18:12 27.07.2020
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանն այսօր հրապարակել է Անի խոշորացված համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանի դեմ հարուցված քրեական գործով դատավճիռը:
Հիշեցնենք՝ նրա դեմ քրեական գործ էր հարուցվել վատնման, հափշտակության և պաշտոնեական կեղծիք կատարելու հոդվածներով: Դատարանը վճռել է Արտակ Գևորգյանին դատապարտել 2 տարի 6 ամսվա ազատազրկման և որպես լրացուցիչ պատիժ զրկել տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոն զբաղեցնելու, այդ թվում՝ ընտրվելու իրավունքից:
Այս մասին SHANTNEWS.am-ին ասել է Արտակ Գևորգյանի շահերի պաշտպան Արամայիս Հայրապետյանը: Ըստ փաստաբանի՝ 2 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման վճիռը համաներմամբ հանվել է: Արամայիս Հայրապետյանը նշել է, որ Անի համայնքի ղեկավարը շարունակելու է պաշտոնավարել, քանի դեռ դատարանի վճիռը չի մտել օրինական ուժի մեջ:
«Արտակ Գևորգյանը շարունակելու է պաշտոնավարել մինչև դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելը: Նրան պաշտոնից զրկելու միջնորդություն նախկինում նաև Շիրակի մարզի դատախազն էր ներկայացրել, բայց դա կյանքի չկոչվեց, որովհետև համայնքի ղեկավարի լիազորությունները դադարեցնելու հատուկ ընթացակարգ կա: Օրինակ, երբ համայնքի ղեկավարը բացակայում է, չի կատարում իր պարտավորությունները, ավագանին կարող է նման որոշում կայացնել կամ եթե համայնքի ղեկավարը դատապարտվել է ազատազրկման և կրում է պատիժը:
Արտակ Գևորգյանի մասով մի քանի գործեր կային: 90 տոկոսով քրեական հետապնդումը դադարեցնելու հիմքեր կան: Դատարանը միայն մեկ դրվագով է վճիռ կայացրել: Ըստ այդ դրվագի՝ 5 տարվա ընթացքում համայնքի ղեկավարը 580 հազար դրամ ավելի գումար է վճարել վարորդին: Դատարանը գտավ, որ վատնել է, որոշում կայացրեց ազատազրկման մասին, ինչը համաներմամբ հանվել է և որպես լրացուցիչ պատիժ զրկեց ՏԻՄ պաշտոն զբաղեցնելու իրավունքից, այդ թվում՝ ընտրվելուց: Սա աբսուրդ է»,- ասել է փաստաբան Արամայիս Հայրապետյանը:
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, ըստ փաստաբանի, Արտակ Գևորգյանը բողոքարկելու է Վերաքննիչ դատարանում:
23:26 03.05.2025
Երևանում «Volkswagen ID.4»-ը բախվել է կայանված «BMW»-ին00:00 04.05.2025
Տիգրան Սողոմոնյանը «Sardinia World Chess Festival 2025» շախմատի միջազգային մրցաշարի B խմբի հաղթողՏիգրան Սողոմոնյանը դարձավ Իտալիայում անցկացված «Sardinia World Chess Festival 2025» շախմատի միջազգային մրցաշարի B խմբի հաղթող։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Տիգրանը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և 188 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:51 03.05.2025
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում ջուր չի լինի«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. մայիսի 5-ին՝ ժամը 08:00-ից մինչև մայիսի 6-ը՝ ժամը 08:00-ն, կդադարեցվի՝ Գեղարքունիքի մարզի Սևանի քաղաքի, Գագարինավան, Վարսեր գյուղերի, ինչպես նաևԿոտայքի մարզի Ջրառատ գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
23:45 03.05.2025
Երևանում «КамАЗ»-ը բախվել է գազատար խողովակներին, ինչի հետևանքով սկսվել է գազի արտահոսքՄայիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։50-ի սահմաններում Սուրեն Սաֆարյան և Շոպրոն փողոցների խաչմերուկում «КамАЗ» մակնիշի բեռնատարը բախվել է գազատար խողովակներին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով տուժածներ չկան, սակայն գազախողովակները վնասվել են և սկսվել է գազի արտահոսք։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ -փրկարարական ջոկատից՝ […] ...
23:39 03.05.2025
Telegram-ում ավելացվել է նոր գործառույթՊավել Դուրովը հայտարարել է Telegram-ում նոր գործառույթի՝ խմբային զանգերի գործարկման մասին, որի կարող է միանալ մինչև 200 մասնակից։ Այս մասին նա գրել է իր Telegram ալիքում։ «Telegram-ի վերջին թարմացումը կներդնի ուլտրա անվտանգ խմբային զանգեր։ Դրանք պաշտպանված են ոչ միայն բաժանորդների կոդավորմամբ, այլև բլոկչեյնանման տեխնոլոգիայով՝ ապահովելու համար, որ ոչ ոք չկարողանա գաղտնի կերպով միանալ դրանց», – […] ...
23:26 03.05.2025
Երևանում «Volkswagen ID.4»-ը բախվել է կայանված «BMW»-ինՄայիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:50-ի սահմաններում «Volkswagen ID.4» մակնիշի ավտոմեքենան, ըստ նախնական տեղեկությունների, տեխնիկական անսարքության պատճառով Պարույր Սևակի փողոցում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «BMW» մակնիշի ավտոմեքենային, ապա անցել երթևեկելի 2 գոտիով, բախվել մեկ այլ կայանված ավտոմեքենայի, անցել բազալտե եզրաքարի վրայով, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին և բախվել քարե […] ...
23:09 03.05.2025
Finnair-ը Հելսինկիում գործադուլի պատճառով չեղարկել է գրեթե 100 չվերթFinnair -ը հայտարարել է մոտ 100 չվերթի չեղարկման մասին՝ Ֆինլանդիայի ավիացիոն միության կողմից մայիսի 5-ին նախատեսված գործադուլի պատճառով։ Այս մասին հաղորդում է kommersant.ru-ն։ Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ սպասվում են թռիչքների ժամանակացույցի զգալի փոփոխություններ։ Հելսինկիում գործադուլը կտևի չորս ժամ և կընթանա հերթափոխով։ Finnair-ը հայտարարել է, որ 7500 ուղևորի տեղեկացրել է այլընտրանքային երթուղիների մասին։ Բացի այդ, գործադուլը կարող […] ...