13:17 20.07.2020
Հուլիսի 14-ի գիշերը «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում ստացվեց, որ հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել Սարի թաղում բնակվող 27-ամյա մի երիտասարդ։ Հիվանդանոց մեկնած քրեական հետախույզներն ու քննիչները չկարողացան զրուցել տուժողի հետ. նա վիրահատվում էր և ի վիճակի չէր բացատրություն տալու։ Շուտով հայտնի դարձավ, որ երիտասարդը բուժհաստատություն է տեղափոխվել Սարի թաղից, ավելին՝ վնասվածքները ստացել է իրենց տան դիմաց։ Դեպքի վայր հրավիրվեցին փորձաքրեագետներ։ Տարածքի զննությամբ հայտնաբերվեցին արնանման հետքեր, արնանման հետքերով պատռված հագուստ, «Կալաշնիկով» ինքնաձիգի կրակված պարկուճներ և այլն։
Մինչ քննիչներն ու փորձաքրեագետները զննում էին դեպքի վայրը, Էրեբունու քրեական հետախույզները օպերատիվ միջոցառումներով պարզեցին կատարվածի մի շարք հանգամանքներ՝ բացահայտելով հանցագործությունը։ Նախնական տվյալներով՝ հիվանդանոց տեղափոխված երիտասարդը մեքենան այնպես էր վարել, որ դուր չէր եկել թաղեցի 39-ամյա մի տղամարդու։ Նա դիտողություն էր արել, ինչը վերածվել էր վիճաբանության։ Միջադեպը շարունակվել էր երիտասարդի տան դիմաց, և 39-ամյա տղամարդը ինքնաձիգով կրակոցներ էր արձակել երիտասարդի ուղղությամբ։
Կասկածվողին հայտնաբերելու միջոցառումներին զուգահեռ Էրեբունու քրեական հետախույզները նաև բացատրական աշխատանք իրականացրին։ Արդյունքում` հուլիսի 17-ին նա գնաց ոստիկանության Էրեբունու բաժին, ապա ներկայացվեց տարածքային քննչական բաժին ու ձերբակալվեց։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել խուլիգանական դրդումներով սպանության փորձի հատկանիշներով։ Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել։ Նա կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են ինքնաձիգը հայտնաբերելու և դեպքի այլ հանգամանքներ պարզելու ուղղությամբ։
23:13 23.06.2025
Գեղամավանում բախվել են «Mercedes»-ը և «ՎԱԶ 2107»-ը․ կա վիրավորՀունիսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17:25-ի սահմաններում Գեղամավան գյուղի 2-րդ փողոցում բախվել են 24-ամյա Դավիթ Դ․-ի վարած «Mercedes» մակնիշի և 71-ամյա Ռուդիկ Ա․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «ՎԱԶ 2107» -ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։ Վթարի մասին ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակից […] ...
22:59 23.06.2025
Ճառագայթային իրավիճակը Հայաստանում հունիսի 23-ի դրությամբՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի և «Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոն» ՓԲԸ-ի մասնագետների կողմից Սյունիքի մարզում տեղադրվել է «Վաղ ահազանգման ճառագայթային մոնիթորինգային համակարգի» մեկ կայան, որն ապահովում է շրջակա միջավայրի գամմա ճառագայթային ֆոնի հսկողություն 24/7 ռեժիմով։ Այս մասին հայտնել են ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեից: Չափման/մոնիթորինգի արդյունքները պարբերաբար կթարմացվեն: 23․06․2025 թվականի 09․00-15․00 կատարված չափման […] ...
22:49 23.06.2025
Քուվեյթը, Բահրեյնը, Իրաքը և ԱՄԷ-ն փակել են իրենց օդային տարածքըՔուվեյթը փակել է իր օդային տարածքը, այն բանից հետո, երբ Իրանը հարվածներ է հասցրել Կատարում գտնվող ամերիկյան ռազմաբազային։ Այս մասին նշվում է Քուվեյթի քաղաքացիական ավիացիայի վարչության հայտարարության մեջ։ «Երկրի օդային տարածքը ժամանակավորապես փակվել է որպես նախազգուշական միջոց, որն ուժի մեջ է մտնում այսօրվանից մինչև հետագա ծանուցում։ Այս որոշումը կայացվել է վերջին տարածաշրջանային զարգացումների ֆոնին առավելագույն […] ...
22:44 23.06.2025
Ռյուտեն չի կարծում, որ Թրամփը կխնդրի ՆԱՏՕ-ին մասնակցել Իրանի դեմ գործողությանըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավանաբար, չի խնդրի ՆԱՏՕ-ին քննարկել Իրանի դեմ գործողությանը մասնակցելու հարցը։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն լեհական TVP Info հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Ես վստահ չեմ, որ նման հնարավորություն գոյություն ունի», – պատասխանել է Ռյուտեն լրագրողի հարցին։ Իսրայելը հունիսի 13-ի գիշերը ռազմական գործողություն սկսեց Իրանի դեմ։ Մեկ օր անց […] ...
22:33 23.06.2025
Ռոբերտ Գյուլումյանը բրոնզե մեդալ է նվաճել․ World Challenge CupՏաշքենդում ավարտված World Challenge Cup սպորտային մարմնամարզության հեղինակավոր մրցաշարում Ռոբերտ Գյուլումյանը մարզագործիքի վրա վարժությունում բրոնզե մեդալ է նվաճել: Ավելի վաղ Մամիկոն Խաչատրյանը նժույգ թափեր վարժությունում ոսկե մեդալակիր էր դարձել, Արմեն Պետրոսյանն էլ գետնային վարժություններում՝ բրոնզե մեդալ նվաճել: Հայաստանի հավաքականն այս մրցաշարում նվաճել է երեք մեդալ: ...
22:21 23.06.2025
Փաշինյան-Էրդողան հանդիպում. ի՞նչ սպասել այս ժամանակաշրջանումՊատմական այց. այսպես գնահատվեց Հայաստանի վարչապետի աշխատանքային այցը Թուրքիա, որտեղ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց Ռեջեփ Էրդողանի հետ և քննարկեց հայ-թուրքական հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները, այդ թվում՝ Ադրբեջանի հետ տեղի ունեցող գործընթացները: Այդ այցելությանն ու բանակցությունների արդյունքներին «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է թուրքագետ Նելլի Մինասյանը: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ ...