Հերթական անգամ փորձել են կողոպտել «Հայփոստ»-ի մասնաճյուղերից մեկը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.80
  • 449.34
WEATHER
+25.09 oC

Հերթական անգամ փորձել են կողոպտել «Հայփոստ»-ի մասնաճյուղերից մեկը

16:06 09.01.2018

Երեկ գիշերը «Հայփոստ» ՓԲԸ-ում գողության հերթական փորձն է գրանցվել: Այս անգամ թիրախը եղել է Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 52 հասցում գործող «ՀայՓոստ» ՓԲԸ-ի թիվ 31 բաժանմունքը: Անհայտ անձը երեկ՝ հունվարի 8-ին, ժամը 21։50-ի սահմաններում, որոշ գործիքների գործադրմամբ, բացել է  բաժանմունքի  պատուհանը և ներս մտել, բայց պլանավորածը ավարտին հասցնել չի հաջողվել: «ՀայՓոստ» ՓԲԸ-ի թիվ 31 բաժանմունքի աշխատակիցներից մեկը  ShantNews-ին  հետևյալն է պատմել:

«Մտնող, իրոք, եղել է, բայց ոչինչ չի եղել, ոչ մի վնաս չի եղել: Վիրավորներ, տուժածներ չկան: Ուշ ժամի է եղել, երբ աշխատողներ արդեն չկային, մեր անվտանգությունն է տեսել, որ մարդ մտավ ներս ու դրանից հետո բոլոր հարցերը կարգավորվել են, ոչինչ չի կորել: Չի հասցրել ինչ-որ բան անի, միանգամից արձագանքը եղել է»:

 ShantNews-ի այցելության պահին  բաժանմունքն աշխատելիս է եղել բնականոն աշխատանքային գրաֆիկով: 

 

«Հայփոստ» ընկերության մամուլի և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գևորգ Աբրահամյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ավելին ասել չի կարող, քանի որ կատարվածով ոստիկանությունն է զբաղվում, իսկ կատարվածի մասին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է տվել «ՀայՓոստ» ՓԲԸ-ի անվտանգության աշխատակից, 34-ամյա Արսեն Մ.-ն։ Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ 

Հիշեցնենք, որ սա, վերջին շրջանում, առաջին դեպքը չէ: Հունվարի 4-ին Արարատի մարզի Շահումյան գյուղում «Հայփոստի» ավտոմեքենայից գողացել էին  չորս գյուղերի թոշակառուների համար նախատեսված թոշակների գումարի պարկերը, իսկ հունվարի 5-ին բացել էին Սիսիան քաղաքի Սիսական 39 հասցեում գտնվող մասնաճյուղի պատուհանը և դարձյալ գումար հափշտակել:  

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վարագավան-Տավուշ ճանապարհի՝ 13.4 կմ հատվածում ընթանում են միջին նորոգման աշխատանքներ

23:51 13.08.2025

Վարագավան-Տավուշ ճանապարհի՝ 13.4 կմ հատվածում ընթանում են միջին նորոգման աշխատանքներ

Հ-82 /Հ-37/-Վարագավան-Տավուշ-/Հ-36/ ճանապարհի կմ5+600+կմ19+020 հատվածում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ։ Նորոգվող ճանապարհի ընդհանուր երկարությունը մոտ 13.4կմ է։ Այս պահին տեղադրվում է ասֆալտբետոնե ծածկ։ Այդ մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Միջին նորոգման աշխատանքներն իրականացվում են ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Ասֆալտբետոնե ծածկի տեղադրումից հետո նորոգվող ճանապարհը կգծանշվի, կհարթեցվեն կողնակները, կտեղադրվեն ուղղորդիչ սյուներ։ ...

Թիկնիզյանի «Ցրվենա Զվեզդան» դուրս է եկել ՉԼ որակավորման փլեյ-օֆֆ

23:48 13.08.2025

Թիկնիզյանի «Ցրվենա Զվեզդան» դուրս է եկել ՉԼ որակավորման փլեյ-օֆֆ

Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդան» սեփական դաշտում ոչ-ոքի (1-1) է գրանցել լեհական «Լեխի» հետ։ Դաշտի տերերի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը։ Բելգրադի թիմը դիմակայությունում հաղթել է 4-2 հաշվով և դուրս եկել որակավորման փլեյ-օֆֆ, որտեղ կմրցի Կիպրոսի չեմպիոն «Պաֆոսի» հետ։ ...

Ավինյան. Կառուցումից հետո առաջին անգամ հիմնանորոգված հ. 61 մանկապարտեզում 260 երեխա արդեն խաղում և սովորում է ապահով ու հարմարավետ միջավայրում

23:44 13.08.2025

Ավինյան. Կառուցումից հետո առաջին անգամ հիմնանորոգված հ. 61 մանկապարտեզում 260 երեխա արդեն խաղում և սովորում է ապահով ու հարմարավետ միջավայրում

Մանկապարտեզների վերակառուցումն ու հիմնանորոգումը մեր կարևոր ուղղություններից է և մեր նպատակն է ստեղծել բարեկարգ ու ժամանակակից պայմաններ մեր երեխաների համար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Կառուցումից հետո առաջին անգամ հիմնանորոգված հ. 61 մանկապարտեզում 260 երեխա արդեն խաղում և սովորում է ապահով ու հարմարավետ միջավայրում»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Մերց. Թրամփը Պուտինի հետ հանդիպումից հետո դրա արդյունքների մասին կտեղեկացնի Զելենսկիին և ԵՄ առաջնորդներին

23:38 13.08.2025

Մերց. Թրամփը Պուտինի հետ հանդիպումից հետո դրա արդյունքների մասին կտեղեկացնի Զելենսկիին և ԵՄ առաջնորդներին

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անմիջապես կտեղեկացնի Վլադիմիր Զելենսկիին և եվրոպացի առաջնորդներին Ալյասկայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպման արդյունքների մասին։ «Մենք մաղթեցինք նախագահ Թրամփին հաջողություն։ Մենք համաձայնեցինք, որ նախագահ Պուտինի հետ հանդիպումից անմիջապես հետո նա նախ կտեղեկացնի Վլադիմիր Զելենսկիին։ Այնուհետև, դրանից անմիջապես հետո, նա կտեղեկացնի նաև այս […] ...

ՊՍԺ-ի արարքը հարգանքի բացակայություն է․ Ռայոլա

23:32 13.08.2025

ՊՍԺ-ի արարքը հարգանքի բացակայություն է․ Ռայոլա

Ջանլուիջի Դոնարումայի գործակալ Էնցո Ռայոլան մեկնաբանել է դարպասապահին թիմի կազմից հեռացնելու ՊՍԺ-ի որոշումը, հաղորդում է Sky Sport Italia-ն: «Ես կարող եմ հասկանալ նոր դարպասապահ հրավիրելու որոշումը, բայց այսպես ձերբազատվել Դոնարումայից, երբ նա այդքան բան է արել ակումբի համար, համարում եմ հարգանքի բացակայություն: Նշանակություն չունի, որ որոշումը կայացրել է մարզիչը. նա աշխատում է ակումբի համար: Մենք […] ...

Թրամփ. Ուկրաինայի հարցով եռակողմ հանդիպում չի լինի, եթե Ռուսաստանը չտա անհրաժեշտ պատասխանները

23:27 13.08.2025

Թրամփ. Ուկրաինայի հարցով եռակողմ հանդիպում չի լինի, եթե Ռուսաստանը չտա անհրաժեշտ պատասխանները

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի մասնակցությամբ եռակողմ հանդիպումը տեղի չի ունենա, եթե Վաշինգտոնը չստանա այն պատասխանները, որոնք նա ակնկալում է Մոսկվայից՝ Ուկրաինայի կարգավորման վերաբերյալ իր հարցերին։ Այս հայտարարությունն արել է Թրամփը՝ այցելելով Վաշինգտոնի Ջոն Ֆ. Քենեդիի անվան կատարողական արվեստների կենտրոն՝ պատասխանելով լրագրողների հարցերին օգոստոսի 15-ին Ալյասկայում […] ...

BACK_TO_TOP