Կրկնահանցագործությունների նվազեցման խնդիրը՝ Շիրակի մարզի դատախազության տեսադաշտում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+26.09 oC

Կրկնահանցագործությունների նվազեցման խնդիրը՝ Շիրակի մարզի դատախազության տեսադաշտում

17:44 28.07.2020

Շիրակի մարզում կրկնահանցագործությունների դեմ պայքարի արդյունավետության բարձրացման շրջանակներում մարզի դատախազությունում վերլուծվել են նպաստող պատճառներն ու պայմանները, դրանք վերացնելու միջոցները:

2020թ. 1-ին կիսամյակում արձանագրվել է նախկինում դատապարտված 17 անձանց կողմից կատարված նույնքան հանցագործության դեպք, ինչը մեկով ավելի է նախորդ՝ 2019թ. երկրորդ կիսամյակի համեմատ: Այս վիճակագրությունը և դեպքերի աննշան աճը վկայում է, որ կրկնահանցագործությունների նվազեցման ուղղությամբ ձեռնարկվող նախականխման, կանխման, խափանման, ինչպես նաև բացահայտման միջոցառումները բավարար չափով արդյունավետ չեն եղել:

Մասնավորապես, ուսումնասիրությունը վկայում է, որ կրկնահանցագործություններին նպաստող պատճառներից են շարունակում մնալ նախկինում հանցագործություն կատարած անձանց սոցիալական ոչ բարվոք վիճակը, որը զուգակցվում է ընտանիքի հետ այդ անձանց թույլ կապի, հասարակության կողմից այդ անձանց նկատմամբ ընդգծված բացասական վերաբերմունքի և պիտակավորման հետ, ինչպես նաև՝ աշխատանքի, մասնագիտական որակավորման բացակայությունը, աշխատաշուկայի նոր պահանջներին նրանց չբավարարելը և աշխատաշուկայում նրանց անմրցունակությունը: Այսինքն՝ նախկինում հանցագործություն կատարած անձանց վերասոցիալականացման գործընթացը լիարժեքորեն չի իրականացվում: Արդյունքում այդ անձանց կենսական խնդիրների նկատմամբ ուշադրության պակասը, հասարակությունից նրանց հոգեբանական օտարումը նպաստում են կրկնահանցագործությունների ռիսկի աճին:

Էական նշանակություն ունի նաև հանցավոր ենթամշակույթի ազդեցությունը: Ազատազրկման վայրում անձն ապրում է մի միջավայրում, որը ոչ միայն կարող է չնպաստել ուղղմանը, այլ նույնիսկ ավելի խորացնել հանցագործություն կատարելու ցանկությունն ու հակվածությունը: Կալանավայրում գտնվելու ընթացքում շատերը հեշտությամբ ընդունում են հանցավոր ենթամշակույթի կանոնները: Քիչ չեն դեպքերը, երբ հանցագործությունները մշակվում են դեռևս կալանավայրում: Այսինքն՝ առկա է թիրախային աշխատանքների անհրաժեշտություն, որպեսզի ազատվելուց հետո դատապարտյալը չշարունակի պահպանել հանցավոր ենթամշակույթի կանոնները: Այս առումով նաև կանխարգելիչ կարևոր նշանակություն ունի քրեական ենթամշակույթի քրեականացումը, որը զգալիորեն մեծացնում է այս երևույթի դեմ ոստիկանության համակարգված իրավական պայքարի հնարավորությունները:

Դատախազությունում կատարված ուսումնասիրությունը փաստում է, որ ինչպես 2019թ. երկրորդ, այնպես էլ 2020թ. առաջին կիսամյակներում կրկնահանցագործների կողմից հանցագործության նախապատրաստության դեպքեր չեն բացահայտվել: ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության ենթակա այն բաժինները, որոնց կողմից սպասարկվող տարածքներում արձանագրվել են կրկնահանցագործների կողմից կատարված հանցագործության դեպքեր, բավարար միջոցներ չեն ձեռնարկել՝ սպասարկվող վարչական տարածքում հանցագործությունների կանխարգելման նպատակով կրկնահանցագործներին, պատիժը պայմանականորեն չկիրառված, պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատված, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինված, բաց տեսակի ուղղիչ հիմնարկում պատիժը կրող, պատիժը կրելուց նոր ազատված անձանց օպերատիվ տեսադաշտում պահելու ուղղությամբ: Վերջինների նկատմամբ չի սահմանվել պատշաճ հսկողություն, նրանց շրջանում պարբերաբար չեն անցկացվել կանխարգելիչ բնույթի միջոցառումներ, այդ թվում նաև յուրաքանչյուր կրկնահանցագործի հետ համապատասխան անհատական աշխատանք՝ հանցածին ենթամշակույթից հրաժարվելու, աշխատանք և նորմալ կենսապայմաններ ունենալու համար: Այսինքն՝ հանցածին վարքագիծ որդեգրած անձանց նկատմամբ վերահսկողությունը, որպես նման հանցագործությունների նախականխման միջոց, եղել է ոչ արդյունավետ:

Ելնելով դրանից՝ Շիրակի մարզի դատախազ Կ. Գաբրիելյանը միջնորդագրով դիմել է ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Ս. Աբաղյանին՝ ձեռնարկելու համապատասխան միջոցներ՝ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության ենթակա բաժինների աշխատակիցների կողմից կրկնահանցագործությունների կանխարգելման, նախականխման գործում հետևողականության բարձրացման, համայնքային ոստիկանության ծառայողների, բոլոր ստորաբաժանումների անալիտիկ տեսուչների կողմից կրկնահանցագործությունների հետ անհատական աշխատանքներ տանելու, նրանցից յուրաքանչյուրի պարագայում հանցածին գործոնները և նոր հանցագործություն կատարելու ռիսկերի գնահատումը պատշաճ իրականացնելու, կրկնահանցագործությունների հաշվառման գործընթացը և կրկնահանցագործների վարքագծի նկատմամբ ամենօրյա պլանավորված վերահսկողություն իրականացնելու նպատակով և ձեռնարկված միջոցների ու արդյունքների մասին հայտնել մարզի դատախազությանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ապօրինի շրջանառությունից հանվել է 6 կիլոգրամից ավելի թմրանյութ. Քրեական ոստիկանության բացահայտումը

11:00 09.07.2025

Ապօրինի շրջանառությունից հանվել է 6 կիլոգրամից ավելի թմրանյութ. Քրեական ոստիկանության բացահայտումը

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողներն, օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների արդյունքում, ստացան ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ հերթական հավաստի տեղեկությունը, որն իրացրին համագործակցելով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ծառայողների և Երևանի պարեկների հետ: Համատեղ աշխատանքի արդյունքում հուլիսի 7-ին` ժամը 15.20-ին, մայրաքաղաքի Մազմանյան փողոցում ձերբակալվեցին Ձորաղբյուրի բնակիչ երկու տղամարդ ու ու երևանցի մի կին: […] ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 9-ի 08։00 դրությամբ

10:48 09.07.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 9-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 9-ի 08։00 դրությամբ կազմել է 17.6°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

Տուժածների կյանքին վտանգ չի սպառնում․ ՀՀ ՊՆ

10:36 09.07.2025

Տուժածների կյանքին վտանգ չի սպառնում․ ՀՀ ՊՆ

Տուժածների կյանքին վտանգ չի սպառնում, նրանք հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության ներքո են և ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ անդրադառնալով երեկվա միջադեպին։ Հուլիսի 8-ին նախարարությունը հայտնել էր, որ ժամը 16:00-ի սահմաններում՝ ՊՆ N զորավարժադաշտում ուսումնական պարապմունքի ընթացքում ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով կան տուժածներ: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: ...

2025թ. առաջին կիսամյակում Երևանում շուրջ 6300 3000 Կելվին ջերմատվությամբ լուսատուներ են տեղադրվել

10:30 09.07.2025

2025թ. առաջին կիսամյակում Երևանում շուրջ 6300 3000 Կելվին ջերմատվությամբ լուսատուներ են տեղադրվել

Երևանյան փողոցներում 2024 թ․ սկզբից մեկնարկել է 3000 Կելվին ջերմատվությամբ լուսատուների տեղադրումը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ 2025թ. առաջին կիսամյակում շուրջ 6300 3000 Կելվին ջերմատվությամբ լուսատուներ են տեղադրվել: Միջազգային առողջապահական ուսումնասիրությունների համաձայն, մասնավորապես՝ American Medical Association-ի (Ամերիքըն մեդիքըլ ասոցիացիա), 3000 Կելվին ջերմատվությամբ լուսատուներն ավելի ճիշտ ընտրություն են, քան 4000 Կելվին և բարձր ջերմատվությամբ լուսատուները՝ […] ...

«Ռեալ Մադրիդի» ֆուտբոլիստներով ինքնաթիռը մի քանի ժամ չի կարողացել վայրէջք կատարել Նյուարկում

10:11 09.07.2025

«Ռեալ Մադրիդի» ֆուտբոլիստներով ինքնաթիռը մի քանի ժամ չի կարողացել վայրէջք կատարել Նյուարկում

«Ռեալ Մադրիդի» ֆուտբոլիստներին տեղափոխող ինքնաթիռը մի քանի ժամ չի կարողացել վայրէջք կատարել Նյուարկի օդանավակայանում: Այս մասին հաղորդում է Marca թերթը: Ակումբային աշխարհի առաջնության կիսաեզրափակչում «Ռեալ Մադրիդը» կխաղա «Պարի Սեն Ժերմենի» հետ։ Խաղը կկայանա Նյուարկում հուլիսի 9-ին։ Իսպանական թիմը Մայամիից Նյուարկ էր ուղևորվում: Փոթորիկը մեկուկես ժամով հետաձգել է նրանց թռիչքը: Ինքնաթիռը վայրէջքից առաջ պտտվել է օդանավակայանի […] ...

ԵՄ-ն քննարկում է Ուկրաինային աջակցելու համար 100 միլիարդ եվրոյի հիմնադրամի ստեղծումը

10:00 09.07.2025

ԵՄ-ն քննարկում է Ուկրաինային աջակցելու համար 100 միլիարդ եվրոյի հիմնադրամի ստեղծումը

Եվրամիությունը ուսումնասիրում է Ուկրաինային աջակցելու համար 100 միլիարդ եվրոյի հատուկ հիմնադրամ ստեղծելու հնարավորությունը, հաղորդում է Bloomberg-ը։ «Եվրամիությունը քննարկում է 100 միլիարդ եվրոյի հիմնադրամ ստեղծելու հարցը՝ Ուկրաինային աջակցելու համար, քանի որ Ռուսաստանի հետ նրա պատերազմը ավարտի նշաններ չի ցույց տալիս», – ասվում է զեկույցում։ Bloomberg-ի աղբյուրները հայտնել են, որ եթե անդամ պետությունները համաձայնության գան բյուջեի շուրջ […] ...

BACK_TO_TOP