18:30 25.07.2020
Գյումրիում վերջին մի քանի օրերին հորդառատ անձրևներ են, որոնց հետևանքով դարձյալ մի շարք թաղամասեր վնասներ են կրել։
Հեղեղումները նոր հետևանքներ են թողնում, իսկ քաղաքապետարանը դեռ հաշվարկում է հուլիսի 13-ին տեղացած անձրևի ու կարկուտի վնասները։ Դեռ վերջնական վնասի չափ չի հաշվարկվել:
Քաղաքապետարանը 10 մլն դրամ է հատկացրել առավել տուժած ու հեղեղին հաջորդած մի քանի օրերին դիմում ներկայացրած բնակիչների աջակցության համար: Դա հիմնականում տնակային թաղամասերին էր վերաբերում, սակայն սա վնասի իրական պատկերը չէ: Գյումրիի տարբեր տնակային ավանների ու սեփական տների բնակիչները դեռ շարունակում են դիմումներ ներկայացնել քաղաքապետարան: Համապատասխան հանձնաժողովը շրջայցերի ընթացքում է գնահատում ամեն բնակչի կրած վնասի չափը:
Անտառավան թաղամասում անձրևների հետևանքները օրերով չեն անցնում: Տնակներում առաստաղը թաց է, պատերը՝ խոնավ: Վիճակը քայքայված տնակներում նույնն է ամեն հորդառատ անձրևից հետո: Ցերեկը փոքր-ինչ չորանում է, երեկոյան անձրևները նորից իրենց հետքերն են թողնում:
Հուլիսի 13-ին արված տեսագրությունն են ցույց տալիս Շիրակշին բանավանի բնակիչները: Մետաղյա մոդուլային կացարաններում կաթոցներն անդադար են: Վնասված տանիքն անձրևից ու կարկուտից էլ ավելի է վնասվել:
Նկարածը որպես ապացույց ներկայացնում են քաղաքապետարանի հանձնաժողովին, որն ուսումնասիրում է ստացված դիմումները: Հեղեղին հաջորդած օրերին 120 տնակի և սեփական տան բնակիչներից դիմումներ են եղել: Նրանցից ընտրվել են 84 առավել տուժածները, որոնք գումարային աջակցություն են ստացել:
Դրանից հետո դիմումների քանակն ավելացել է, աջակցություն բոլոր տնակներին է պետք:
«Չեմ կասկածում, որ գերթե բոլոր տնակներում այդ օրը կաթոցներ եղել են, բայց փոքրաթիվ են այն տնակները, որտեղ հեղեղների ջուրը գետնից էր լցվել էր տուն: Դրանք ավտոկայանի տարածքում են, բնական է, 32 տարի ապրում են, ոչ մի անգամ վերանորոգում չի տեձսել և չի կարող ծածկի խնդիր չունենալ տնակը:
Կան ընտանիքներ, որոնք բնակարան ստացել են, մի մասը տեղափոխվել է, մյուսը՝ մնացել տնակում: Կան մարդիկ, որոնք փաստացի տուն ունեն, տնակները քանդման ենթակա են, սակայն ինչ-ինչ պատճառներով դեռ չեն քանդել ու ներկայանում են իբր տնակի բնակիչներ ու փորձում են աջակցություն ստանալ:
Այդ տնակները, որտեղ երկար ժամանակ մարդ չի ապրույմ, միանշանակ, չեն ստանա աջակցություն: Իսկ այն տնակները, որտեղ տանիքն է տուժել կամ պատն է խարխլվել, ավելի շատ գումար կստանան՝ որպես աջակցություն: 10 մլն դրամից ավելի արդեն հատկացվել է: Նոր դիմումների համար, որոնց աջակցություն տրամադրելու կարիք կլինի, արդեն դիմելու ենք կառավարություն՝ աջակցություն ստանալու համար»,- SHANTNEWS.am-ին ասել է Գյումրիի քաղաքապետի գլխավոր խորհրդական Կարապետ Մխչյանը:
Շրջայցի ընթացքում նաև տնակային պատմություններն են ուսումնասիրում, թե որ ընտանիքը երբվանից է տնակում, փաստացի բնակվո՞ւմ են այդտեղ, թե՞ ոչ: Ըստ այդմ էլ հանձնաժողովը որոշելու է, թե տնակում ապրող որ ընտանիքին է աջակցություն հասնելու:
Դիմումների ընդունումը շարունակվում է, ու արդեն մոտ 250 տնակից աջակցության խնդրանքով են դիմել: Իսկ 6 ընտանիքի սոցիալական բնակարաններ են հատկացվել:
Քաղաքապետարանը աջակցության համար բյուջեում գումարներ չունի:
23:26 03.05.2025
Երևանում «Volkswagen ID.4»-ը բախվել է կայանված «BMW»-ին00:00 04.05.2025
Տիգրան Սողոմոնյանը «Sardinia World Chess Festival 2025» շախմատի միջազգային մրցաշարի B խմբի հաղթողՏիգրան Սողոմոնյանը դարձավ Իտալիայում անցկացված «Sardinia World Chess Festival 2025» շախմատի միջազգային մրցաշարի B խմբի հաղթող։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Տիգրանը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և 188 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:51 03.05.2025
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում ջուր չի լինի«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. մայիսի 5-ին՝ ժամը 08:00-ից մինչև մայիսի 6-ը՝ ժամը 08:00-ն, կդադարեցվի՝ Գեղարքունիքի մարզի Սևանի քաղաքի, Գագարինավան, Վարսեր գյուղերի, ինչպես նաևԿոտայքի մարզի Ջրառատ գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
23:45 03.05.2025
Երևանում «КамАЗ»-ը բախվել է գազատար խողովակներին, ինչի հետևանքով սկսվել է գազի արտահոսքՄայիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։50-ի սահմաններում Սուրեն Սաֆարյան և Շոպրոն փողոցների խաչմերուկում «КамАЗ» մակնիշի բեռնատարը բախվել է գազատար խողովակներին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով տուժածներ չկան, սակայն գազախողովակները վնասվել են և սկսվել է գազի արտահոսք։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ -փրկարարական ջոկատից՝ […] ...
23:39 03.05.2025
Telegram-ում ավելացվել է նոր գործառույթՊավել Դուրովը հայտարարել է Telegram-ում նոր գործառույթի՝ խմբային զանգերի գործարկման մասին, որի կարող է միանալ մինչև 200 մասնակից։ Այս մասին նա գրել է իր Telegram ալիքում։ «Telegram-ի վերջին թարմացումը կներդնի ուլտրա անվտանգ խմբային զանգեր։ Դրանք պաշտպանված են ոչ միայն բաժանորդների կոդավորմամբ, այլև բլոկչեյնանման տեխնոլոգիայով՝ ապահովելու համար, որ ոչ ոք չկարողանա գաղտնի կերպով միանալ դրանց», – […] ...
23:26 03.05.2025
Երևանում «Volkswagen ID.4»-ը բախվել է կայանված «BMW»-ինՄայիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:50-ի սահմաններում «Volkswagen ID.4» մակնիշի ավտոմեքենան, ըստ նախնական տեղեկությունների, տեխնիկական անսարքության պատճառով Պարույր Սևակի փողոցում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «BMW» մակնիշի ավտոմեքենային, ապա անցել երթևեկելի 2 գոտիով, բախվել մեկ այլ կայանված ավտոմեքենայի, անցել բազալտե եզրաքարի վրայով, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին և բախվել քարե […] ...
23:09 03.05.2025
Finnair-ը Հելսինկիում գործադուլի պատճառով չեղարկել է գրեթե 100 չվերթFinnair -ը հայտարարել է մոտ 100 չվերթի չեղարկման մասին՝ Ֆինլանդիայի ավիացիոն միության կողմից մայիսի 5-ին նախատեսված գործադուլի պատճառով։ Այս մասին հաղորդում է kommersant.ru-ն։ Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ սպասվում են թռիչքների ժամանակացույցի զգալի փոփոխություններ։ Հելսինկիում գործադուլը կտևի չորս ժամ և կընթանա հերթափոխով։ Finnair-ը հայտարարել է, որ 7500 ուղևորի տեղեկացրել է այլընտրանքային երթուղիների մասին։ Բացի այդ, գործադուլը կարող […] ...