիսի բաժին հաղորդում է ստացվել, որ թեյը վրան լցվելու հետևանքով «ջերմային այրվածք եռացրած հեղուկով, ձախ ուսագոտու, ձախ վերին վերջույթի շրջանում, 1-ին, 2-րդ, 3-րդ աստիճան, մոտ 6 տոկոս մարմնի մակերես» ախտորոշմամբ ծնողների ուղեկցությամբ «Այրվածքաբանության ազգային կենտրոն» է […] ...

BACK_TO_TOP