14:31 24.07.2020
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում քննություն է տարվում Արզական գյուղի Թեղենիքի խճուղում տեղի ունեցած միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
2020թ. հուլիսի 22-ին՝ ժամը 23:30-ին, «Չարենցավանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել այն մասին, որ որովայնի աջ կողմնային շրջանի կտրած-ծակած թափանցող վերք՝ մկանների վնասումով, սուր արյունահոսությամբ, լյարդի 5-րդ սեգմենտի վնասումով, ձախ 9-րդ և 10-րդ կողերի մակարդակով, պտկային գծով կտրած-ծակած չթափանցող վերք ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Արզական գյուղի 22-ամյա բնակիչ, որը հայտնել է, որ իրեն դանակահարել են:
Բացի դրանից՝ մեկ այլ ահազանգ էլ ստացվել է հուլիսի 23-ի գիշերը՝ ժամը 01:20-ին, «Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից, այն մասին, որ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Արզական գյուղի 28-ամյա բնակիչ՝ պոլիտրավմա, աջ սրունքի կոտրվածք, հոնքի շրջանի սալջարդ» ախտորոշումով և հայտարարել, որ իրեն ծեծի են ենթարկել:
Իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է, որ երիտասարդները նշված վնասվածքներն ստացել են հուլիսի 22-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Թեղենիքի խճուղում տեղի ունեցած նույն միջադեպի ժամանակ:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Որոշում է կայացվել՝ նշված անձանց տուժող ճանաչելու մասին:
Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Արզական գյուղի բնակիչներ, երկու եղբայրների և համագյուղացի եղբայրների միջև տեղի է ունեցել վիճաբանություն, ինչը վերաճել է ծեծկռտուքի, որի ժամանակ էլ 28-ամյա երիտասարդը դանակով հարվածներ է հասցրել 22-ամյա համագյուղացուն:
Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են արնանման հետքեր, վերցվել են փորձանմուշներ, տուժածներից վերցվել են արյան նմուշներ, առգրավվել են դեպքի պահին տուժողների հագին եղած հագուստները, նշանակվել են դատաքիմիական և դատակենսաբանական համալիր, դատաբժշկական փորձաքննություններ, հարցաքննվել են դեպքին ականատես անձինք: Նախաքննության ընթացքում ներկայացվել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը, որն առգրավվել է: 28-ամյա երիտասարդի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Կատարվում է նախաքննություն:
Ձեռնարկվում են քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, ինչպես նաև միջադեպին մասնակից անձանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու և քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:
23:00 08.07.2025
Սալիվանը բացահայտել է Բայդենի վարչակազմի հիմնական նպատակները Ուկրաինայի հակամարտության մեջԱՄՆ ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջեյք Սալիվանը հերքել է այն պնդումները, որ Ջո Բայդենի վարչակազմը կենտրոնացած է Ուկրաինայում հակամարտության սրման վերահսկման վրա, և ասել է, որ գլխավոր խնդիրը Կիևին զենք մատակարարելն է։ Նա այս մասին ասել է «Օբշչեստվեննի»-ին տված հարցազրույցում։ Սալիվանը «ամբողջովին մերժեց» այն պնդումները, որ Բայդենի նախագահության ընթացքում Վաշինգտոնի հիմնական ռազմավարությունը «էսկալացիայի կառավարումն» էր։ […] ...
22:50 08.07.2025
The Times of Israel. Նեթանյահուն և Թրամփը երկրորդ հանդիպումը կունենան երեկոյանԱՄՆ այցելած Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օրվա ընթացքում ևս մեկ հանդիպում կանցկացնեն, հաղորդում է The Times of Israel-ը։ Նեթանյահուի գրասենյակի նրա աղբյուրի խոսքով՝ հանդիպումը նախատեսված է հուլիսի 8-ի երեկոյան։ Նեթանյահուն Վաշինգտոն է ժամանել հուլիսի 7-ին։ Այդ երեկոյան նա իր առաջին հանդիպումն է ունեցել Թրամփի հետ։ Ինչպես նշում է The Times […] ...
22:40 08.07.2025
«Գաֆեսճեան» քանդակների պուրակում նախատեսվում է բացօթյա համերգ՝ կիթառահարների մասնակցությամբԿենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և Play2festival-ի գործակցությամբ հուլիսի 11-ին՝ ժամը 19:00-ին, «Գաֆեսճեան» քանդակների պուրակում («Կասկադ») նախատեսվում է բացօթյա համերգ՝ 8-22 տարեկան շուրջ 70 կիթառահարների մասնակցությամբ, այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Հայաստանում երրորդ տարին անցկացվող Երիտասարդական Կիթառի փառատոնի մասնակիցները՝ Երևանի տարբեր արվեստի դպրոցների սաներ են: Այս տարի երևանցի կիթառահարները հանդես կգան աշխարհահռչակ դասական կիթառահար, […] ...
22:33 08.07.2025
Մակրոնը Պաղեստինի ճանաչումը համարել է Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ ուղինՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Պաղեստինի պետության ճանաչումը Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ միջոցն է։ «Մենք համատեղ աշխատում ենք Պաղեստինի պետությունը ճանաչելու ուղղությամբ։ Այս քաղաքական լուծման ընդունումը խաղաղության միակ ճանապարհն է», – ասել է Մակրոնը բրիտանական խորհրդարանում ունեցած ելույթում։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է նաև հրադադարի հասնել Գազայի հատվածում։ «Անվերջ պատերազմը՝ առանց ռազմավարական նպատակի, […] ...
22:26 08.07.2025
Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին․ կա երկու տուժածՀուլիսի 8-ին, ժամը 18:16-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին։ […] ...
22:22 08.07.2025
Brent նավթի գինը գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարըԼոնդոնի միջմայրցամաքային բորսայում (ICE) այս տարվա սեպտեմբերին Brent նավթի ֆյուչերսների գինը հունիսի 24-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Մոսկվայի ժամանակով 18:27-ի դրությամբ նավթի գինը արագացրել է իր աճը 0.56%-ով՝ հասնելով մեկ բարելի համար 69.97 դոլարի: Նշվում է նաև, որ WTI-ում նավթի ֆյուչերսների գինը այս տարվա […] ...