Անհրաժեշտ է մշակել իրավական մեխանիզմներ, որոնք ապագայում թույլ չեն տա նման իրավիճակների կրկնություն. Արա Աբրահամյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+25.09 oC

Անհրաժեշտ է մշակել իրավական մեխանիզմներ, որոնք ապագայում թույլ չեն տա նման իրավիճակների կրկնություն. Արա Աբրահամյան

08:10 25.07.2020

Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանը Sputnik Արմենիա-ի հետ զրույցում կոչ է արել կոշտ արձագանքել Մոսկվայում հայերի վրա հարձակումների և խտրականության փաստին։

«Ինչպես գիտեք, այդ ամենը շարունակվում է արդեն ավելի քան մեկ շաբաթ։ Մարդիկ զգացել են անպատժելիություն իրենց հայտարարություններում և վարքում․ ժամանակն անցել է, սկսվել են զանգվածային բախումներ։ Այժմ իրավիճակը գտնվում է նախագահի վարչակազմի հսկողության տակ, և՛ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, և՛ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել են սփյուռքի հետ»,-ասել է Աբրահամյանը։

Նրա խոսքով՝ անգամ  90-ականներին ռազմական հակամարտության ժամանակ, այդպիսի ագրեսիա չի եղել։ Ներկայիս կոնֆլիկտը արհեստածին է, այն հրահրում են անպատասխանատու և ագրեսիվ հայտարարությունները։ Իսկ տեսահոլովակների տարածումը սրում է իրավիճակը։

Այդ հարցում հայերի դիրքորոշումը պարզ է՝ անթույլատրելի են սադրանքները, ինչպես նաև ինչ-որ մեկի իրավունքների ոտնահարումը։ Իսկ այստեղ խոսքը վերաբերում է ՌԴ-ում ապրող էթնիկ հայերի իրավունքների սահմանափակմանը։

Ռուսաստանը նրանց հայրենիքն է, և նրանք չեն կարող ենթարկվել խտրականության և ագրեսիայի որևէ կողմից։

«Իշխանությունները պետք է խստորեն արձագանքեն ապակայունացման այդպիսի փորձերին: Իրականում մենք ուզում ենք երեք բան՝ առաջին հերթին կայունացում: Երկրորդ՝ իրավական մեխանիզմների մշակում՝ հետագայում այս իրավիճակի կրկնությունը կանխելու համար: Իշխանությունները պետք է կոշտ արձագանքեն նման բաներին: Երրորդ՝ հիմա բոլոր մեղավորներին պետք է պատժել»,- ասել է Աբրահամյանը:

Իր հերթին, ՌՀՄ-ը նաև աշխատանքներ է իրականացնում՝ հավաքել է մտավորականությանը, երիտասարդությանը, նրանց բացատրել, որ հարցը պետք է հանգիստ լուծվի:

«Որտե՞ղ է այս դեպքում Ադրբեջանը: Ինչո՞ւ չի հանդես գալիս հայտարարությամբ, որ ագրեսիան անընդունելի է»,- նշել է Աբրահամյանը:
Նա նաև հայտնել է, որ հայկական ապրանքների հետ կապված հարցը լուծվում է: «Ֆուդ սիթի» առևտրային ցանցն արդեն սկսել է ընդունել հայկական բեռնատարներ, իսկ «Քո տունը» ցանցի հետ աշխատանքներ են տարվում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին․ կա երկու տուժած

22:26 08.07.2025

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին․ կա երկու տուժած

Հուլիսի 8-ին, ժամը 18:16-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին։ […] ...

Brent նավթի գինը գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը

22:22 08.07.2025

Brent նավթի գինը գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը

Լոնդոնի միջմայրցամաքային բորսայում (ICE) այս տարվա սեպտեմբերին Brent նավթի ֆյուչերսների գինը հունիսի 24-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Մոսկվայի ժամանակով 18:27-ի դրությամբ նավթի գինը արագացրել է իր աճը 0.56%-ով՝ հասնելով մեկ բարելի համար 69.97 դոլարի: Նշվում է նաև, որ WTI-ում նավթի ֆյուչերսների գինը այս տարվա […] ...

Իսրայելում հայերի դեմ հարձակումների դեպքերի աճ է արձանագրվել․ ովքե՞ր են կանգնած դրանց հետևում

22:10 08.07.2025

Իսրայելում հայերի դեմ հարձակումների դեպքերի աճ է արձանագրվել․ ովքե՞ր են կանգնած դրանց հետևում

Իսրայելում քրիստոնյաների ու մասնավորապես հայերի դեմ հարձակումների դեպքերի աճ է արձանագրվել: Դրա մասին է վկայում իսրաելացի իրավապաշտպանների թողարկած զեկույցը: Ինչի՞ հետ են կապված հարձակումները ու ովքե՞ր են դեպքերը արձանագրող իրավապաշտպանները: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը․ «Այդ հետազոտությունն իրականացրել է «Կրոնի ազատության հարցերով տեղեկատվական կենտրոն» կոչվող իրավապաշտպան կազմակերպությունը, որը հիմնադրել են հրեա մտավորականները: Նրանք […] ...

SHANTNEWS

22:00 08.07.2025

SHANTNEWS

Տեղի է ունեցել ՔՊ վարչության հերթական նիստը

21:53 08.07.2025

Տեղի է ունեցել ՔՊ վարչության հերթական նիստը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել ՔՊ Վարչության հերթական նիստից։ Մանրամասները՝ տեսանյութում։   ...

Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

21:44 08.07.2025

Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Տիգրան Մեծի պող. 1-15 շենքեր, Հանրապետության փ. 32, 49 շենքեր, Խանջյան նրբ․ 5-10 առանձնատներ, Ֆիրդուսի փ. 1-32 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ 11։00-17։00 Գրիգոր Արծրունի […] ...

BACK_TO_TOP