11:49 23.07.2020
Հայաստան մշտական բնակության տեղափոխվող 30 քաղաքացի արդեն ստացել է անձնական օգտագործման ապրանքներն առանց մաքսային վճարների ներմուծելու հնարավորություն: Այս մասին այսօր հայտնել է ՊԵԿ մաքսային հսկողության վարչության ոչ սակագնային կարգավորման և մաքսային ընթացակարգերի համակարգման բաժնի պետ Վաղինակ Ջանինյանը: Նա տեղեկացրել է, որ «Մաքսային կարգավորման մասին օրենքում» փոփոխություններ և լրացումներ կատարելուց հետո պարզեցվել են նաև ընթացակարգերը. հայրենադարձն արտոնությունը և ապրանքներն ստանում է շատ արագ. «Վերջին փոփոխությունները դյուրացրել են մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձանց արտոնության տրամադրումը: Արդեն շուրջ երեսուն քաղաքացի ստացել է արտոնություն: Այս պահին ՊԵԿ-ն ուսումնասիրում է ևս հինգ քաղաքացու դիմում»:
Արտոնությունից օգտվելու համար անհրաժեշտ է նախ` ստանալ Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության տեղափոխման փաստի ճանաչումը հաստատող փաստաթուղթը` դիմելով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն, այնուհետև` դիմել ՊԵԿ։ Սակայն եթե քաղաքացին սկզբում դիմում է ՊԵԿ, կոմիտեն քաղաքացու փոխարեն հարցում է կատարում անձնագրային և վիզաների վարչություն` կցելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, հատուկ կամ մշտական (երկարաժամկետ) կացության կարգավիճակ կամ միջազգային պայմանագրով սահմանված դեպքում դրանց հավասարեցված կարգավիճակ ունենալու հանգամանքը հաստատող փաստաթուղթը։
«Ամբողջ գործընթացը տևում է միջինը 2-3 օր: Եթե ֆիզիկական անձը նախօրոք ներկայացնի ոստիկանությունից իրեն մշտական բնակության անձ ճանաչող փաստաթուղթը, ապա այդ ժամանակը կկրճատվի և մաքսային մարմնում կտևի մոտավորապես մեկ օր»,-վստահեցրել է Վաղինակ Ջանինյանը` հավելելով, որ հայտարարագիրը ներկայացվում է էլեկտրոնային եղանակով՝ մաքսային մարմինների օժանդակությամբ և տևում է առավելագույնը 1-1.5 ժամ:
Համապատասխան կարգավորման համար նախագիծը մշակած ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի գնահատմամբ` նախագիծը կարող է նաև խթանել հայրենադարձությունը: Արտոնությունից արդեն օգտվել են հայրենադարձներ ԱՄՆ-ից, Գերմանիայից, Չինաստանից, Ֆրանսիայից: Պատգամավորը վստահ է, որ կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված սահմանների բացվելուց հետո աշխարհագրությունը կընդլայնվի` հաշվի առնելով, որ օրենքի մշակման ընթացքում սփյուռքից դրական ազդակներ են ստացել:
Հնարավորությունից այսօր օգտվել է Վերա Սահակյանը, ով վերադարձել է ԱՄՆ-ից: «Իմ տան իրերն եմ բերել, ավելորդ ոչինչ չեմ բերել, ինձ ուրիշ ոչինչ պետք չէր: Օր չի տևել. առավոտյան եկել ենք, թղթերը պատրաստել են, րոպեներ չտևեց»,-ասաց Վերա Սահակյանը:
Նշենք, որ արտոնությունը վերաբերում է միայն օգտագործված ապրանքներին: Օգտվել կարող են այն անձինք, ովքեր մշտական բնակության տեղափոխման փաստաթղթի համար դիմելու օրվան նախորդող 1825 օր (մոտ 5 տարի) ժամանակահատվածում առնվազն 915 օր (մոտ 2.5 տարի) բացակայել են Հայաստանից: Ընդ որում, ներմուծումը պետք է իրականացնել 18 ամսվա ընթացքում:
Հիշեցնենք, որ ՊԵԿ-ը պատրաստել և կայքում հրապարակել է ընթացակարգերը մանրամասն ներկայացնող տեսաուղեցույց: Այս պահին կոմիտեն մշակում է նաև ուղեցույց, որը կտրամադրվի ՀՀ արտաքին գործերի նախարարությանը և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակին, ՀՀ դեսպանատներին՝ օտարերկրյա պետություններում բնակվող հայրենակիցներին ներկայացնելու նպատակով:
20:15 08.07.2025
ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանինՊետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սիլվանա Լեսկա Բարոլինին։ «Հանդիպմանն ընդգծել եմ Հայաստանի Հանրապետության և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության միջև հարկային և մաքսային ոլորտներում համագործակցության զարգացման կարևորությունը՝ հույս հայտնելով, որ այն կխթանվի համապատասխան ոլորտներում համագործակցության պայմանագրերի կնքման, ինչպես նաև ոլորտային լավագույն փորձի փոխանակման շրջանակում։ Անդրադարձ ենք […] ...
20:08 08.07.2025
«Նոայի» վերջնական հայտացուցակը «Բուդուչնոստի» դեմ խաղի համար«Նոան» ներկայացրել է ամբողջական հայտացուցակը «Բուդուչնոստի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի խաղին: Ցուցակում է նաև թիմի երիտասարդ ֆուտբոլիստ Սերգեյ Մուրադյանը, որը, ըստ ՈՒԵՖԱ-ի չափանիշների, արդեն համարվում է ակումբում մարզված երիտասարդ խաղացող: ...
19:53 08.07.2025
Իրանը պատրաստ է միջուկային բանակցությունների, բայց կասկածում է ԱՄՆ-ի անկեղծությանը. Financial TimesԻրանը պատրաստ է շարունակել բանակցությունները իր միջուկային ծրագրի շուրջ, սակայն Միացյալ Նահանգները պետք է անկեղծ հետաքրքրություն ցուցաբերի առաջացած ճգնաժամի խաղաղ կարգավորման նկատմամբ, գրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին բրիտանական Financial Times թերթում հրապարակված հոդվածում։ «Իրանը շարունակում է հետաքրքրված լինել դիվանագիտությամբ, սակայն մենք ունենք լավ պատճառներ կասկածելու հետագա երկխոսությանը։ Եթե կա այս հարցը բարեկամաբար […] ...
19:45 08.07.2025
Գիտեմ՝ ինչու են Սպերցյանի անունը կապում «Լիդսի» հետ». Բուզնիկին«Կրասնոդարի» սելեկցիոն ծառայության ղեկավար Մաքսիմ Բուզնիկինը խոսել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հնարավոր տրանսֆերի մասին, հայտնում է Матч ТВ-ն: «Սպերցյանի տեղափոխությունը «Լի՞դս»: Հասկանում եմ, որ այս խոսակցությունները պայմանավորված են այն հանգամանքով, որ «Լիդսում» է աշխատում Ֆարկեն, որը լավ է ճանաչում Սպերցյանին: Գուցե ինչ-որ խոսակցություն եղել է նրանց միջև գործարքի հնարավորությունների մասին, բայց մինչև այս […] ...
19:34 08.07.2025
ՊՆ N զորավարժադաշտում, նախնական տվյալներով, ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով կան տուժածներ. ՊՆՀուլիսի 8-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում՝ ՊՆ N զորավարժադաշտում ուսումնական պարապմունքի ընթացքում, նախնական տվյալներով, ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով կան տուժածներ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ը։ «Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Տուժածների առողջական վիճակի վերաբերյալ, ըստ անհրաժեշտության, կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- ասված է հաղորդագրության մեջ։ ...