12:17 22.07.2020
Կորոնավիրուսը մեզ հետ կմնա առաջիկա տասնամյակներում: Աշխարհը պետք է նոր իրականությանը սովորի, և նույնիսկ պատվաստանյութը չի կարող ամբողջությամբ վերացնել այն. այսպիսի հայտարարություն է արել Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Ջոն Բելլը:
«Քիչ հավանական է, որ հավիտյան վերանա, չնայած պատվաստանյութի նախատիպի փորձարկման մասին Օքսֆորդի համալսարանից եկած դրական լուրերին »,- ասել է նա:
Բրիտանական խորհրդարանում ելույթի ժամանակ Welcome trust հիմնադրամի ղեկավար Ջերեմի Ֆարարը հայտարարել էր, որ հույս ունի, որ մինչև Ծննդյան տոներ կյանքը իր հուն կվերադառնա, սակայն եթե անզգուշություն ցուցաբերվի, ապա կորոնավիրուսի երկրորդ ալիքը անխուսափելի կլինի:
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիան հայտարարել է Օքսֆորդի համալսարանի մշակած COVID19-ի պատվաստանյութի հաջողության մասին: Նշվում է, որ կլինիկական փորձարկումների ժամանակ պատվաստանյութը օրգանիզմում առաջացրել է իմունային պատասխան և անվտանգ է: Պատվաստանյութը փորձարկվել է 1077 կամավորի վրա: Արդյունքները խոստումնալից են, առաջիկայում անցկացվելու են ավելի մասշտաբային փորձարկումներ:
18:30 07.07.2025
Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների վեհաժողովի նախագահի հետՀուլիսի 6-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների վեհաժողովի նախագահ Պայվի Կաուկորանտայի հետ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել հուլիսի 7-ից 9-ը կայանալիք Ագրեսիայի հանցագործության վերանայման հատուկ նստաշրջանի օրակարգային հարցերի վերաբերյալ։ Երկուստեք ընդգծվել է միջազգային իրավունքի անկյունաքարային դերը՝ միջազգային խաղաղության ու անվտանգության ապահովման հարցում։ ՀՀ ԱԳ […] ...
18:22 07.07.2025
Հայտարարագիր լրացրած 33 հազար 104 քաղաքացի ետ է ստացել 2 միլիարդ 928 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետՀունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 33 հազար 104 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1266 քաղաքացի) ետ է ստացել 2 միլիարդ 928 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +107 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 88.4 հազար դրամ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ […] ...
18:14 07.07.2025
Մարտունիում բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Opel Vectra»-ն․ կա տուժածԱյսօր՝ հուլիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Մարտունի քաղաքի Նարեկացի և Գետափնյա փողոցների խաչմերուկում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 63-ամյա Մելիք Մկրտչյանի վարած «УАЗ» մակնիշի շտապօգնության ավտոմեքենան և 69-ամյա Անդրանիկ Մկրտչյանի վարած «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով շտապօգնության բժիշկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մարտունի» բժշկական […] ...
18:06 07.07.2025
Հայաստանի հավաքականը թիմային պայքարում չորրորդն է․ Ըմբշամարտի Մ20 ԵԱԻտալիայի Կաորլե քաղաքում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը թիմային պայքարում զբաղեցրել է չորրորդ տեղը: Մեր հավաքականը առաջնությունում նվաճել էր երկու մեդալ. Սարգիս Բեգոյանը (61 կգ) ոսկե մեդալակիր էր դարձել, Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ)` բրոնզե: ...
17:54 07.07.2025
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում էՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է՝ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում իրականացված փոփոխությունների շրջանակում ընդլայնվել է 4 մլն դրամ սահմանաչափով բնակավայրերի ցանկը․ նախկին 452 բնակավայրի փոխարեն՝ այժմ ցանկում ներառված է 57 համայնքի 611 բնակավայր։ Բնակավայրերի ընդլայնված ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://mlsa.am/news/974: Հուլիսի 1-ից ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների […] ...