Քանյե Ուեսթը ներողություն է խնդրել Քիմ Քարդաշյանից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.81
  • 440.99
WEATHER
+22.09 oC

Քանյե Ուեսթը ներողություն է խնդրել Քիմ Քարդաշյանից

12:20 26.07.2020

Ռեփեր Քանյե Ուեսթը ներողություն է խնդրել իր կնոջից՝ Քիմ Քարդաշյանից, այն բանի համար, որ իրենց անձնական կյանքի մանրամասները հանրայնացրել է։ Այս մասին հաղորդում է TMZ-ը։

Ներողություն խնդրելուց հետո Ուեսթը հիվանդանոց է այցելել։ Աղբյուրի տեղեկություններով՝ Ուեսթը իր առանձնատան մերձակայքում գտնվող հիվանդանոց է այցելել խուճապի նոպաներից հետո, սակայն նա այնտեղ ընդամենը 10 րոպե է մնացել, քանի որ մարդկանց մեծ թիվն իրեն անհարմարություն է պատճառել։

Որոշ ժամանակ անց նրա առանձնատան մոտ շտապօգնության մեքենա է նկատվել։ Իսկ երբ մեքենան հեռացել է նրան քվադրոցիկլ վարելիս են տեսել, այնուհետև նա պապարացիների է հրավիրել և երկու ժամ անց մի քանի րոպեով մոտեցել նրանց։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Քիմ Քարդաշյանը ցանկանում է ամուսնալուծվել ռեփեր Քանյե Ուեսթից։ Ռեփերը թվիթների շարք էր հրապարակել, որոնցում, մասնավորապես, մեղադրել էր Քիմ Քարդաշյանին այն բանում, որ նա փորձել է իրեն հոգեբուժարանում փակել, ինչպես նաև ռեփերը հայտնել էր, որ ցանկանում է ամուսնալուծվել։ Ավելի ուշ թվիթները հեռացվել էին, իսկ Քարդաշյանը հրապարակումները բացատրել էր նրանով, որ ամուսինը անձի երկվությամբ է տառապում։

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սա անհավանական զգացողություն է․  Մխիթարյանի հրապարակումը

14:57 07.05.2025

Սա անհավանական զգացողություն է․ Մխիթարյանի հրապարակումը

Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սոցիալական ցանցերի իր էջում հրապարակում է արել, որում տպավորություններն է կիսել «Բարսելոնայի» նկատմամբ տարած հաղթանակից հետո: «Մենք տվեցինք ամեն ինչ ու հավատացինք մինչև վերջ: Միասնական՝ ինչպես մեկ թիմ: Հասանք եզրափակիչ մեր երկրպագուների հետ՝ յուրաքանչյուր վայրկյան զգալով նրանց աջակցությունը: Սա անհավանական զգացողություն է: Իտալիայի սիրտը բաբախում է սև […] ...

Ազգային ժողովը Բարձրագույն դատական խորհրդի անդամներ է ընտրել

14:55 07.05.2025

Ազգային ժողովը Բարձրագույն դատական խորհրդի անդամներ է ընտրել

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջադրել էր Արմենուհի Հարությունյանի, Աշոտ Հայրապետյանի եւ Անահիտ Աբրահամյանի թեկնածությունները: Ութերորդ գումարման Ազգային ժողովի հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանն ԱԺ մայիսի 7-ի նիստում ներկայացրել է կայացած գաղտնի քվեարկության արդյունքները: Նշվել է, որ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 68-ը, անվավեր քվեաթերթիկներ չեն եղել: Ձայները բաշխվել են […] ...

Օրենսդրական նախաձեռնությամբ կբարձրանա տարածաշրջանում Հայաստանի տարանցիկ դերը

14:48 07.05.2025

Օրենսդրական նախաձեռնությամբ կբարձրանա տարածաշրջանում Հայաստանի տարանցիկ դերը

Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ ավտոմոբիլային հաղորդակցությունը կանոնակարգվում է «Ավտոմոբիլային հաղորդակցության մասին» համաձայնագրով, որով հիմնականում կարգավորվում է միջպետական կանոնավոր ու ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումների ու բեռնափոխադրումների ոլորտը: Համաձայնագրով արձանագրվող փոփոխությունները ստորագրվել են 2024 թվականի ապրիլի 15-ին Երեւանում: ««ՀՀ կառավարության եւ Ղազախստանի Հանրապետության կառավարության միջեւ միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին 2006 թվականի նոյեմբերի 6-ի համաձայնագրում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու […] ...

Կայացել է «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» թեմայով համաժողով

14:42 07.05.2025

Կայացել է «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» թեմայով համաժողով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» թեմայով համաժողով: «Հայաստանում բժշկական տուրիզմի անընդմեջ զարգացումն ապահովելու, մեկ այլ մակարդակի բերելու համար էկոնոմիկայի նախարարության և այլ գործընկերների հետ համատեղությամբ արդեն հասել ենք գործնական քայլեր իրականացնելու փուլին»,- կարևորելով բժշկական տուրիզմի միջազգային քարտեզում Հայաստանի ուրույն տեղն ունենալու […] ...

Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Կիպրոս համագործակցությանը վերաբերող հարցեր

14:31 07.05.2025

Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Կիպրոս համագործակցությանը վերաբերող հարցեր

Հունաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մայիսի 7-ին հանդիպել է Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասի հետ։ Զրուցակիցները քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Կիպրոս համագործակցությանը վերաբերող հարցեր։ Սուրեն Պապիկյանը և Վասիլիս Պալմասն անդրադարձել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի: ...

Կանխվել է հրդեհի տարածումը դեպի մոտակա շինություն

14:20 07.05.2025

Կանխվել է հրդեհի տարածումը դեպի մոտակա շինություն

Մայիսի 7-ին, ժամը 10:42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Դաշտ գյուղի Համերաշխության փողոցում գտնվող ավտոտնակներից մեկում ավտոմեքենա է այրվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:09-ին, մարվել՝ 11:50-ին: Ավտոտնակում այրվել են «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան և ավտոտնակի տանիքի փայտե […] ...

BACK_TO_TOP