13:52 22.07.2020
Այսուհետև Վեդու համայնքապետարան մուտք գործողը ոտքից գլուխ ախտահանվելու է։
Երեկ համայնքապետարանում «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների հետ համագործակցության արդյունքում տեղադրվել է ախտահանիչ թունել, որն իր տեսակով առաջինն է Հայաստանում։ Ներկա էին Վեդու համայնքապետ Վարուժան Բարսեղյանը, նախագծի հեղինակ, Վեդի քաղաքի «Արմաթ» լաբորատորիայի խմբավար Օրբել Խաչատրյանը, «Արմաթ» նախագծի մեթոդաբանության պատասխանատու Ավագ Սայանը, ԱՏՁՄ գործադիր տնօրենի ժ. պ. Արկադի Սահակյանը, հյուրեր։
«Այս ապարատները, որ կոչվում են ախտահանիչ թունելներ, կիրառվում են տարբեր երկրներում, այդ թվում՝ ԱՊՀ-ում։ Նախագծի գծագրերը կային վաղուց, սակայն այն իրագործելու, ապրանքային տեսքի բերելու համար անհրաժեշտ էր որոշակի ֆինանսավորում։ Մի օր նկատեցի, թե ինչպես է մեր համայնքապետը փողոցում մարդկանց դիմակ բաժանում ու անմիջապես հանդիպում խնդրեցի, որ միասին ձգտենք ավելին անելու մեր համայնքի համար։ Դրա ընթացքում ներկայացրի ապարատ պատրաստելու գաղափարը, ինչը մեծ ոգևորությամբ ընդունվեց։ Շուտով որոշվեց ֆինանսավորել առաջին նմուշի պատրաստումը՝ հենց համայնքապետարանի մուտքի մոտ տեղադրելու համար»,- նշեց Օրբել Խաչատրյանը։
Նախագծի հեղինակը նշեց նաև, որ ապարատի ստեղծման ընթացքում կատարվել են որոշ էական ինովացիաներ։
«Թունելը պատրաստելիս փորձել ենք հնարավորինս պարզեցնել կառուցվածքն ու պատրաստման գործընթացը, որպեսզի արդյունքում ապարատի մանրամասները բաց կերպով տրամադրենք մեր «Արմաթ» համայնքին, որ երեխաները կարողանան մարզերում իրենց ուժերով պատրաստել այն։ Ֆինանսական տեսանկյունից ևս սարքը բավականին մատչելի է։ Համավարակի առաջին իսկ օրվանից «Արմաթ» համայնքն ընդունել է մարտահրավերն ու մինչև վերջ փորձելու է աջակցել պայքարին»,- հավելեց Օ. Խաչատրյանը։
Սարքի առաջին փորձարկմանը Վեդու համայնքապետ Վարուժան Բարսեղյանը շատ կարևոր համարեց այս սարքի առկայությունը համայնքապետարանում և հույս հայտնեց, որ այն արդյունավետ կլինի ու համագործակցությունը «Արմաթ» համայնքի հետ շարունակական բնույթ կկրի։
ԱՏՁՄ գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արկադի Սահակյանն իր խոսքում նշեց, որ այս նախագիծը չափազանց կարևոր է, քանի որ երկրի համար նման բարդ իրավիճակում երեխաները սովորում են սոցիալական պատասխանատվություն կրել իրենց պետության ու հասարակության առաջ, փորձել հնարավորինս օգտակար լինել իրենց գործունեությամբ։ Նախորդ փորձը դիմավահանների արտադրությունն էր, որի մեկնարկից ի վեր աշխատանքները տարածվեցին ամբողջ համայնքով ու երկու հազարից ավելի դիմավահաններ տրամադրվեցին բուժհաստատություններին ու ուժային կառույցներին։
«Այժմ համոզված ենք, որ Վեդին կլինի առաջինը և նման ապարատներ շուտով կպատրաստվեն մեր տարբեր մարզերի «Արմաթ» համայնքի ներկայացուցիչների կողմից»,- ամփոփեց Ա. Սահակյանը։
19:53 08.07.2025
Իրանը պատրաստ է միջուկային բանակցությունների, բայց կասկածում է ԱՄՆ-ի անկեղծությանը. Financial TimesԻրանը պատրաստ է շարունակել բանակցությունները իր միջուկային ծրագրի շուրջ, սակայն Միացյալ Նահանգները պետք է անկեղծ հետաքրքրություն ցուցաբերի առաջացած ճգնաժամի խաղաղ կարգավորման նկատմամբ, գրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին բրիտանական Financial Times թերթում հրապարակված հոդվածում։ «Իրանը շարունակում է հետաքրքրված լինել դիվանագիտությամբ, սակայն մենք ունենք լավ պատճառներ կասկածելու հետագա երկխոսությանը։ Եթե կա այս հարցը բարեկամաբար […] ...
19:45 08.07.2025
Գիտեմ՝ ինչու են Սպերցյանի անունը կապում «Լիդսի» հետ». Բուզնիկին«Կրասնոդարի» սելեկցիոն ծառայության ղեկավար Մաքսիմ Բուզնիկինը խոսել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հնարավոր տրանսֆերի մասին, հայտնում է Матч ТВ-ն: «Սպերցյանի տեղափոխությունը «Լի՞դս»: Հասկանում եմ, որ այս խոսակցությունները պայմանավորված են այն հանգամանքով, որ «Լիդսում» է աշխատում Ֆարկեն, որը լավ է ճանաչում Սպերցյանին: Գուցե ինչ-որ խոսակցություն եղել է նրանց միջև գործարքի հնարավորությունների մասին, բայց մինչև այս […] ...
19:34 08.07.2025
ՊՆ N զորավարժադաշտում, նախնական տվյալներով, ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով կան տուժածներ. ՊՆՀուլիսի 8-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում՝ ՊՆ N զորավարժադաշտում ուսումնական պարապմունքի ընթացքում, նախնական տվյալներով, ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով կան տուժածներ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ը։ «Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Տուժածների առողջական վիճակի վերաբերյալ, ըստ անհրաժեշտության, կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- ասված է հաղորդագրության մեջ։ ...
19:28 08.07.2025
ԱՄՆ-ը շուտով կհայտարարի ներմուծման նոր մաքսատուրքերի մասին․ ԹրամփՄիացյալ Նահանգները կշարունակի նամակներ ուղարկել առևտրային գործընկերներին՝ մոտ ապագայում նրանց տեղեկացնելով ներմուծման նոր մաքսատուրքերի մասին, երեքշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ արտասահմանյան ապրանքների ներմուծման մաքսերի ավելացման ժամանակավոր կասեցումը հուլիսի 9-ից երկարաձգել է մինչև օգոստոսի 1-ը։ «Ըստ այսօր, վաղը և առաջիկա օրերին տարբեր երկրներ ուղարկվելիք նամակների, մաքսատուրքերը […] ...
19:17 08.07.2025
Հրդեհ Խաչփառ գյուղումՀուլիսի 8-ին, ժամը 18:05-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Խաչփառ գյուղի 4-րդ փողոցի տներից մեկում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար: Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան […] ...