Կրթության, գիտության, մշակույթի ոլորտներում հայ-գերմանական ծրագրերը զարգացման մեծ ներուժ ունեն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+21.09 oC

Կրթության, գիտության, մշակույթի ոլորտներում հայ-գերմանական ծրագրերը զարգացման մեծ ներուժ ունեն

14:00 25.07.2020

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են՝ նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

«Ողջունելով հյուրերին՝ նախարարն ասել է, որ կորոնավիրուսի հետևանքները մեծ ազդեցություն են թողել կրթության և գիտության ոլորտների վրա՝ առաջացնելով հեռավար ծրագրեր իրականացնելու անհրաժեշտություն, բայց ստեղծված իրավիճակից առավել շատ տուժել են մշակույթի և սպորտի ոլորտները: Ա. Հարությունյանի գնահատմամբ՝ գերմանական կողմի հետ բոլոր ոլորտներում համագործակցությունը բարձր մակարդակի վրա է: Նախարարը դեսպանին տեղեկացրել է, որ հայ-ադրբեջանական սահմանում վերջին շրջանի լարվածության պայմաններում թիրախավորվել են քաղաքացիական հաստատությունները:
«Անթույլատրելի է, որ Ադրբեջանը հրետակոծել է անգամ կրթական կառույցները՝ դպրոցներն ու մանկապարտեզները»,-ընդգծել է նախարարը՝ հույս հայտնելով, որ գործընկերները նույնպես համարժեք կարձագանքեն կատարվածին: Դեսպան Բանցհաֆի խոսքով՝ ԵԱՀԿ-ն, ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը տվել են համապատասխան գնահատական՝ արձանագրելով, որ միայն բանակցային խաղաղ ճանապարհով է հնարավոր հասնել կարգավորման: Անդրադառնալով համատեղ կրթական ծրագրերին՝ կողմերը համակարծիք են եղել, որ առաջիկայում նախատեսվող Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) տեղեկատվական կենտրոնի Երևանյան գրասենյակի տեղափոխումը Թբիլիսի բացասաբար կանդրադառնա այդ կազմակերպության՝ Հայաստանում իրականացվող նախագծերի արդյունավետության վրա:
Դեսպանը հայտնել է, որ այսօր կազմակերպությունը վերակազմակերպման փուլում է, այս պահին ունի 18 գրասենյակ և 53 տեղեկատվական կենտրոն, և ինքը դիմել է Թբիլիսիի կենտրոն՝ տեղեկանալու, թե որքանով է հնարավոր կենտրոն չունենալու պարագայում նույն արդյունավետությամբ ծրագրեր իրականացնել Հայաստանում: Նախարարը բարձր է գնահատել մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հետ իրականացվող ծրագրերը, ինչպես նաև հայ-գերմանական համագործակցությունը գիտության բնագավառում:
Կարևորվել են նաև ուսուցիչների վերապատրաստման ծրագրերը և հանրակրթության ոլորտում հայ–գերմանական համագործակցությունը, որն իրականացվում է հիմնականում Սաքսոնի–Անհալթ դաշնային երկրամասի հետ համագործակցության շրջանակում: Կողմերը մեծապես կարևորել են նաև Երևանում գերմաներենի ուսուցման Գյոթեի անվան ինստիտուտի գործընկեր կենտրոնի գործունեության ընդլայնման ուղղությամբ այս պահին տարվող հայ–գերմանական համատեղ ջանքերը։ Նախարարն արձանագրել է, որ այս տարվա բյուջեով առաջին անգամ միջոցներ են տրամադրվելու Հալլեի «Մեսրոպ» հայագիտական հետազոտությունների կենտրոնին և Պոտսդամի Լեփսիուսի տուն-թանգարանի ինստիտուտին, և եկող տարի ֆինանսավորումը շարունակվելու է: Խոսելով մշակութային ծրագրերի մասին՝ կողմերը վերահաստատել են, որ աշնանը նախատեսված Բեթհովենի 250-ամյակին նվիրված միջոցառումները չեն չեղարկվում, այլ հետաձգվում են և ավելի ուշ կիրականացվեն բարձր մակարդակով:
Արայիկ Հարությունյանը նաև իրազեկել է, որ նախատեսվում է վերանորոգել Դիլիջանի կոմպոզիտորների տան Բեթհովենի սրահը: Կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության ռեժիմի ավարտից հետո նախատեսվում է նաև Մյունխենի ֆիլհարմոնիայի համերգը Երևանում, ինչպես նաև «Գեղարդ» երգչախմբի ելույթը Նաումբուրգում: Կողմերը կարևորել են ինչպես Երևան և Լայպցիգ, Գյումրի և Հալլե, այնպես և Արարատ և Նաումբուրգ քաղաքների միջև համագործակցության ծրագրերի իրականացումը»,- ասված է տարածված հաղորդագրության մեջ:

https://www.facebook.com/MoESCS.Armenia/posts/2947438862150055

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ընթացքի մեջ են Գարգառի կրթահամալիրի կառուցման աշխատանքները. վարչապետ

18:44 02.05.2025

Ընթացքի մեջ են Գարգառի կրթահամալիրի կառուցման աշխատանքները. վարչապետ

Ընթացքի մեջ են Գարգառի կրթահամալիրի կառուցման աշխատանքները: Կառավարությունը հատկացրել է 1 մլրդ 947 մլն դրամ: Կրթահամալիրը ներառելու է 200 երեխայի համար նախատեսված դպրոց և 80 երեխայի համար՝ մանկապարտեզ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել: ...

Դատապարտյալը փոստային ծառայության միջոցով ստացել է թմրամիջոցների նմանվող զանգվածներով լցոնված կոնֆետներ

18:35 02.05.2025

Դատապարտյալը փոստային ծառայության միջոցով ստացել է թմրամիջոցների նմանվող զանգվածներով լցոնված կոնֆետներ

Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության Արմավիր քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները զննության են ենթարկել դատապարտյալ Մ․Մ․-ի անվամբ փոստային առաքման միջոցով ստացված հանձնուքը։ Հանձնուքում առկա շոկոլադե կոնֆետներից 45-ի միջից ծառայողները հայտնաբերել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, դեղնականաչավուն զանգվածներ, որոնց քաշը կոնֆետների հետ միասին կազմել է 264,94 գրամ։ Իսկ 27 կոնֆետի միջից հայտնաբերվել […] ...

«Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել հավաստագրերի հանձնման արարողություն

18:27 02.05.2025

«Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել հավաստագրերի հանձնման արարողություն

«Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագրի շրջանակներում ապրիլի 30-ին անցկացվել է «Գյուղաջակցության խորհրդատուի նոր ուսումնական ձեռնարկ» (NELK) մոդուլների շարքի ամփոփիչ միջոցառումն ու հավաստագրերի հանձնման արարողությունը։ Միջոցառմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության, պետական և մասնավոր հատվածի այլ ներկայացուցիչներ, ծրագրի շահառուներ, ինչպես նաև գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Ծրագիրը նպատակ ունի խթանել գյուղատնտեսական խորհրդատվական ծառայությունների կարողությունների […] ...

Ռետկլիֆը վաճառքի է հանել «Նիսը»

18:19 02.05.2025

Ռետկլիֆը վաճառքի է հանել «Նիսը»

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և INEOS ընկերության նախագահ Ջիմ Ռետկլիֆը որոշել է ազատվել իր ակտիվներից մեկից: L’Informé-ի համաձայն՝ գործարարը փաստաբաններին հանձնարարել է նախապատրաստել բոլոր փաստաթղթերը «Նիսը» վաճառքի հանելու համար: Ռետկլիֆը ասել է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» բաժնետոմսերը գնելուց հետո այլևս հետաքրքրված չէ ֆրանսիական ակումբով և ցանկանում է ամբողջ ուշադրությունը կենտրոնացնել անգլիական թիմի վրա: Բրիտանացի միլիարդատերը Lazard ներդրումային […] ...

Նոր նշանակում` Մայր Աթոռում

18:09 02.05.2025

Նոր նշանակում` Մայր Աթոռում

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Հոգեշնորհ Տ. Գաբրիել վարդապետ Սարգսյանը, ազատվելով Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում ստանձնած պարտականություններից, ծառայության է կոչվել Սուրբ Շողակաթ վանքում՝ որպես հոգևոր սպասավոր։ ...

SHANTNEWS

18:00 02.05.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP