08:10 23.07.2020
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Երևանում՝
11:00-17:00 Աբովյան փ. 30-36 շենքեր, Մոսկովյան փ. 7, 9 շենքեր, Մաշտոցի պող. 33/1, 35, 37 շենքեր, Թումանյան փ. 38 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սայաթ Նովա նրբ․ 76-84 սեփական տներ, Նալբանդյան փ. 25/14, Պուշկին փ. 37, Վրացյան փ. 84/1 շենքեր, Արշակունյաց պող․ 6, 8, 45, 47, 49 շենքեր, Եր․ Քոչարի փ. 22, 28 շենքեր, Արհեստավորների փ. 91-163, Զավարյան փ. 18-47, Գրողների փ. 3-16, Նար Դոս փ. 39, 43 սեփական տներ, Գարեգին Նժդեհի փ․ 56ա, 56բ շենքեր, Նորագավիթ 4-րդ փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Դավթաշեն 1-ին թաղ. 49, 50 շենքեր, Դավթաշեն 3-րդ թաղ. 6 հանրակացարան, Մելիքյան փողոց մասնակի, Սիլիկյան Հին խճուղու հարակից արտադրամասեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Րաֆֆու փ. 39 և Բաբաջանյան 1/1 շենքեր, Նոր Նորքի 2-րդ զանգ.`Մոլդովական փ. 32/2 շենք, Նոր Նորքի 6-րդ զանգ.՝ Շոպրոնի փ. 2 շենք , Շոպրոնի 3-րդ նրբ. 7 /19/ շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորքի 8-րդ զանգ.՝ Մինսկի փ. 6, 18 շենքեր, Ավան՝ Խուդյակով փ. 1/2 շենք, Աղի Հանք՝ 4/4 շենք, Ավան Առինջ՝ Բաբաջանյան փ. 13 (3/11) շենք, Տաշքենդի փ. 21 (1/12) շենք, Տաշքենդի նրբ․ 13 (2/10) շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
Արմավիրի մարզում՝
11։00-17։00 Արևաշատ, Պտղունք, Մուսալեռ գյուղերն ամբողջությամբ, Թաիրով, Փարաքար գյուղեր` մասնակի,
Կոտայքի մարզում՝
10։00-16։00 Եղվարդ համայնք Շահումյան և Սպանդարյան փողոցներ, Կալեր և Նոր թաղամասեր, Գետամեջ համայնք`մասնակի, «Աղի հանք» և «Երազ» այգեգործական ընկերություններ, Պտղնի պոմպակայան, «Մ․ Մարտիրոսյան» և «Վ․ Գրիգորյան» ՍՊԸ-ներ,
Շիրակի մարզում՝
10:30-15:00 Ախուրյանի տարածաշրջան, Ախուրյան գյուղ «Ճանշին» և «Գյուղշին» բանավաններ, «Ճանշին», «Յումս», «Ախուրյանի բենզալցակայան» կազմակերպություններ,
10:00-16:00 Աշոցքի տարածաշրջան, Բաշգյուղ, Փոքր Սարիար, Կաքավասար, Ձորաշեն և Սարապատ գյուղեր:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
19:53 08.07.2025
Իրանը պատրաստ է միջուկային բանակցությունների, բայց կասկածում է ԱՄՆ-ի անկեղծությանը. Financial TimesԻրանը պատրաստ է շարունակել բանակցությունները իր միջուկային ծրագրի շուրջ, սակայն Միացյալ Նահանգները պետք է անկեղծ հետաքրքրություն ցուցաբերի առաջացած ճգնաժամի խաղաղ կարգավորման նկատմամբ, գրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին բրիտանական Financial Times թերթում հրապարակված հոդվածում։ «Իրանը շարունակում է հետաքրքրված լինել դիվանագիտությամբ, սակայն մենք ունենք լավ պատճառներ կասկածելու հետագա երկխոսությանը։ Եթե կա այս հարցը բարեկամաբար […] ...
19:45 08.07.2025
Գիտեմ՝ ինչու են Սպերցյանի անունը կապում «Լիդսի» հետ». Բուզնիկին«Կրասնոդարի» սելեկցիոն ծառայության ղեկավար Մաքսիմ Բուզնիկինը խոսել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հնարավոր տրանսֆերի մասին, հայտնում է Матч ТВ-ն: «Սպերցյանի տեղափոխությունը «Լի՞դս»: Հասկանում եմ, որ այս խոսակցությունները պայմանավորված են այն հանգամանքով, որ «Լիդսում» է աշխատում Ֆարկեն, որը լավ է ճանաչում Սպերցյանին: Գուցե ինչ-որ խոսակցություն եղել է նրանց միջև գործարքի հնարավորությունների մասին, բայց մինչև այս […] ...
19:34 08.07.2025
ՊՆ N զորավարժադաշտում, նախնական տվյալներով, ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով կան տուժածներ. ՊՆՀուլիսի 8-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում՝ ՊՆ N զորավարժադաշտում ուսումնական պարապմունքի ընթացքում, նախնական տվյալներով, ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով կան տուժածներ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ը։ «Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Տուժածների առողջական վիճակի վերաբերյալ, ըստ անհրաժեշտության, կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- ասված է հաղորդագրության մեջ։ ...
19:28 08.07.2025
ԱՄՆ-ը շուտով կհայտարարի ներմուծման նոր մաքսատուրքերի մասին․ ԹրամփՄիացյալ Նահանգները կշարունակի նամակներ ուղարկել առևտրային գործընկերներին՝ մոտ ապագայում նրանց տեղեկացնելով ներմուծման նոր մաքսատուրքերի մասին, երեքշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ արտասահմանյան ապրանքների ներմուծման մաքսերի ավելացման ժամանակավոր կասեցումը հուլիսի 9-ից երկարաձգել է մինչև օգոստոսի 1-ը։ «Ըստ այսօր, վաղը և առաջիկա օրերին տարբեր երկրներ ուղարկվելիք նամակների, մաքսատուրքերը […] ...
19:17 08.07.2025
Հրդեհ Խաչփառ գյուղումՀուլիսի 8-ին, ժամը 18:05-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Խաչփառ գյուղի 4-րդ փողոցի տներից մեկում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար: Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան […] ...