Գյումրիում տեքստիլ 2 արտադրամասերը կորոնավիրուսի պատճառով կասեցումից հետո աշխատանքը վերսկսել են. տեսչական մարմինները ստուգումներ են իրականացրել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+30.09 oC

Գյումրիում տեքստիլ 2 արտադրամասերը կորոնավիրուսի պատճառով կասեցումից հետո աշխատանքը վերսկսել են. տեսչական մարմինները ստուգումներ են իրականացրել

22:35 21.07.2020

Այսօր Գյումրիում ստուգումներ են իրականացրել կառավարության ենթակա շուկայի վերահսկողության, բնապահպանության և ընդերքի, տրանսպորտի, սննդի, առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինները։

5 տեսչական կառույցներից յուրաքանչյուրը դիտարկումներն իրականացրել է իր ոլորտի շրջանակում։ Ստուգումներ են արվել բենզա և գազալցակայաններում, հանրային տրանսպորտում, սպասարկման օբյեկտներում, Գյումրիի տեքստիլ արտադրության այն ընկերություններում, որոնցում աշխատակիցների թիվը 100-ից ավելի է։

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի մշտադիտարկման առանցքում մի շարք տնտեսվարողներ էին։ Նախ այցելեցին  բենզալցակայաններ, որոնցում անվտանգության կանոնները հիմնականում պահպանված էին, բայց փակ աղբամանները ճիշտ տեղում, գծանշումները համապատասխան հեռավորությամբ չկատարելու դիտողություններ արվեցին։

«Առաջին այցելության ժամանակ Գյումրիում 5-6 տնտեսվարողի գործունեություն է կասեցվել, էստեղ աղբամանների, գծանշումների  խնդիրներ կային հիմնականում, բայց էսօրվա կրկնայցը ցույց է տալիս, որ մի քանի տնտեսվարողների մոտ, որոնց գործունեությունը նախկինում կասեցվել էր, տեսնում ենք, որ շտկված են դրանք, էդ խնդիրները վերացված են»,- ասաց Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի իրազեկման և հանրային կապերի բաժնի պատասխանատու Դավիթ Պետրոսյանը։

Հանրային սպասարկման օբյեկտներում ջերմաչափման գրանցամատյաններ կան, աշխատակիցները դիմակներ կրում են։ Սանիտարական նորմերի պահպանմանը ժամանցի վայրերում պատասխանատուները հատուկ ուշադրություն են դարձնում, հատկապես երբ նման սրահներ այցելում են նաև երեխաները։


Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցների ուսումնասիրությունների կենտրոնում այսօր տեքստիլ  արտադրության ընկերություններն էին, որոնցում աշխատակիցների թիվը գերազանցում է 100-ը։ Մեկ ամիս առաջ է աշխատանքը վերսկսել  «Սվետտեքս» ընկերությունը։ Հունիսի սկսզբին ընկերության երկու տասնյակ  աշխատակիցների մոտ հայտնաբերվել էր COVID 19-ը , ինչի պատճառով  ընկերությունը ժամանակավորապես դադարեցրել էր աշխատանքը, մոտ  120 աշխատակիցներ մեկուսացվել էին։

«Մենք 26-27 վարակակիր ունեինք, աշխատակիցները հունիսի 9-ից գտնվում էին հարկադիր պարապուրդի մեջ, մարդիկ իրենց տներում նստած իրենց հեռավորությունը պահել են, գտնվել են բժիշկների հսկողության տակ, աշխատանքը վերսկսել ենք հունիսի 22-ից»,- նշեց «Սվետտեքս» ընկերության արտադրամասի ղեկավար Սուսաննա Պետրոսյանը:

«35 դեպք ենք ունեցել հունիս ամսվա սկզբին, կասեցվեց մեր գործունեությունը, բոլոր հիվանդները մեկուսացվեցին, սկսել ենք աշխատել, ու առ այսօր ոչ մի հիվանդ չունենք»,- ասաց Հմայակ Ապիկյանը:

Վարակի մյուս օջախը, որ հայտաբերվեց Գյումրիի ևս մեկ արտադրական ընկերությունում, «Լենտեքս»-ն էր։ Հիմա երկու ընկերություններում էլ  խնդիրները հաղթահարված են, և աշխատում են ամբողջ ծավալով։ Բոլորը բուժվելուց հետո վերադարձել են աշխատանքի։ Արտադրամասերում պաշտպանիչ բոլոր միջոցներն ունեն, ամբողջ օրն աշխատում են դիմակներով։

«Դիմակով դժվար է աշխատել, բայց համակերպվում ենք, օրական ութ ժամ էդպես աշխատում ենք»,- ասում էր «Լենտեքս» ընկերության աշխատակիցներից մեկը:

Տեսչական մարմին արտադրական ընկերություններում այս անգամ լուրջ խախտումներ չարձանագրեց, աշխատանքային պայմաններում կարևորը՝ ֆիզիկական հեռավորությունը պահպանված էր։

«Նախկինում արտադրամասերում ջերմաչափումը չէր կատարվում պատշաճ որակով, դիմակների կրումը համատարած չէր, աղբամանների քանակը բավարար չէր, սնվելու համար տարածք նախատեսված չէր, բայց հիմա շրջելով նկատեցինք, որ թերությունների հիմնական մասը վերացված է»,- նշեց Առողջապահական և  աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնի բաժնի պետ Հմայակ Այվազյանը։

Արտադրամասերում, սննդի և հանրային սպասարկման կետերում, բենզա և գազալցակայաններում իրականացված մշտադիտարկման արդյունքներով` այս անգամ որևէ տնտեսվարողի գործունեություն չի կասեցվելու թեկուզ մեկ օրով։ Թերությունները վերացնելու հանձնարարությամբ տեսչական մարմինները սահմանափակեցին հերթական շրջայցը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել չինական հինգ ընկերությունների նկատմամբ

17:40 08.07.2025

Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել չինական հինգ ընկերությունների նկատմամբ

Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել Չինաստանի հինգ ընկերությունների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է նրա կայքում։ Ցանկում ներառված են ՉԺՀ-ում գրանցված հինգ իրավաբանական անձանց անունները: Սահմանափակումները սահմանվում են տասը տարի ժամկետով: Դրանք ներառում են ակտիվների արգելափակում, առևտրային գործունեության արգելք և ակտիվների դուրսբերում Ուկրաինայից, լիցենզիաների, մասնավորապես՝ ընդերքի օգտագործման թույլտվությունների չեղարկում և այլն: Զելենսկին պարբերաբար […] ...

Պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը բավարարվեց

17:32 08.07.2025

Պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը բավարարվեց

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդագիրը՝ պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին, բավարարվեց: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։ ...

«Կուկարտ–XVII» տիկնիկային և սինթետիկ թատրոնների միջազգային փառատոնում Խամաճիկների թատրոնն արժանացել է ոսկե մեդալի

17:25 08.07.2025

«Կուկարտ–XVII» տիկնիկային և սինթետիկ թատրոնների միջազգային փառատոնում Խամաճիկների թատրոնն արժանացել է ոսկե մեդալի

Երևանի Խամաճիկների պետական թատրոնը մասնակցել է Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքի «Կուկարտ–XVII» տիկնիկային և սինթետիկ թատրոնների միջազգային փառատոնին և պարգևատրվել ոսկե մեդալով: Երևանի Խամաճիկների պետական թատրոնը հանդիսատեսի դատին է հանձնել ռեժիսոր Ս. Մովսիսյանի «Կարապի լիճը» բեմադրությունը: Այն հիմնական ծրագրի շրջանակում ցուցադրվել է Կորլսոն հաուս թատրոնում: «Կարապի լիճը» պատմություն է արքայազնի և կարապ Օդետի սիրո մասին, […] ...

Մեկնարկում է «Ֆիլհարմոնիկը՝ մարզերում» ծրագիրը

17:11 08.07.2025

Մեկնարկում է «Ֆիլհարմոնիկը՝ մարզերում» ծրագիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Էդուարդ Թոփչյան) ներկայացնում է «Ֆիլհարմոնիկը՝ մարզերում» ծրագիրը: Նվագախմբի 100-ամյակի շրջանակում մարզային հյուրախաղերի մեկնարկը կտրվի հուլիսի 18-ին Կոտայքի մարզից, այնուհետև համերգները կշարունակվեն Արմավիրի և Արարատի մարզերում: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մարզային համերգները՝ հուլիսի 18-ին՝ ժամը 14:00-ին, Չարենցավանի Ար. Խաչատրյանի անվան […] ...

Ի՞նչ է փոխվել տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքում

17:00 08.07.2025

Ի՞նչ է փոխվել տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքում

Օրեր առաջ տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքում և հարակից օրենքների նախագծերում նոր փոփոխություններ են արվել. այսօր հրավիրված մամուլի ասուլիսին թեմայի շուրջ մանրամասներ են ներկայացվել: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Քննարկվել են ՀՀ և Վրաստանի Սահմանադրական դատարանների միջև համագործակցությանն առնչվող հարցեր

16:47 08.07.2025

Քննարկվել են ՀՀ և Վրաստանի Սահմանադրական դատարանների միջև համագործակցությանն առնչվող հարցեր

Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն Աջարիայի ինքնավար հանրապետություն աշխատանքային այցի ընթացքում հուլիսի 8-ին հանդիպեց Վրաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Ռևազ Նադարաիայի հետ։ Հանդիպմանը քննարկվեցին ՀՀ և Վրաստանի Սահմանադրական դատարանների միջև համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Հանդիպմանը մասնակցում էր նաև Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Նարինե Մաթոսյանը: ...

BACK_TO_TOP