19:20 23.07.2020
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հյուսիսային տարածքային կենտրոնի մասնագետներն այսօր ուժեղացված ռեժիմով հերթական ստուգայցն իրականացրել են Գյումրի և Արթիկ քաղաքներում: Գյումրիում ուժեղացված ստուգայց անցկացվել էր երկու օր առաջ ևս։ Ստուգայցերի շրջանակն այսօր ընդգրկել է, մասնավորապես, «Գյումրիի տարեցների շուրջօրյա խնամքի կենտրոն»-ը, «Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության N2 գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ը և «Հարավկովկասյան երկաթուղու» Գյումրիի գրասենյակը:
Դիտարկումներն իրականացվում են ստուգաթերթերով, որոնց վրա կետ առ կետ լրացվում են պահպանված և չպահպանված նորմերը:
ԱԱՏՄ մասնագետները փաստում են՝ համաճարակային կանոնների խախտումներ դեռ արձանագրվում են, թեկուզ ոչ նախկին ծավալներով:
Ուժեղացված ստուգայցի արդյունքում Հարավկովկասյան երկաթուղու Գյումրիի գրասենյակում արձանագրվել է անհատական պաշտպանիչ միջոցների համար նախատեսված փակվող, ոտնակով աղբարկղերի բացակայություն, ջերմաչափման գրանցամատյանը չի համապատասխանել սահմանված հավելվածին, ախտահանման գրանցամատյան չի վարվել, թեև վստահեցրել են, որ ախտահանում իրականացվում է։
Չի վարվել նաև այցելուների ջերմաչափման գրանցամատյան, ինչը հիմնավորվել է այցելուներ չունենալով: ԱԱՏՄ մասնագետները տեղում կազմել են արձանագրություն՝ պարետատուն ներկայացնելու համար, տարվել է նաև խորհրդատվական աշխատանք:
Այլ պատկեր է արձանագրվել Գյումրիի տարեցների շուրջօրյա խնամքի կենտրոնում և «Գյումրիի Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության N2 գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ում: Փակ տիպի այս հաստատություններում, որտեղ աշխատում են 14-օրյա հերթափոխով, բոլոր աշխատակիցները հետազոտվում են մինչ հերթափոխն ընդունելը: Դիտարկման արդյունքում արձանագրվել է, որ հակահամաճարակային միջոցառումների պատասխանատուները նշանակված են, խնամքի կենտրոնում ստեղծված է օպերատիվ շտաբ՝ իր պատասխանատուով:
Գրանցամատյանները պատշաճ լրացված են, երեխաներին խնամքի կենտրոնում օրական ջերմաչափում են նույնիսկ երեք անգամ: Ապահովված են անհատական պաշտպանիչ միջոցները, դիմավահանները, ախտահանիչները, հպման մակերեսների համար օգտագործվում է սպիրտի 70 տոկոսանոց լուծույթ, սանհանգույցներում առկա են մեկանգամյա օգտագործման անձեռոցիկներ:
23:00 08.07.2025
Սալիվանը բացահայտել է Բայդենի վարչակազմի հիմնական նպատակները Ուկրաինայի հակամարտության մեջԱՄՆ ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջեյք Սալիվանը հերքել է այն պնդումները, որ Ջո Բայդենի վարչակազմը կենտրոնացած է Ուկրաինայում հակամարտության սրման վերահսկման վրա, և ասել է, որ գլխավոր խնդիրը Կիևին զենք մատակարարելն է։ Նա այս մասին ասել է «Օբշչեստվեննի»-ին տված հարցազրույցում։ Սալիվանը «ամբողջովին մերժեց» այն պնդումները, որ Բայդենի նախագահության ընթացքում Վաշինգտոնի հիմնական ռազմավարությունը «էսկալացիայի կառավարումն» էր։ […] ...
22:50 08.07.2025
The Times of Israel. Նեթանյահուն և Թրամփը երկրորդ հանդիպումը կունենան երեկոյանԱՄՆ այցելած Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օրվա ընթացքում ևս մեկ հանդիպում կանցկացնեն, հաղորդում է The Times of Israel-ը։ Նեթանյահուի գրասենյակի նրա աղբյուրի խոսքով՝ հանդիպումը նախատեսված է հուլիսի 8-ի երեկոյան։ Նեթանյահուն Վաշինգտոն է ժամանել հուլիսի 7-ին։ Այդ երեկոյան նա իր առաջին հանդիպումն է ունեցել Թրամփի հետ։ Ինչպես նշում է The Times […] ...
22:40 08.07.2025
«Գաֆեսճեան» քանդակների պուրակում նախատեսվում է բացօթյա համերգ՝ կիթառահարների մասնակցությամբԿենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և Play2festival-ի գործակցությամբ հուլիսի 11-ին՝ ժամը 19:00-ին, «Գաֆեսճեան» քանդակների պուրակում («Կասկադ») նախատեսվում է բացօթյա համերգ՝ 8-22 տարեկան շուրջ 70 կիթառահարների մասնակցությամբ, այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Հայաստանում երրորդ տարին անցկացվող Երիտասարդական Կիթառի փառատոնի մասնակիցները՝ Երևանի տարբեր արվեստի դպրոցների սաներ են: Այս տարի երևանցի կիթառահարները հանդես կգան աշխարհահռչակ դասական կիթառահար, […] ...
22:33 08.07.2025
Մակրոնը Պաղեստինի ճանաչումը համարել է Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ ուղինՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Պաղեստինի պետության ճանաչումը Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ միջոցն է։ «Մենք համատեղ աշխատում ենք Պաղեստինի պետությունը ճանաչելու ուղղությամբ։ Այս քաղաքական լուծման ընդունումը խաղաղության միակ ճանապարհն է», – ասել է Մակրոնը բրիտանական խորհրդարանում ունեցած ելույթում։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է նաև հրադադարի հասնել Գազայի հատվածում։ «Անվերջ պատերազմը՝ առանց ռազմավարական նպատակի, […] ...
22:26 08.07.2025
Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին․ կա երկու տուժածՀուլիսի 8-ին, ժամը 18:16-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին։ […] ...
22:22 08.07.2025
Brent նավթի գինը գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարըԼոնդոնի միջմայրցամաքային բորսայում (ICE) այս տարվա սեպտեմբերին Brent նավթի ֆյուչերսների գինը հունիսի 24-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Մոսկվայի ժամանակով 18:27-ի դրությամբ նավթի գինը արագացրել է իր աճը 0.56%-ով՝ հասնելով մեկ բարելի համար 69.97 դոլարի: Նշվում է նաև, որ WTI-ում նավթի ֆյուչերսների գինը այս տարվա […] ...